00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:52
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ում չգիտեն` ովքեր են խոշտանգել արցախցի երիտասարդին. փաստաբանը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ուլուբաբյան
Տիգրան Ուլուբաբյան - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Տիգրան Ուլուբաբյան
Բաժանորդագրվել
Տիգրան Ուլուբաբյանին մարտի 20-ին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե` լրացուցիչ հարցաքննության։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում դեռևս չեն պարզել Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծած և հայհոյած ծառայողների ինքնությունը։ Այս մասին հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Նրանց հետ շենք մտավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Քննչական կոմիտեում դեռևս տեղյակ չեն, թե ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրան Ուլուբաբյանին։ Մեր հարցին, արդյոք որևէ մեկին պատրաստվում են ձերբակալել` կրկին պատասխանը բացասական էր ու նման գործողություն մոտ ապագայում չի նախատեսվում։ ՔԿ–ն ուղղակի առաջարկում է լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել, այն դեպքում, որ դատավարական տեսանկյունից դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Տիգրան Ուլուբաբյանը կարող է մատնացույց անել բոլոր ոստիկաններին, որոնք իրեն խոշտանգել են, որպեսզի նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվի, ձերբակալեն, պաշտոնավարումն էլ կասեցվի։ ՔԿ–ն մեր այս մոտեցումը չկիսեց»,– նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ Տիգրանին մարտի 20-ին են հրավիրել քննչական կոմիտե` լրացուցիչ հարցաքննության։
Քաղաքացիները բղավեցին, որ իրենց չի բավարարում ՔԿ ներկայացուցիչների ասածները ու կրկին փակեցին Մամիկոնյանց փողոցը, սակայն Երիցյանի հորդորով որոշ ժամանակ անց բացեցին այն։
«Մեզ վերևում ասացին, որ գործի օբյեկտիվ և պատշաճ նախաքննություն կտարվի։ Հիմա եկեք դադարեցնենք այս գործողությունը և վաղը, ժամը 17։30-ին կրկին հավաքվենք այստեղ։ Այստեղ պետք է հավաքվենք ոչ թե 100 կամ 200 հոգով, այլ 1000-2000 հոգով։ Որ հիմա մնանք, գունավոր բերետավորները սկսելու են բերման ենթարկել ու ձերբակալել։ Անկախ վաղվա ոստիկանական կուտակումներից`ես պատրաստ եմ բոլորի հետ այստեղ մնալ»,– ասաց Երիցյանը։
Նրա առաջարկից հետո քաղաքացիները դադարեցրին ակցիան։
Հիշեցնենք` փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին հայտնել էր, որ զինված ու դիմակավորված 2 տղամարդ Վանաձորում ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Ըստ փաստաբանի` ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել է ոստիկանություն որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրան տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։
Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Լրահոս
0