00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7-8 %-անոց ա՞ճ, թե՞ տնտեսության կործանում. մասնագետը` 2024-ի հնարավոր զարգացումների մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀայկական ապրանքանիշ
Հայկական ապրանքանիշ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Թուրքիայի հետ սահմանի բացումը ՀՀ տնտեսության համար կործանարար է համարում` նշելով, որ այդ դեպքում թուրքական ապրանքների էքսպանսիան ՀՀ շուկայում անխուսափելի կլինի։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված 7 տոկոս տնտեսական աճը հնարավոր է ապահովել միայն արտաքին գործոնների օգնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` ներկայացնելով 2024թ–ի տնտեսական կանխատեսումները։
Հայտնել ենք, որ Համաշխարհային բանկը ապրիլին վերանայել էր կանխատեսումը ՀՀ տնտեսության համար։ Եթե տարեսկզբի զեկույցում 2024թ–ի համար կանխատեսվել էր 4,7% տնտեսական աճ, ապա ապրիլյան զեկույցում կանխատեսումը բարձրացել է մինչև 5,5%։
Հայաստանյան տնտեսագետները չեն շտապում միանշանակ գնահատականներ տալ` առաջարկելով սպասել մինչև տարվա կեսը։ Եվրասիական փորձագիտական ակումբը, որի անդամն է նաև Թաթուլ Մանասերյանը, ՀՀ տնտեսության ընթացիկ վիճակի գնահատականը և տարեկան կանխատեսումը մտադիր է հրապարակել 2024թ–ի օգոստոսին, երբ հնարավոր կլինի վերլուծել կես տարվա արդյունքները։
«Տնտեսության հիմնական դրայվերները դարձյալ լինելու են վերարտահանումը, ռելոկանտները։ Եթե այդ գործոններն աշխատեցին, Հայաստանի տնտեսությունը կունենա 7-8 տոկոս աճ։ Եթե աշխատեցին, բայց վատ, կունենա 3-4 տոկոս աճ։ Եթե դրանք չաշխատեցին, մենք կունենանք լուրջ անկում»,– ասաց Մանասերյանը։
ՎԶԵԲ-ը 2024-ին ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 4,5%-ից բարձրացրել է մինչև 5%
ՀՀ տնտեսության վրա հնարավոր լուրջ ազդեցություն, մասնագետների համոզմամբ, կարող է թողնել նաև Թուրքիայի հետ ուղիղ շփումը` սահմանի բացումը։ «Ե՞րբ դա կարող է տեղի ունենալ ու ի՞նչ ազդեցութուն կթողնի Հայաստանի տնտեսության վրա» հարցին Թաթուլ Մանասերյանն այսպես պատասխանեց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը կախված է այն բանից, թե ինչ երազ կտեսնեն իշխանությունները, դրան համապատասխան առվոտյան որոշում կկայացնեն։ Չկա ծրագիր, չկա նպատակ, չկա տեսլական։ Եթե սահմանը բացվի, թուրքական ապրանքների էքսպանսիան անխուսափելի է։ Դա նշանակում է Հայաստանի տնտեսության կործանում։ Եթե հիմա մենք չունենք մրցունակություն ու չենք կարող ներսում անգամ մեր ապրանքները սպառողին հասցնել, սահմանը բացելու դեպքում թուրքական ապրանքների հետ կատակ անել պետք չէ»։
Մանասերյանն արձանագրում է, որ թուրքական ապրանքներն իրականում զուտ թուրքական ապրանքներ չեն, այլ եվրոպական երկրների հետ համատեղ արտադրանք, որոնց մրցունակությունն այնքան բարձր է, որ շուրջ 40 տարվա ընթացքում ողողել է անգամ եվրոպական շուկան։
«Եթե անգամ նույն վարպետներն ու նույն տեխնոլոգիաներն ունենանք, ինչ Թուրքիան, ապա միայն մասշտաբի էֆեկտի շնորհիվ, որ այնտեղ անհամեմատ ավելի շատ է արտադրվում նույն ապրանքը, դրա ինքնարժեքն ավելի ցածր է և գինն ավելի էժան, քան փոքրիկ Հայաստանում արտադրված որևէ ապրանք»,– նշեց Մանասերյանը։
Նշենք, որ Թուրքիայի հետ սահանի բացման մասին պաշտոնական հայտարարություններ եղել են, բայց մինչ օրս անգամ մոտավոր ժամկետ չի նշվել։
Էժան դոլար ու բենզին, թանկարժեք ոսկի և ադամանդ. ՀՀ տնտեսական աճի ֆենոմենը
Ապրիլի 28-ին ԱԳՆ մամուլի ծառայությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հայտնել էր, որ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և այն պատրաստ է շահագործման:
Ինչ վերաբերում է Անիի կամրջին, ապա, ըստ ԱԳՆ–ի, Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է, և Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցելու կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները:
Լրահոս
0