https://arm.sputniknews.ru/20250319/patzheq-arcakhci-eritasardin-khvoshtangats-vostikannerin-qki-dimac-bvoghvoqi-akcia-e-86934892.html
Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին. ՔԿ–ի դիմաց բողոքի ակցիա է
Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին. ՔԿ–ի դիմաց բողոքի ակցիա է
Sputnik Արմենիա
Արցախցի երիտասարդը շեշտեց, որ բռնության ենթարկվելուց հետո հիվանդանոց է դիմել, որտեղ իրեն զննել են ու ասել` ականջի հատվածում սալջարդ կա։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T20:14+0400
2025-03-19T20:14+0400
2025-03-19T21:32+0400
արցախ
ծեծ
ոստիկան
բռնություն
տիգրան ուլուբաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86936178_0:0:1620:912_1920x0_80_0_0_9e49223cfa4b055ce134f5c2e5257a23.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մոտ արցախցիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։Նշենք, որ մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում 2 զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այնուհետև տուժողի բարեկամին` 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն են հրավիրել, հորդորել ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։Իրավապահ կառույցի դիմաց անցկացվող ակցիան կրում է «Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին» խորագիրը։Տիգրան Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ որևէ մեղադրանք ներկայացված չէ ու իրավապահ մարմիններն իրեն անհիմն են ոստիկանություն տարել։Նա ընդգծեց, որ նույնիսկ այս աղմուկից հետո էլ իր հետ իրավապահներից որևէ մեկը չի փորձել կապ հաստատել։ Նա ուզում է, որ ինչպես օրենքն է պահանջում, այդ մարդիկ կրեն իրենց պատիժը։ Արցախցի երիտասարդը շեշտեց, որ բռնության ենթարկվելուց հետո հիվանդանոց է դիմել, որտեղ իրեն զննել են ու ասել` ականջի հատվածում սալջարդ կա։ Դա արձանագրված է։Փաստաբան Ռոման Երիցյանը շեշտեց, որ մինչ այս պահը որևէ ինֆորմացիա չեն տվել, թե ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք բռնության են ենթարկել Տիգրանին։ Ընդգծեց, որ իրենք կարողացել են պարզել միայն 2–ի անունը։ Երիցյանն իր «Ֆեյսբուքի» էջում հրապարակել է այդ անձանց լուսանկարները և հայտնել նրանց ինքնությունը։ Մեկը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է, որը Տիգրանին «մշակելու» առաջադրանք տված Խորեն Բարխոյանն է, իսկ մյուսը` Գոռ Խարաթյանը։Նա շեշտեց, որ ցանկանում են իմանալ, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում, ու ինչու են մինչ այս պահն այդ ոստիկաններն ազատության մեջ։ Երիցյանը հորդորեց ՔԿ քննիչներից մեկին դուրս գալ և պարզաբանում տալ իրենց հնչեցրած հարցադրումներին։ Հենց այդ ժամանակ շենքից մի քանի հոգի դուրս եկան, բայց արագ հեռացան տարածքից, իսկ հավաքվածները նրանց հետևից «ամո՛թ» վանկարկեցին։ Քաղաքացիները կարճ ժամանակով փակեցին Երևանի Մամիկոնյանց փողոցը. ակցիան շարունակվում էԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ անդրադարձավ ՀՀ ՄԻՊ–ի հայտարարությանը, որը նշել էր, որ մտահոգված է Վանաձորի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցածով։ Ստեփանյանը հույս հայտնեց, որ մտահոգությունից զատ նաև հստակ պահանջներ կձևակերպվեն, քանի որ ՄԻՊ–ը նման հարցերում մեծ լիազորություններ ունի։ Հիշեցնենք, որ Վանաձորի ոստիկանությունում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին. ՔԿ–ի դիմաց բողոքի ակցիա է
Sputnik Արմենիա
Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին. ՔԿ–ի դիմաց բողոքի ակցիա է
2025-03-19T20:14+0400
true
PT5M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86936178_0:0:1440:1080_1920x0_80_0_0_d60f5185d320226f68082376cb4096c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ծեծ, ոստիկան, բռնություն, видео, տիգրան ուլուբաբյան
արցախ, ծեծ, ոստիկան, բռնություն, видео, տիգրան ուլուբաբյան
Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին. ՔԿ–ի դիմաց բողոքի ակցիա է
