https://arm.sputniknews.ru/20240612/azhi-mvot-larvats-iravitshak-e-hrmshtvoc-sksvec-vostikanneri-u-cucararneri-mijev-77025452.html
ԱԺ–ի մոտ լարված իրավիճակ է. հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև
ԱԺ–ի մոտ լարված իրավիճակ է. հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև
Sputnik Արմենիա
Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում` կանանց։ 12.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-12T17:56+0400
2024-06-12T17:56+0400
2024-06-12T18:13+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ոստիկան
«տավուշը հանուն հայրենիքի»
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77026295_0:0:800:450_1920x0_80_0_0_1835852366f515471cd9cdc97d697205.jpg
Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է։ Ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ակցիայի մասնակիցներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց։Ցուցարարների մեջ կան մարդիկ, որոնց ինքնազգացողությունը վատացել է։ Ոմանք փորձում են օգնել, բայց մարդկանց շարժվելու տեղ չեն տալիս։Ոստիկաններն ուժի միջոցով փորձում են քաղաքացիներին հեռացնել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներն են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77026295_130:0:730:450_1920x0_80_0_0_47bb8486048ad7c088e5a6180e920659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ոստիկան, «տավուշը հանուն հայրենիքի», видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, աժ (ազգային ժողով), ոստիկան, «տավուշը հանուն հայրենիքի», видео, տեսանյութ, տեսանյութեր
ԱԺ–ի մոտ լարված իրավիճակ է. հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև
17:56 12.06.2024 (Թարմացված է: 18:13 12.06.2024) Ոստիկանները փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում` կանանց։
Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է։ Ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ակցիայի մասնակիցներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց։
Ցուցարարների մեջ կան մարդիկ, որոնց ինքնազգացողությունը վատացել է։ Ոմանք փորձում են օգնել, բայց մարդկանց շարժվելու տեղ չեն տալիս։
Ոստիկաններն ուժի միջոցով փորձում են քաղաքացիներին հեռացնել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում
ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներն են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ
հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։