00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Итальянская мафия против коммунистического режима
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
0 ր
18:18
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը միացել է Ադրբեջանի սկսած արշավին. Մամիջանյան

© SputnikՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը շատ է ուզում, որ աղմկահարույց գրառումը կարդան բոլոր նրանք, ովքեր հիմա ամեն ինչ անում են, որ Փաշինյանը մնա իշխանության։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարություններին ու այսօրվա գրառումներին։
ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Այսօր առավոտյան նա տգեղ բառապաշարով գրառումներ է արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
© Photo

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումները

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումները - Sputnik Արմենիա
1/1

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումները

1/1

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումները

«Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռ հավաքված չէ»,- ասաց Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ըստ պատգամավորի` դրանից ընդամենը մեկ շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շարունակեց այդ արշավը։
«Ես շատ ուզում եմ, որ այդ գրառումը կարդան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնց ճնշող մեծամասնությունը, վստահ եմ, մկրտված է Հայ առաքելական եկեղեցում, պսակադրություն է անցկացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցում։ Ենթադրում եմ` կյանքի ամենածանր պահերին դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն, ինչպես բոլորս։ Թող կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության՝ ուժայինները, իրավապահ համակարգը, կարդան և իրենք իրենց մեջ պատասխանեն մի հարցի՝ պատրա՞ստ են մտնել դրա տակ»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
«Պատահական չէ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ հարձակում է սկսել հիմա». Արթուր Խաչատրյան
Լրահոս
0