00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում Բաքվի պահանջով դեմարկացիա է իրականացվում. Հակոբյանը` ՀՀ իշխանության բլեֆի մասին

© Sputnik / David GalstyanԿիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Կիրանց
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի խոսքով` Տավուշի 4 գյուղերը բանակցային հզոր ռեսուրս էին ՀՀ իշխանությունների համար Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու, գերիների կամ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու խնդիրները սակարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Տավուշում առանց դելիմիտացիա (սահմանազատում) իրականացնելու, միանգամից դեմարկացիա (սահմանագծում) է իրականացվում, որը Ադրբեջանի պահանջն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
ՀՀ կառավարությունն ապրիլի 29–ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել, և նախատեսված սահմանազատման աշխատանքների կեսից ավելին ավարտված է։ Այս ամենը տեղի է ունենում սահմանամերձ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր գյուղերում բնակիչների բողոքի ակցիաների ֆոնին։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։
«Իշխանությունը որևէ նոր բան հիմա չի ասում։ Իշխանությունն ուղղակի ստում է, որ եղել է դելիմիտացիա։ Գործը միանգամից հասել է դեմարկացիային։ Գետնի վրա սկսել են սյուները դնել, որոնք պարտադրվել են Ադրբեջանի կողմից։ Առաջին բլեֆը հենց դա էր, որ իրենք դելիմիտացիա, ապա դեմարկացիա են անում, և դա սկսում են հենց Տավուշից»,- ասաց Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ Տավուշի չորս գյուղերի հարցը Ադրբեջանի կողմից բարձրացվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությունը ստորագրելիս։ Այդ հարցն անգամ ներառված է եղել հայտարարության «սևագիր» տարբերակում։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանին պետք էր իր դեմքը պահպանել Ադրբեջանի հետ պայմանավորվածություններն իրականացնելու համար, որոշել են փաստաթղթից այդ կետը հանել և բավարարվել բանավոր պայմանավորվածությամբ։
Հակոբյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին բազմաթիվ զիջումներ են արվել բանավոր պայմանավորվածությունների շրջանակում։ Օրինակ՝ 2020 թվականի դեկտեմբերին բարձրագույն ղեկավարության հրամանով հայկական ստորաբաժանումները հետ քաշվեցին Սյունիքի դիրքերից։ Արդյունքում ադրբեջանական զինուժը մոտեցավ հայկական գյուղերին և վերահսկողության տակ վերցրեց Գորիս-Կապան ավտոճանապարհը։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ հերթը հասել է Տավուշին, և այստեղ իրականացվում է նույն սցենարը, ինչ Սյունիքում։
Ադրբեջանը լեգիտիմ հիմք ունի հարձակվելու ՀՀ–ի վրա միայն Տավուշի 4 գյուղերից․ ՔՊ պատգամավոր
Միաժամանակ, ըստ քաղտեխնոլոգի, իշխանությունները չեն խաբում, երբ ասում են, որ նույնիսկ տարածքների հանձնումը չի երաշխավորում գյուղերի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրանք գիտակցում են, որ Ադրբեջանը շարունակելու է իր ծավալապաշտական գործողությունները և բացարձակապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
«Միջազգային պրակտիկայում դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ոչ թե դրանից առաջ։ Սա թերևս այն բացառիկ դեպքերից է, որ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, առանց իրավական ակտ ստորագրելու կողմերը սկսում են զբաղվել դելիմիտացիայով և դեմարկացիայով։ Սա նույնպես հաստատում է այն թեզը, որ այն, ինչ հիմա արվում է ՀՀ իշխանությունների կողմից, պարտադրված է, այլ ոչ թե բանակցությունների արդյունք»,- նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանը դժվարացավ ասել` արդյոյք Հայաստանի իշխանություններն ունեն «կարմիր գծեր», որոնք ոչ մի դեպքում չեն հատելու, թեկուզ նոր պատերազմի իրական սպառնալիքի դեպքում։ Փորձագետը չգիտի, թե որտեղ է այն գիծը, որից այն կողմ Փաշինյանն ու նրա թիմը չեն գնա իրենց զիջումների քաղաքականության ճանապարհով։
«Ինձ թվում է` այս իշխանությունների գլխավոր պլանն այն է, որ Ադրբեջանն ինչ ուզի, տան։ Իրենց պատկերացմամբ` պետությունը որևէ ռեսուրս չունի ուժային մեթոդով Ադրբեջանին դիմադրելու համար։ Եվ եթե նույնիսկ կան «կարմիր գծեր», ապա դրանք կառավարական դաչաների պարիսպներն են»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` ցանկացած բանակցային գործընթաց ենթադրում է ինչ-որ փոխզիջումներ, յուրաքանչյուր կողմ ինչ-որ բան տալիս է, բայց և ստանում է ինչ-որ բան։ Եթե Տավուշի գյուղերը զիջելով՝ Հայաստանը հետ ստանար Ադրբեջանի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում օկուպացված տարածքները, ապա դա դեռ հասկանալի կլիներ։ Բայց դա տեղի չի ունենում, ինչը հուշում է, որ Հայաստանի ղեկավարությունը կառավարական ամառանոցների պարիսպներից դուրս «կարմիր գծեր» չունի։ Նա ընդգծեց, որ Տավուշի գյուղերը բանակցային հզոր ռեսուրս էին գրավյալ տարածքների ազատագրման, գերիների կամ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու խնդիրները սակարկելու համար, սակայն ակնհայտ է, որ Երևանը կորցնում է այդ ռեսուրսը հապճեպ սահմանազատման միջոցով։
Սահմանային սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ. ՀՀ ԱՆ-ն՝ սահմանազատման մասին
Լրահոս
0