https://arm.sputniknews.ru/20250320/qk-nakhagahy-vstahecrel-e-ulubabjani-gvortsvov-objektiv-qnnutjun-e-tarvelu-pastaban-86976860.html
ՔԿ նախագահը վստահեցրել է` Ուլուբաբյանի գործով օբյեկտիվ քննություն է տարվելու. փաստաբան
ՔԿ նախագահը վստահեցրել է` Ուլուբաբյանի գործով օբյեկտիվ քննություն է տարվելու. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը պնդում է, որ ականատեսի մատնանշումն արդեն ձերբակալության հիմք է։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T21:24+0400
2025-03-20T21:24+0400
2025-03-20T21:36+0400
հայաստան
տիգրան ուլուբաբյան
ռոման երիցյան
հհ ոստիկանություն
հհ քննչական կոմիտե
արթուր պողոսյան
խոշտանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73618689_0:36:1600:937_1920x0_80_0_0_1418dda388bfe2b8052fb3b767a92711.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործով օբյեկտիվ քննություն է տարվելու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։Երեկ հայտնել էինք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ՔԿ–ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Հանդիպումից հետո փաստաբանը հայտնեց, որ ՔԿ–ն առաջարկել է մարտի 20-ին լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել։Տիգրան Ուլուբաբյանն այսօր հստակ մատնանշելու է իրեն ծեծած երկու ոստիկաններին․ ԵրիցյանԵրիցյանն այսօրվա հարցաքննությունից հետո հայտարարեց, որ Տիգրանն իր խոշտանգման դեպքով 2 ոստիկանի անուն է տվել, առկա են ոստիկաններին ձերբակալելու հիմքեր, բայց ՔԿ–ն անհիմն հրաժարվում է ձերբակալել ոստիկաններին։Նա նշեց, որ իրենց ՔԿ-ում ընդունել է հենց կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասել, որ գործն իր անմիջական վերահսկողության ներքո է, վստահեցրել է, որ տարվելու է օբյեկտիվ և արդար քննություն։ Սակայն Երիցյանը կասկածում է, նրա խոսքով` կասկածի հիմքը հենց ՔԿ նախագահի խոսքերն են։Մինչդեռ փաստաբանի կարծիքով՝ ականատեսի մատնանշումն արդեն ձերբակալության հիմք է։Երիցյանը նշեց, որ ՔԿ նախագահը բավականին լուրջ հանձնարարական է տվել վարույթն իրականացնող քննիչին։Նա նաև հրապարակեց իրենց նոր փոխանցված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը ստորագրված է Լոռու մարզային փորձագետ Քոսյանի կողմից։ «Տիգրան Ուլուբաբյանի դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական որևէ վնասվածք չի հայտնաբերվել»,- գրված է եզրակացության մեջ, մինչդեռ Երիցյանը հիշեցրեց՝ քրեական վարույթը նախաձեռնվել է հիվանդանոցից տրված գրության հիման վրա, որտեղ Տիգրանի մոտ արձանագրվել են սալջարդներ ականջի, ծոծրակային շրջանում և այլն։Փաստաբանը միջնորդել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։ՔԿ-ում նաև հայտնել են, որ բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, քրեական վարույթից բացի, նախաձեռնվել է նաև ծառայողական քննություն։ Վաղը նախատեսվում է առերեսում ոստիկանների հետ։Քննչական կոմիտեի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիները որոշեցին 10 րոպեով փակել փողոցը՝ ի նշան իրենց բողոքի։Հիմա երթևեկությունը Մամիկոնյանց փողոցի՝ ՔԿ-ի հատվածում արգելափակված է. ոստիկանների հետ համաձայնություն է ձեռք բերվել 10 րոպե անխոչընդոտ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ։Հիշեցնենք` փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին հայտնել էր, որ զինված ու դիմակավորված 2 տղամարդ Վանաձորում ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։Ըստ փաստաբանի` ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել է ոստիկանություն որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրան տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73618689_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6d7ac7f42f3145a60d9fac3d818f9495.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ուլուբաբյան, ռոման երիցյան, հհ ոստիկանություն, հհ քննչական կոմիտե, արթուր պողոսյան, խոշտանգում
