https://arm.sputniknews.ru/20250523/hambal-kvorupciaji-kankhargelman-handznazhvoghvovy-varujt-e-harucel-pashinjani-veraberjal-89262893.html
«Համբալ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վերաբերյալ
«Համբալ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Թագուհի Թովմասյանը պահանջում է նաև բաց ու թափանցիկ քննություն իրականացնել վարչապետի վարքագծի վերաբերյալ՝ շեշտելով, որ նա չի կարող իրավունքից վեր լինել։ 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T09:53+0400
2025-05-23T09:53+0400
2025-05-23T09:53+0400
թագուհի թովմասյան
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
նիկոլ փաշինյան
էթիկայի հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707842_1:0:1388:780_1920x0_80_0_0_e74c4b8b7d9fd1562e020e40f3026505.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։Նրա խոսքով՝ հենց ինքն էր հանձնաժողով դիմել՝ պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները։Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․«Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում»,- գրում է Թովմասյանը։Պատգամավորն ընդգծում է, որ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։Թովմասյանը շեշտում է՝ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։Նա հույս է հայտնել, որ սա նաև իրավական նախադեպ է դառնալու, և հարուցված վարույթն էլ ձևական չի լինի։Պատգամավորը նաև պահանջում է հանձնաժողովից վարչապետի վարքագծի վերաբերյալ բաց ու թափանցիկ քննություն և պատշաճ մասնագիտական գնահատական:Թովմասյանը շեշտում է՝ վարչապետը չի կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։Նա ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի նստեցնեմ, դուք օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ–ի պադվալը»,–սպառնաց ՀՀ վարչապետը։Իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց, որի ընթացքում Փաշինյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ուղղված՝ օգտագործեց «համբալ» բառը, ապա բղավեց՝ «վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք», և այսպես շարունակ։Նշենք, որ մայիսի 9-ին Փաշինյանի վարքագծին նաև արձագանքել էր նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով՝ ԱԺ-ում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանին հեռացնելը նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև երկիրը կառավարում է հոգեպես անհավասարակշիռ անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707842_174:0:1214:780_1920x0_80_0_0_17effab027b1663ca4f5572fc5fb3a77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թագուհի թովմասյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նիկոլ փաշինյան, էթիկայի հանձնաժողով
թագուհի թովմասյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նիկոլ փաշինյան, էթիկայի հանձնաժողով
«Համբալ»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Փաշինյանի վերաբերյալ
Թագուհի Թովմասյանը պահանջում է նաև բաց ու թափանցիկ քննություն իրականացնել վարչապետի վարքագծի վերաբերյալ՝ շեշտելով, որ նա չի կարող իրավունքից վեր լինել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ հենց ինքն էր հանձնաժողով դիմել՝ պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները։
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
«Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում»,- գրում է Թովմասյանը։
Պատգամավորն ընդգծում է, որ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Թովմասյանը շեշտում է՝ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
Նա հույս է հայտնել, որ սա նաև իրավական նախադեպ է դառնալու, և հարուցված վարույթն էլ ձևական չի լինի։
Պատգամավորը նաև պահանջում է հանձնաժողովից վարչապետի վարքագծի վերաբերյալ բաց ու թափանցիկ քննություն և պատշաճ մասնագիտական գնահատական:
Թովմասյանը շեշտում է՝ վարչապետը չի կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի և կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ հարցից։
Նա ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի նստեցնեմ, դուք օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ–ի պադվալը»,–սպառնաց ՀՀ վարչապետը։
Իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց, որի ընթացքում Փաշինյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ուղղված՝ օգտագործեց «համբալ» բառը, ապա բղավեց՝ «վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք», և այսպես շարունակ։
Նշենք, որ մայիսի 9-ին Փաշինյանի վարքագծին նաև արձագանքել էր նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով՝ ԱԺ-ում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանին հեռացնելը նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև երկիրը կառավարում է հոգեպես անհավասարակշիռ անձ։