00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետն այսօր ցուցադրեց «նորաձև» հռչակված կրթության պակասը․ Արշակ սրբազան

© Photo : Screenshot / Social media of Hripsime ArakelyanՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Սրբազանը հույս է հայտնել, որ երկրի ղեկավարը կսկսի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ «Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը»․ այսպես է վերնագրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր պատասխանը՝ ուղղված վարչապետի այսօրվա խոսքերին։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մարզահամերգային համալիրի թեմայից սահուն անցում կատարեց եկեղեցիներին՝ դրանք անվանելով «չուլանանոց», որտեղ ով ինչ հին բան ունի, բերում, թողնում է։
Սրբազանի խոսքով՝ գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը, սակայն լավ չէ, որ միաժամանակ չի կարողացել չցուցադրել «նորաձև» հռչակված կրթության պակասը։
Նրա խոսքով՝ դեռ 2019թ․ սկզբներին եկեղեցին դիմել է պետական մարմիններին, այդ թվում՝ կառավարությանը հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ։ Սակայն պատասխան մինչև այսօր չի ստացվել։
«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Արշակ սրբազանը։
Հավելենք` այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե անընդհատ խոսում ենք սրբության մասին, բայց մեզ արտասուրբ ենք պահում, ոտնահարում ենք սրբությունները։
Լրահոս
0