https://arm.sputniknews.ru/20250702/rdn-uzum-e-tesnel-kajun-zargacvogh-hh-zakharvovan-ekeghecu-shurj-steghtsvats-vitshaki-masin-90886041.html
ՌԴ–ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին
ՌԴ–ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին
Sputnik Արմենիա
Զախարովայի խոսքով՝ «սա Հայաստանի համար սարսափելի արշավ է»։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T17:40+0400
2025-07-02T17:40+0400
2025-07-02T17:44+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարիա զախարովա
հայ առաքելական եկեղեցի
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90930902_0:0:1281:720_1920x0_80_0_0_d7a56b93fe5ee4ebc84813bd0fd7fac5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է, որ եղբայրական Հայաստանը լինի կայուն ու զարգացող։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կրեմլի հետ ընդդիմադիրների, հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի այսպես կոչված կապերի մասին ԶԼՄ-ների և Telegram-ալիքների արտահոսքերը։Նրա խոսքով` այս ամենը հանգեցնում է հայ հասարակության ներքին պառակտման, և դա «ոչ թե առաջնային հարցերի մասին է, այլ այն բաների, որոնք կարծես միշտ միավորել են հայությանը` որպես ժողովուրդ, և օգնել հաղթահարել հայ ժողովրդին բաժին հասած բարդագույն փորձությունները»:Զախարովան նշել է, որ անառարկելի արժեքները՝ հավատը, կրոնը, եկեղեցին, արհեստականորեն դառնում են կռվախնձոր, և անհասկանալի է, թե ինչու են Ռուսաստանը կապում այդ հարցի հետ:Նա վստահեցրել է, որ Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և ցանկանում է այն տեսնել որպես բարեկեցիկ երկիր:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90930902_137:0:1097:720_1920x0_80_0_0_175e554fef75517e79d7bac6948d284f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, հայ առաքելական եկեղեցի, ռուսաստան, հայաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, հայ առաքելական եկեղեցի, ռուսաստան, հայաստան, видео
ՌԴ–ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովան` եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին
17:40 02.07.2025 (Թարմացված է: 17:44 02.07.2025) Զախարովայի խոսքով՝ «սա Հայաստանի համար սարսափելի արշավ է»։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է, որ եղբայրական Հայաստանը լինի կայուն ու զարգացող։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կրեմլի հետ ընդդիմադիրների, հոգևորականների և Ամենայն հայոց կաթողիկոսի այսպես կոչված կապերի մասին ԶԼՄ-ների և Telegram-ալիքների արտահոսքերը։
«Սա Հայաստանի, առաջին հերթին հայ ժողովրդի համար սարսափելի տեղեկատվական արշավ է, քանի որ այն պառակտում է հասարակությունը», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այս ամենը հանգեցնում է հայ հասարակության ներքին պառակտման, և դա «ոչ թե առաջնային հարցերի մասին է, այլ այն բաների, որոնք կարծես միշտ միավորել են հայությանը` որպես ժողովուրդ, և օգնել հաղթահարել հայ ժողովրդին բաժին հասած բարդագույն փորձությունները»:
Զախարովան նշել է, որ անառարկելի արժեքները՝ հավատը, կրոնը, եկեղեցին, արհեստականորեն դառնում են կռվախնձոր, և անհասկանալի է, թե ինչու են Ռուսաստանը կապում այդ հարցի հետ:
Նա վստահեցրել է, որ Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և ցանկանում է այն տեսնել որպես բարեկեցիկ երկիր:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։
Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար
Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա
հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։