https://arm.sputniknews.ru/20250317/tsetsel-en-hajhvojel-tqel-vran-pastabann-ahazangum-e-vostikanutjunum-khvoshtangman-masin-86837429.html
Ծեծել են, հայհոյել, թքել վրան․ փաստաբանն ահազանգում է ոստիկանությունում խոշտանգման մասին
Ծեծել են, հայհոյել, թքել վրան․ փաստաբանն ահազանգում է ոստիկանությունում խոշտանգման մասին
Sputnik Արմենիա
Ոստիկաններն առանց արձանագրություն կազմելու տղամարդուն շուրջ 7 ժամ պահել են ոստիկանական բաժնում, ապա ազատ արձակել՝ հորդորելով լռել կատարվածի մասին։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T13:22+0400
2025-03-17T13:22+0400
2025-03-17T16:00+0400
քննչական կոմիտե
քրեական գործ
ռոման երիցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77179565_0:51:1600:951_1920x0_80_0_0_6cf64e0c7f323869b3de2268a9da6c55.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկում կրկին քաղաքացու խոշտանգման դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ տղամարդուն տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։Բաժնում 7 ժամ առանց արձանագրություն կազմելու ապօրինի պահելուց հետո Տիգրանին ազատ են արձակել՝ «հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։Երիցյանը նշում է, որ երբ ոստիկանները նկատել են՝ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասով որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, զանգել և սպառնացել են:Հավելում է՝ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը մահացելէ։ Թեպետ Տիգրանն ընտանիքի միակ տղան է, սակայն մասնակցել է և՛ 4-օրյա, և՛ 44-օրյա, և՛ Արցախյան վերջին պատերազմներին։Փաստաբանը դիմում է ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությանը՝ կոչ անելով քրեական վարույթ նախաձեռնել։Հիշեցնենք՝ նախորդ տարվա ապրիլի 16-ին փաստաբանաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանին ՁՎՊ (ձերբակալվածների պահման վայր) տեղափոխելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նրա ուսին ու ձեռքին քերծվածքներ են եղել, նաև թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։Հավելենք, որ Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77179565_0:0:1600:1201_1920x0_80_0_0_8af318b3b0eb289a4c10eada42911283.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քննչական կոմիտե, քրեական գործ, ռոման երիցյան
քննչական կոմիտե, քրեական գործ, ռոման երիցյան
Ծեծել են, հայհոյել, թքել վրան․ փաստաբանն ահազանգում է ոստիկանությունում խոշտանգման մասին
13:22 17.03.2025 (Թարմացված է: 16:00 17.03.2025) Ոստիկաններն առանց արձանագրություն կազմելու տղամարդուն շուրջ 7 ժամ պահել են ոստիկանական բաժնում, ապա ազատ արձակել՝ հորդորելով լռել կատարվածի մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկում կրկին քաղաքացու խոշտանգման դեպք է արձանագրվել։ Այս մասին
ֆեսյբուքյան իր էջում ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
«ՆԳՆ ոստիկանության Կիրովականի (Վանաձորի, խմբ.)բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»»,- գրում է Երիցյանը։
Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ տղամարդուն տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։
Բաժնում 7 ժամ առանց արձանագրություն կազմելու ապօրինի պահելուց հետո Տիգրանին ազատ են արձակել՝ «հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։
Երիցյանը նշում է, որ երբ ոստիկանները նկատել են՝ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասով որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, զանգել և սպառնացել են:
Հավելում է՝ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը մահացելէ։ Թեպետ Տիգրանն ընտանիքի միակ տղան է, սակայն մասնակցել է և՛ 4-օրյա, և՛ 44-օրյա, և՛ Արցախյան վերջին պատերազմներին։
Փաստաբանը դիմում է ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությանը՝ կոչ անելով քրեական վարույթ նախաձեռնել։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ապրիլի 16-ին փաստաբանաստաբան
Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանին ՁՎՊ (ձերբակալվածների պահման վայր) տեղափոխելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նրա ուսին ու ձեռքին քերծվածքներ են եղել, նաև թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։
Հավելենք, որ Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ
ծառայողական քննություն է նշանակվել։