00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էժան դոլար ու բենզին, թանկարժեք ոսկի և ադամանդ. ՀՀ տնտեսական աճի ֆենոմենը

© Sputnik / Andranik GhazaryanՏարադրամի փոխանակման կետ
Տարադրամի փոխանակման կետ - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2024
Տարադրամի փոխանակման կետ
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Աղասի Թավադյանը կարծում է, որ դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում բենզինը Հայաստանում կարճաժամկետ հատվածում կէժանանա, բայց Հայաստանը կարող է տուժել` վերածվելով թանկ երկրի։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքի ներկայիս անկումը երկար չի տևի, առաջիկայում փոխարժեքը երկարաժամկետ կտրվածքով կկայունանա 380-385 դրամի միջակայքում, եթե, իհարկե, արտառոց իրադրություններ չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կանխատեսումն արեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Նրա խոսքով` հայաստանյան շուկայում դոլարի փոխարժեքի ներկայիս անկումը համեմատական է 2020-21թթ–ին ֆինանսական շուկայում տեղի ունեցող երևույթների հետ։

Փողը թուղթ է, եթե մարդը դրան հավատում է, այն արժևորվում է

«Փողը թուղթ է, և եթե մարդիկ այդ թղթի մեջ հավատ չեն դնում, որ դա որոշակի արժեք ունի, եթե արժույթի նկատմամբ հավատը կորցնում են, արժույթն արժեզրկվում է, դառնում է ջուր։ Այսինքն` եթե հասարակությունը հավատ ունի տնտեսության հանդեպ, ապա արժույթը ամուր է, եթե հավատը պակասում է, արժույթն արժեզրկվում է։ Նույնը տեղի ունեցավ 2020թ–ին։ Երբ մենք պատերազմում պարտվեցինք, մարդիկ կորցրին հավատը արժույթի հանդեպ, և շատերը բացասական սպասումների պատճառով սկսեցին դրամը վաճառել և դոլար հավաքել»,– պարզաբանում է տնտեսագետը` հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ 1 դոլարի փոխարժեքը 480 դրամ էր։
Պատերազմից հետո այն բարձրացավ մինչև 530 դրամ։ Ավելի ուշ մարդիկ սկսեցին աստիճանաբար իրենց կուտակած դոլարը փոխարկել դրամի, որի արդյունքում դրամը դարձյալ սկսեց ամրանալ, և դոլարի գինը դարձյալ կայունացավ 480 դրամի սահմաններում։
Թավադյանը հիշեցնում է, որ նույնը տեղի ունեցավ նաև 2023թ–ին։ Մինչև Արցախի բռնազավթումը դոլարի փոխարժեքը կայուն 380-385 դրամ էր, դրանից հետո հասավ 450-ի։
Դոլարի փոխարժեքի այսօրվա անկումը, Թավադյանի մեկնաբանմամբ, դարձյալ ոչ այնքան տնտեսական գործոնների, որքան տնտեսության նկատմամբ վստահության արդյունք է` պայմանավորված վերջին 1 ամսում գրանցված տնտեսական որոշակի աճով։
Սակայն պատերազմի մշտական սպառնալիքը, հակառակորդի նկատմամբ անհամաչափ պաշտպանական կարողությունները, Տավուշի գյուղերի հանձնման մասին խոսակցությունները, տնտեսագետի դիտարկմամբ, կարող են նոր բացասական սպասումներ առաջացրել հանրության մեջ, ինչը դարձյալ արտարժույթի շուկայում կարող է նոր տատանումների պատճառ դառնալ։

Հայաստանը վերածվում է թանկ երկրի, տեղական արտադրանքը դրսում թանկանում է

Փոխարժեքի անկումը ՀՀ տնտեսության համար անխուսափելիորեն բերելու է բացասական հետևանքների։ Թավադյանը կարծում է, որ պետական պարտքը կարող է մեծանալ, քանի որ օգտվելով «էժանացած» դոլարի հնարավորությունից` կառավարությունն ամենայն հավանականությամբ կփորձի դրսից լրացուցիչ միջոցներ ներգրավել։
Բացի այդ, «էժան» դոլարից որպես կանոն տուժում է հիմնականում արտահանման ոլորտը, քանի որ ազգային դրամի հաշվարկով ՀՀ–ից արտահանված ապրանքն արտասահմանում թանկանում է։
Պոտենցիալ տուժող ոլորտներից մեկն էլ կարող է լինել զբոսաշրջությունը, քանի որ արտասահմանցիների համար դրամով վճարումները թանկանում են, Հայաստանը վերածվում է թանկ երկրի։
Ի վերջո, արժեզրկվելու են նաև դեպի Հայաստան արտարժույթով արված փոխանցումները։ Ընդ որում` խոսքը ոչ այնքան անհատների, որքան առևտրային փոխանցումների մասին է, ինչն ուղիղ ազդելու է բիզնեսի ու հետևաբար նաև տնտեսական աճի վրա։