20:14 19.03.2025 (Թարմացված է: 21:32 19.03.2025) Արցախցի երիտասարդը շեշտեց, որ բռնության ենթարկվելուց հետո հիվանդանոց է դիմել, որտեղ իրեն զննել են ու ասել` ականջի հատվածում սալջարդ կա։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մոտ արցախցիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
Նշենք, որ մարտի 17-ին փաստաբան
Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում 2 զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այնուհետև տուժողի բարեկամին` 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն են հրավիրել, հորդորել ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։
Իրավապահ կառույցի դիմաց անցկացվող ակցիան կրում է «Պատժե՛ք արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին» խորագիրը։
Տիգրան Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ որևէ մեղադրանք ներկայացված չէ ու իրավապահ մարմիններն իրեն անհիմն են ոստիկանություն տարել։
«Ինձ հարցաքննել են, ծեծել, հայհոյել։ Դա եթե չլիներ, էսքան աղմուկ չէր լինի, ամենաշատը դրանից եմ բարկացել, ծեծելը հեչ։ Ինձ ասում էին` «վերխդ հանի, հեսա մշակում ենք, ու պրիզնատ արի, որ դու ես արել»։ Ես մի քանի անգամ ասել եմ` ո՛չ արել եմ նման բան, ո՛չ էլ երբևէ կանեմ»,– նշեց Տիգրանը։
Նա ընդգծեց, որ նույնիսկ այս աղմուկից հետո էլ իր հետ իրավապահներից որևէ մեկը չի փորձել կապ հաստատել։ Նա ուզում է, որ ինչպես օրենքն է պահանջում, այդ մարդիկ կրեն իրենց պատիժը։ Արցախցի երիտասարդը շեշտեց, որ բռնության ենթարկվելուց հետո հիվանդանոց է դիմել, որտեղ իրեն զննել են ու ասել` ականջի հատվածում սալջարդ կա։ Դա արձանագրված է։
Փաստաբան Ռոման Երիցյանը շեշտեց, որ մինչ այս պահը որևէ ինֆորմացիա չեն տվել, թե ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք բռնության են ենթարկել Տիգրանին։ Ընդգծեց, որ իրենք կարողացել են պարզել միայն 2–ի անունը։ Երիցյանն իր
«Ֆեյսբուքի» էջում հրապարակել է այդ անձանց լուսանկարները և հայտնել նրանց ինքնությունը։ Մեկը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է, որը Տիգրանին «մշակելու» առաջադրանք տված Խորեն Բարխոյանն է, իսկ մյուսը` Գոռ Խարաթյանը։
«Օր առաջ ՔԿ–ն պետք է պարզի 6 ոստիկանի ինքնությունը ու հենց իրենց էլ դատաբժշկական փորձաքննության ենթարկեն` պարզելու` արդյոք բռնության հետքեր կան իրենց ձեռքերի և ոտքեր վրա, թե ոչ։ Մի քանի օրից այդ ամենը կվերանա ու այլևս հնարավոր չի լինի որևէ բան պարզել։ Մինչև հիմա միայն Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ է փորձաքննություն նշանակվել, բայց դրանք դեռ պարզ չեն։ Պասիվ նախաքննությունն է, «իլայի» վերաբերմունք»,– նշեց Երիցյանը։
Նա շեշտեց, որ ցանկանում են իմանալ, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում, ու ինչու են մինչ այս պահն այդ ոստիկաններն ազատության մեջ։ Երիցյանը հորդորեց ՔԿ քննիչներից մեկին դուրս գալ և պարզաբանում տալ իրենց հնչեցրած հարցադրումներին։
Հենց այդ ժամանակ շենքից մի քանի հոգի դուրս եկան, բայց արագ հեռացան տարածքից, իսկ հավաքվածները նրանց հետևից «ամո՛թ» վանկարկեցին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ անդրադարձավ
ՀՀ ՄԻՊ–ի հայտարարությանը, որը նշել էր, որ մտահոգված է Վանաձորի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցածով։
Ստեփանյանը հույս հայտնեց, որ մտահոգությունից զատ նաև հստակ պահանջներ կձևակերպվեն, քանի որ ՄԻՊ–ը նման հարցերում մեծ լիազորություններ ունի։
«Այս ընթացքում քննչական կոմիտեում պետք է մեղադրանք առաջադրվեր կամ գոնե այդ անձանց հրավիրեին, որպեսզի տուժողը (Տիգրանը – խմբ.) ճանաչի։ Մինչ այս պահը բազմաթիվ գործողություններ պետք է ձեռնարկվեին, որոնք չեն արվել։ Խոշտանգման նման դեպքեր եղել են նաև Արցախում, բայց այնտեղ իրավապահ համակարգն արձագանքում էր»,– ասաց Արցախի ՄԻՊ–ը։
Հիշեցնենք, որ Վանաձորի ոստիկանությունում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա
քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։