00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացիները կարճ ժամանակով փակեցին Երևանի Մամիկոնյանց փողոցը. ակցիան շարունակվում է

Բաժանորդագրվել
Բողոքի ակցիային մասնակցում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, Արցախի ՄԻՊ–ը
ՀՀ քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա անողները կարճ ժամանակով փակեցին Մամիկոնյանց փողոցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
Ոստիկանները հայտարարեցին, որ հավաքվածների պահանջները ներկայացրել են քննչական կոմիտեի ներկայացուցիչներին, պետք է սպասել։ Իրավապահները քաղաքացիներին հորդորեցին բացել փողոցը, բայց ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին` պահանջելով, որ որևէ մեկն իջնի ու պատասխան տա եղածի համար։ Սակայն 30 րոպե անց նրանք, այնուամենայնիվ, բացեցին փողոցը։
Պարզվեց` ՔԿ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատրաստ է ընդունել փաստաբան Ռոման Երիցյանին և տուժող Տիգրան Ուլուբաբյանին։ Նրանց հետ շենք մտավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք` փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին հայտնել էր, որ զինված և դիմակավորված 2 տղամարդ Վանաձորում ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Ըստ փաստաբանի` ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել է ոստիկանություն որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրան տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։
Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Լրահոս
0