https://arm.sputniknews.ru/20240429/hajastann-u-adrbejany-arden-35-sahmanajin-sjun-en-teghadrel-75130787.html
Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել
Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ կառավարության` նախատեսված աշխատանքների կեսից ավելին արդեն իրականացվել է։ 29.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-29T18:06+0400
2024-04-29T18:06+0400
2024-04-29T18:08+0400
հայաստան
ադրբեջան
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74871712_0:267:1601:1167_1920x0_80_0_0_610f62ce7f792b488fd10bf30313ee43.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74871712_0:0:1601:1200_1920x0_80_0_0_8908a59209345e6e711b5c1369cf62a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահմանազատում
հայաստան, ադրբեջան, սահմանազատում
Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել
18:06 29.04.2024 (Թարմացված է: 18:08 29.04.2024) Ըստ ՀՀ կառավարության` նախատեսված աշխատանքների կեսից ավելին արդեն իրականացվել է։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։