Բենզինը կէժանանա, բայց ոչ երկար ժամանակով

Փոխարենը դոլարի փոխարժեքի անկումից շահում են ներմուծողները։ Հնարավոր է նաև նկատվի բենզինի գնի որոշակի նվազում։
«Այս պահին բենզինի միջազգային գներն (արտարժույթով) աճում են։ Բայց քանի որ դրամը մեզ մոտ արժևորվել է, կարճաժամկետ շրջանում հնարավոր է` տեսնենք բենզինի գնի մի 20 դրամով էժանացում»,– կանխատեսում է տնտեսագետը` միաժամանակ հավելելով, որ էժանացումը, սակայն, երկար չի տևի։ Բենզինը որոշ ժամանակ հետո նորից կթանկանա` ազդվելով միջազգային շուկայում առկա թանկացման միտումներից։

2.38 մլրդ դոլարի ոսկի ու ադամանդ. Հոնկոնգի և ԱՄԷ–ի դերը` ՀՀ տնտեսական աճի կառուցվածքում

Խոսելով ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերի մասին` Աղասի Թավադյանը նկատում է, որ 2023 թվականի սկզբից բացասական միտում ունեցող տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2024 թվականի փետրվարին կտրուկ աճել է`անցյալ տարվա փետրվարի նկատմամբ կազմելով 16.3%–ով, իսկ 2024թ–ի հունվարի նկատմամբ` 13%-ով։
Տնտեսագետն ուսումնասիրել է այս թռիչքային աճի կառուցվածքն ու պարզել, որ այն ապահովվել է հիմնականում ՀՀ–ից ոսկու և ադամանդի արտահանման ծավալների կտրուկ աճով։
«Հայաստանի 8.4 մլրդ դոլար արտահանման 21.5 տոկոսը կամ 1.8 մլրդ դոլարը կազմել է ոսկու արտահանումը, իսկ 7 տոկոսը կամ 589 միլիոն դոլարը` ադամանդներինը։ Ընդհանուր առմամբ արտահանման 28.5 տոկոսը եղել է ոսկու և ադամանդների վերաարտահանում Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ»,– ասաց Թավադյանը։
Նա նշեց, որ ոսկու և ադամանդի արտահանման հաշվին 2023թ–ի ընթացքում ՀՀ–ից արտահանման ծավալներն աճել են 55 տոկոսով։
«2023թ–ին մեր արտահանումը 2.8 անգամ աճ է գրանցել նախորդ երկու տարիների համեմատ։ Աճի հիմնական մասը` մոտ 80 տոկոսը, գրանցվել է 2023թ–ի վերջին 2 ամիսներին, և այդ աճը հիմնականում ապահովել են ոսկին ու ադամանդը։ Մենք ՌԴ–ից ոսկին ներմուծել ենք ու արտահանել ԱՄԷ և Հոնկոնգ։ Մեր կառավարությունը դրա մասին տեղյակ է։ Դա բյուջեն է լցնում, նաև այլ բաներ էլ է լցնում։ Բայց փաստ է, որ սա ապահովեց ՀՆԱ–ի 1.7 տոկոսային կետի հավելաճ 2023թ–ի ընթացքում և 1-1.5 մլրդ դոլարի հավելյալ արտահանման աճ»,– արձանագրում է Թավադյանը։
Թեև այս աճը մեծ քանակությամբ արտարժույթ է բերում Հայաստան, բայց մասնագետներին այսօրինակ տնտեսական այս զարգացումը, մեղմ ասած, չի ոգևորում, քանի որ վիճակագրությունը վկայում է, որ փոխարենը կրճատվում են ՀՀ–ից ավանդաբար արտահանվող տեղական արտադրանքի ծավալները` սննդի, կենդանական ծագման արտադրանքի, նաև հանքահումքային ապրանքների արտահանման ծավալները։
«Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն և երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը»,– եզրակացնում է տնտեսագետը։
Բացի այդ ոսկու և ադամանդի վերարտահանումը, Թավադյանի գնահատմամբ, գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք Հայաստանը ի զորու չէ կառավարել, և ցանկացած արտաքին իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ տնտեսությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։
Լրահոս
0