00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
06:51
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ուլուբաբյանն այսօր հստակ մատնանշելու է իրեն ծեծած երկու ոստիկաններին․ Երիցյան

Բաժանորդագրվել
Փաստաբանը պնդում է, որ ՔԿ-ն խոշտանգման վարույթներով խտրական վերաբերմունք է դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանն այսօր հստակ մատնանշելու է իրեն ծեծի ենթարկած երկու ոստիկաններին։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
«Խոսքը վերաբերում է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և Գոռ Խարաթյանին։ Ինքն այսօր լրացուցիչ հարցաքննության ընթացքում տվյալ անձանց մատնանշելու է որպես Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչն ինքնին ձերբակալման հիմք է»,- նշեց Երիցյանը։
Տիգրանն այսօր բերել է նաև իր հագուստները, որոնց վրա առկա են բռնության հետքեր։ Վստահ է՝ ձերբակալման հիմքեր կան, բայց դա ՔԿ-ն կանի, թե ոչ՝ կասկածելի է։ Երիցյանի կարծիքով՝ Քննչական կոմիտեն խտրական վերաբերմունք է դրսևորում խոշտանգման վարույթներով։
Հավելում է՝ ՔԿ-ն չպետք է սպասեր, որ այսօր Տիգրանն իդենտիֆիկացներ այդ երկու ոստիկաններին։
«Այսօրվա դրությամբ պետք է արդեն ունենայինք թվով 6 ոստիկանների իդենտիֆիկացված տվյալներ՝ պաշտոններ, կոչումներ, անուն-ազգանուններ։ Բայց մենք ոչինչ չունենք, չունենք որևէ մի առգրավված փաստաթուղթ, իդենտիֆիկացված, հարցաքննված ոստիկաններ, վկաներ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, բայց արդյունքը չկա»,- ասում է Երիցյանը։
Նրա խոսքով՝ առավել կարևոր է դատաբժշկական փորձաքննություն նշանակել Տիգրանին խոշտանգած ոստիկանների նկատմամբ, որովհետև նրանց ձեռքերի վրայի հետքերը կարճ ժամանակում են վերանում։ Տիգրանին ոստիկանական բաժնում խոշտանգելուց անցել է արդեն 7 օր, սակայն վարույթով դեռևս չկան պարզված անձանց տվյալներ։
Ի դեպ, Ռոման Երիցյանն ասում է, որ երեկվանից ՀՀ ՆԳՆ-ն սկսել է շատ լուրջ և ակտիվ աշխատանք իր դեմ, կարծում է՝ «արանքից հանելու նպատակով»։
Ծեծել են, հայհոյել, թքել վրան․ փաստաբանն ահազանգում է ոստիկանությունում խոշտանգման մասին
«Տարբեր մարդկանց կանչում, հորդորում են հաղորդում տալ այս կամ այն փաստաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական գործարքների, հարկեր վճարելու կամ չվճարելու հետ կապված։ Շատ օպերատիվ են աշխատում, հիշում են անգամ այն մարդկանց տվյալները, որոնց տվյալները ես եմ մոռացել»,- ասում է Երիցյանը ու հավելում՝ նույնքան օպերատիվ չեն Տիգրանին ծեծի ենթարկած ոստիկաններին նույնականացնելու հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Նրանց հետ շենք մտավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Լրահոս
0