https://arm.sputniknews.ru/20250626/bagrat-srbazanin-teghapvokhel-en-erevankentrvon-qkh-ajntegh-e-pahvum-naev-samvel-karapetjany-90647020.html
Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. այնտեղ է պահվում նաև Սամվել Կարապետյանը
Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. այնտեղ է պահվում նաև Սամվել Կարապետյանը
Sputnik Արմենիա
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը երեկ ձերբակալվեց, ապա կալանավորվեց «հեղաշրջման գործի» շրջանակում։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T12:29+0400
2025-06-26T12:29+0400
2025-06-26T12:52+0400
հայաստան
բագրատ սրբազան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
սրբազան պայքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1c/85199287_0:0:1600:900_1920x0_80_0_0_7f2caa7c737a716217d3ef8eb8633b06.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեց նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։Նշենք, որ նույն ՔԿՀ–ում է պահվում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1c/85199287_114:0:1314:900_1920x0_80_0_0_0e4f573038537bfc4075d283fac82633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբազան պայքար
հայաստան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբազան պայքար
Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. այնտեղ է պահվում նաև Սամվել Կարապետյանը
12:29 26.06.2025 (Թարմացված է: 12:52 26.06.2025) «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը երեկ ձերբակալվեց, ապա կալանավորվեց «հեղաշրջման գործի» շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Լուրը
Sputnik Արմենիային հաստատեց նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նշենք, որ նույն ՔԿՀ–ում է պահվում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։