հայաստան, տիգրան ուլուբաբյան, ռոման երիցյան, հհ ոստիկանություն, հհ քննչական կոմիտե, արթուր պողոսյան, խոշտանգում
ՔԿ նախագահը վստահեցրել է` Ուլուբաբյանի գործով օբյեկտիվ քննություն է տարվելու. փաստաբան
21:24 20.03.2025 (Թարմացված է: 21:36 20.03.2025) Փաստաբանը պնդում է, որ ականատեսի մատնանշումն արդեն ձերբակալության հիմք է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործով օբյեկտիվ քննություն է տարվելու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Երեկ հայտնել էինք, որ
քաղաքացիները բողոքի ակցիա են անում ՔԿ–ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ Նրանք շուրջ կես ժամով
փակեցին Մամիկոնյանց փողոցը, ապա բացեցին, քանի որ պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել Ռոման Երիցյանին և Տիգրան Ուլուբաբյանին։ Հանդիպումից հետո
փաստաբանը հայտնեց, որ ՔԿ–ն առաջարկել է մարտի 20-ին լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել։
Երիցյանն այսօրվա հարցաքննությունից հետո հայտարարեց, որ Տիգրանն իր խոշտանգման դեպքով 2 ոստիկանի անուն է տվել, առկա են ոստիկաններին ձերբակալելու հիմքեր, բայց ՔԿ–ն անհիմն հրաժարվում է ձերբակալել ոստիկաններին։
Նա նշեց, որ իրենց ՔԿ-ում ընդունել է հենց կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասել, որ գործն իր անմիջական վերահսկողության ներքո է, վստահեցրել է, որ տարվելու է օբյեկտիվ և արդար քննություն։ Սակայն Երիցյանը կասկածում է, նրա խոսքով` կասկածի հիմքը հենց ՔԿ նախագահի խոսքերն են։
«Ասում է, որ ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա անձանց նկատմամբ ձերբակալության գործողություն չի իրականացվում, և ձերբակալմանն անպայման պետք է նախորդի փորձաքննություն, ենթադրյալ կասկածվողի հարցաքննություն, այնուհետև՝ առերես հարցաքննություն»,- ասաց Երիցյանը։
Մինչդեռ փաստաբանի կարծիքով՝ ականատեսի մատնանշումն արդեն ձերբակալության հիմք է։
Երիցյանը նշեց, որ ՔԿ նախագահը բավականին լուրջ հանձնարարական է տվել վարույթն իրականացնող քննիչին։
Նա նաև հրապարակեց իրենց նոր փոխանցված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը ստորագրված է Լոռու մարզային փորձագետ Քոսյանի կողմից։ «Տիգրան Ուլուբաբյանի դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական որևէ վնասվածք չի հայտնաբերվել»,- գրված է եզրակացության մեջ, մինչդեռ Երիցյանը հիշեցրեց՝ քրեական վարույթը նախաձեռնվել է հիվանդանոցից տրված գրության հիման վրա, որտեղ Տիգրանի մոտ արձանագրվել են սալջարդներ ականջի, ծոծրակային շրջանում և այլն։
Փաստաբանը միջնորդել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։
ՔԿ-ում նաև հայտնել են, որ բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, քրեական վարույթից բացի, նախաձեռնվել է նաև ծառայողական քննություն։ Վաղը նախատեսվում է առերեսում ոստիկանների հետ։
Քննչական կոմիտեի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիները որոշեցին 10 րոպեով փակել փողոցը՝ ի նշան իրենց բողոքի։
Հիմա երթևեկությունը Մամիկոնյանց փողոցի՝ ՔԿ-ի հատվածում արգելափակված է. ոստիկանների հետ համաձայնություն է ձեռք բերվել 10 րոպե անխոչընդոտ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին
հայտնել էր, որ զինված ու դիմակավորված 2 տղամարդ Վանաձորում ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Ըստ փաստաբանի` ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել է ոստիկանություն որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրան տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։
Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա
քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։