https://arm.sputniknews.ru/20250702/azgajin-zhvoghvovn-arajin-yntercmamb-yndunec-hecy-petakanacnelu-nakhagitsy-90864931.html
65 կողմ, 30 դեմ. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ–ի պետականացումը թույլ տվող փաթեթը
65 կողմ, 30 դեմ. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ–ի պետականացումը թույլ տվող փաթեթը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T11:42+0400
2025-07-02T11:42+0400
2025-07-02T15:10+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
պետականացում
նախագիծ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_0:0:1500:844_1920x0_80_0_0_ffe6ca38f7d2075e27e546919ac3d188.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նախազգուշացրեց՝ ՀԷՑ–ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտարարեց՝ երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ որակը՝ կրկնակի վատանալու։«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին կատարվողը բնորոշեց որպես «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։Մինչդեռ իշխանական պատգամավորների խոսքով՝ նախագիծը դեռ մի բան էլ ուշացած է։ ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե «պետք չէր պետության մեջ պետություն կառուցել»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է, իսկ ԱԺ–ում արդեն սկսվել է օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2e82a4e268a582be8bc0ae34bdb182e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, նախագիծ, աժ (ազգային ժողով)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, պետականացում, նախագիծ, աժ (ազգային ժողով)
65 կողմ, 30 դեմ. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ–ի պետականացումը թույլ տվող փաթեթը
11:42 02.07.2025 (Թարմացված է: 15:10 02.07.2025) Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նախազգուշացրեց՝ ՀԷՑ–ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտարարեց՝ երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ որակը՝ կրկնակի վատանալու։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին կատարվողը բնորոշեց որպես «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։
Մինչդեռ իշխանական պատգամավորների խոսքով՝ նախագիծը դեռ մի բան էլ ուշացած է։ ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե «պետք չէր պետության մեջ պետություն կառուցել»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է, իսկ ԱԺ–ում արդեն սկսվել է օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը։