https://arm.sputniknews.ru/20240612/vostikannery-lusadzajnajin-nrnakner-en-netum-azhi-mvot-havaqvats-cucararneri-ughghutjamb-77037063.html
Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
Sputnik Արմենիա
Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժածներ կան։ 12.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-12T19:53+0400
2024-06-12T19:53+0400
2024-06-12T20:04+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
արամ հովհաննիսյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77037595_0:0:1281:720_1920x0_80_0_0_d8ee8d3b27db3803a232861e3cf40d87.jpg.webp
Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ, տուժածներ կան։«Լավ են արել, դուք եք սադրում»,–այսպես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչու են լուսաձայնային նռնակներ կիրառում։Նա նշեց, որ ոչ միայն քաղաքացիների շարքում կան տուժածներ, այլ նաև ոստիկանների, որոնց ուղղությամբ ապակյա շշեր են նետվել։«Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Լուսաձայնային նռնակ կիրառելու անհրաժեշտություն եղավ, քանի որ իրավիճակը դարձել էր անկառավարելի»,–ասաց Հովհաննիսյանը։Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել Ազգային ժողովին հարակից փողոցներում, քանի որ խորհրդարան են եկել կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. այսօր հարցուպատասխանի օր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77037595_44:0:1004:720_1920x0_80_0_0_ff3c8cfd8c9913286c5ae84ace5e2dc3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ հովհաննիսյան, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, աժ (ազգային ժողով), արամ հովհաննիսյան, տեսանյութ, տեսանյութեր
Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
19:53 12.06.2024 (Թարմացված է: 20:04 12.06.2024) Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժածներ կան։
Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ, տուժածներ կան։
«Լավ են արել, դուք եք սադրում»,–այսպես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչու են լուսաձայնային նռնակներ կիրառում։
Նա նշեց, որ ոչ միայն քաղաքացիների շարքում կան տուժածներ, այլ նաև ոստիկանների, որոնց ուղղությամբ ապակյա շշեր են նետվել։
«Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Լուսաձայնային նռնակ կիրառելու անհրաժեշտություն եղավ, քանի որ իրավիճակը դարձել էր անկառավարելի»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։
Առավոտից մեծաթիվ
ոստիկանական ուժեր են տեղակայվել Ազգային ժողովին հարակից փողոցներում, քանի որ խորհրդարան են եկել կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. այսօր հարցուպատասխանի օր է։