https://arm.sputniknews.ru/20250618/samvel-karapetjany-kalanavvorvec-90325373.html
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Կարապետյանի փաստաբանները դատարանի հիմնավորումներին դեռ չեն ծանոթացել։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T23:40+0400
2025-06-18T23:40+0400
2025-06-19T00:10+0400
սամվել կարապետյան
կալանք
դատարան
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_0:40:1600:940_1920x0_80_0_0_3ea26d81732efd9db70efcb7a85549bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Րոպեներ առաջ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։Կարապետյանի փաստաբանները հավաքվածներին ասացին, որ դատարանի հիմնավորումներին դեռևս չեն ծանոթացել։Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_126:0:1546:1065_1920x0_80_0_0_ea5aa8d46ded27f44df09d129d47e235.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կալանք, դատարան, «տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան, կալանք, դատարան, «տաշիր» ընկերությունների խումբ
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
23:40 18.06.2025 (Թարմացված է: 00:10 19.06.2025) Կարապետյանի փաստաբանները դատարանի հիմնավորումներին դեռ չեն ծանոթացել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Րոպեներ առաջ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։
«Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք, սա աբսուրդի գագաթնակետն է։ Զրո փաստական հանցակազմով մարդուն կալանավորեցին, այս ձևով կարող են կալանավորել ցանկացած անձի։ Սա ապօրինի է»,– ասաց Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Կարապետյանի փաստաբանները հավաքվածներին ասացին, որ դատարանի հիմնավորումներին դեռևս չեն ծանոթացել։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացվել։