https://arm.sputniknews.ru/20250323/bvoghvoqi-akcia-qk-i-dimac-ev-ert-depi-ngn-i-pashtpanutjun-tigran-ulubabjani-87065236.html
Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի
Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մի խումբ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացնում Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին Վանաձորի... 23.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-23T15:16+0400
2025-03-23T15:16+0400
2025-03-23T15:27+0400
բողոքի ակցիա
երթ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87064757_0:1:1280:721_1920x0_80_0_0_3c3695609c5630984dba81e3d4386c3b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մի խումբ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացնում Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին Վանաձորի բաժնում, ինչպես իրենք են պնդում, 28-ամյա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծելու համար:Ավելի վաղ Ուլուբաբյանի փաստաբան ՌոմանԵրիցյանը հայտարարել էր իրավապահների ճնշումների և փաստաբանի դեմ հետագա քրեական հետապնդման նպատակով ցուցմունք ստանալու փորձերի մասին:Ուժայինների կամայականություններին վերջ տալու պահանջով Նրանք այսօր երթ են անցկացնում քննչական կոմիտեի շենքից դեպի ՆԳՆ շենք: Նրանք վանկարկում են «արդարություն», «իրավախախտ ոստիկան» և այլ կարգախոսներ։Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երթի ընթացքում ասաց, որ բոլոր հիմքերը կան այդ ոստիկաններին պատժելու համար, բայց ոչինչ չի արվում։ Նա ենթադրում է, որ «վերևից» հրահանգ կա։Նշենք, որ ՔԿ-ում նախորդ շաբաթ քրեական գործ է հարուցվել Ուլուբաբյանին ենթադրյալ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդումների հիման վրա, նշանակվել է նաև ծառայողական քննություն: Ոստիկանները, որոնք ենթադրաբար ծեծել են Ուլուբաբյանին, աշխատանքից չեն ազատվել, ինչն էլ առաջացրել է տուժող կողմի դժգոհությունը:Հիշեցնենք, որ մարտի 19–ին քաղաքացիները բողոքի ակցիա անցկացին ՔԿ–ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Հանդիպումից հետո փաստաբանը հայտնեց, որ ՔԿ–ն առաջարկել է մարտի 20-ին լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել։Տիգրան Ուլուբաբյանն այսօր հստակ մատնանշելու է իրեն ծեծած երկու ոստիկաններին․ ԵրիցյանՄարտի 20–ին` հարցաքննությունից հետո, Երիցյանը հայտարարեց, որ Տիգրանն իր խոշտանգման դեպքով 2 ոստիկանի անուն է տվել, առկա են ոստիկաններին ձերբակալելու հիմքեր, բայց ՔԿ–ն անհիմն հրաժարվում է ձերբակալել ոստիկաններին։Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուլուբաբյանը առերեսվել է նրանցից 2–ի հետ։Հավելենք, որ Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում Երևանում
Sputnik Արմենիա
Մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում Երևանում
2025-03-23T15:16+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87064757_181:0:1142:721_1920x0_80_0_0_e07a92ac80f2cb2e4268aea515979312.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, երթ, երևան, видео
բողոքի ակցիա, երթ, երևան, видео
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մի խումբ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացնում Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին Վանաձորի բաժնում, ինչպես իրենք են պնդում, 28-ամյա արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծելու համար:
Ավելի վաղ Ուլուբաբյանի փաստաբան ՌոմանԵրիցյանը հայտարարել էր իրավապահների ճնշումների և փաստաբանի դեմ հետագա քրեական հետապնդման նպատակով ցուցմունք ստանալու փորձերի մասին:
Ուժայինների կամայականություններին վերջ տալու պահանջով Նրանք այսօր երթ են անցկացնում քննչական կոմիտեի շենքից դեպի ՆԳՆ շենք: Նրանք վանկարկում են «արդարություն», «իրավախախտ ոստիկան» և այլ կարգախոսներ։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երթի ընթացքում ասաց, որ բոլոր հիմքերը կան այդ ոստիկաններին պատժելու համար, բայց ոչինչ չի արվում։ Նա ենթադրում է, որ «վերևից» հրահանգ կա։
«Տեսնում ենք այս անպատժելության մթնոլորտը։ Փոխանակ դատապարտեն ոստիկաններին, մի քայլ էլ առաջ են գնացել անպատժելության մակարդակում։ Հիմա էլ փորձում են փաստաբանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա չպաշտպանի Տիգրան Ուլուբաբյանի շահերը»։
Նշենք, որ ՔԿ-ում նախորդ շաբաթ քրեական գործ է հարուցվել Ուլուբաբյանին ենթադրյալ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդումների հիման վրա, նշանակվել է նաև ծառայողական քննություն: Ոստիկանները, որոնք ենթադրաբար ծեծել են Ուլուբաբյանին, աշխատանքից չեն ազատվել, ինչն էլ առաջացրել է տուժող կողմի դժգոհությունը:
Հիշեցնենք, որ մարտի 19–ին
քաղաքացիները բողոքի ակցիա անցկացին ՔԿ–ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով
փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Հանդիպումից հետո
փաստաբանը հայտնեց, որ ՔԿ–ն առաջարկել է մարտի 20-ին լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել։
Մարտի 20–ին` հարցաքննությունից հետո,
Երիցյանը հայտարարեց, որ Տիգրանն իր խոշտանգման դեպքով 2 ոստիկանի անուն է տվել, առկա են ոստիկաններին ձերբակալելու հիմքեր, բայց ՔԿ–ն անհիմն հրաժարվում է ձերբակալել ոստիկաններին։
Մարտի 21-ին
հայտնի դարձավ, որ Տիգրան Ուլուբաբյանը առերեսվել է նրանցից 2–ի հետ։
Հավելենք, որ Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու հաղորդման հիման վրա
քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։