https://arm.sputniknews.ru/20250602/ete-parzvi-vor-garegin-bn-zavak-uni-na-chi-karvogh-linel-amenajn-hajvoc-katvoghikvos-pashinjan-89630332.html
Եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս. Փաշինյան
Եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T16:04+0400
2025-06-02T16:04+0400
2025-06-02T16:17+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
կաթողիկոս
վարչապետ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/2220/87/22208772_0:84:1600:984_1920x0_80_0_0_be08a814686327adb957e10937ffcc92.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև այդ դեպքում նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այդպիսի անձնական կյանք։ Այս մասին սոցցանցերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2220/87/22208772_0:0:1421:1066_1920x0_80_0_0_26d68b4cf5c129e1a58c447e3ee1c26b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, վարչապետ, հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, վարչապետ, հայ առաքելական եկեղեցի
Եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս. Փաշինյան
16:04 02.06.2025 (Թարմացված է: 16:17 02.06.2025) ՀՀ վարչապետը նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև այդ դեպքում նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այդպիսի անձնական կյանք։ Այս մասին
սոցցանցերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր»,–գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես
«նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը
տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։