https://arm.sputniknews.ru/20240617/akciaji-12-masnakci-nkatmamb-qreakan-hetapndum-e-harucvel-nrancic-8y-kalanavvorvel-en-77217995.html
Ակցիայի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են
Ակցիայի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի ևս երկու մասնակցի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ 17.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-17T11:56+0400
2024-06-17T11:56+0400
2024-06-17T14:04+0400
հհ քննչական կոմիտե
բողոքի ակցիա
«տավուշը հանուն հայրենիքի»
կալանավորել
կալանավոր
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030763_0:12:1601:912_1920x0_80_0_0_113694f3c8319210a834ec2749442d3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։Նշվում է, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ևս 1 անձի` խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ՔԿ–ն նաև մանրամասներ է ներկայացնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից` նշելով, որ մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում են գործադրել ոստիկանների նկատմամբ ու շշեր, տարբեր առարկաներ նետել ոստիկանական շարքերի ուղղությամբ:Կատարվել են դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։ՔԿ–ից տեղեկացնում են նաև, որ հայտնաբերվել են «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր:Բացի այդ, կոմիտեն համացանցից ստացել և զննել է մի շարք տեսաձայնագրություններ։Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030763_0:0:1545:1158_1920x0_80_0_0_c4b1f246a03623a88cc01839eedb6121.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, բողոքի ակցիա, «տավուշը հանուն հայրենիքի», կալանավորել, կալանավոր, ձերբակալություն
հհ քննչական կոմիտե, բողոքի ակցիա, «տավուշը հանուն հայրենիքի», կալանավորել, կալանավոր, ձերբակալություն
Ակցիայի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են
11:56 17.06.2024 (Թարմացված է: 14:04 17.06.2024) Բողոքի ակցիայի ևս երկու մասնակցի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Նշվում է, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ևս 1 անձի` խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
ՔԿ–ն նաև մանրամասներ է ներկայացնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից` նշելով, որ մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում են գործադրել ոստիկանների նկատմամբ ու շշեր, տարբեր առարկաներ նետել ոստիկանական շարքերի ուղղությամբ:
«Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կատարվել են դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։
ՔԿ–ից տեղեկացնում են նաև, որ հայտնաբերվել են «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր:
Բացի այդ, կոմիտեն համացանցից ստացել և զննել է մի շարք տեսաձայնագրություններ։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության
վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։