00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի պարզ խորհուրդ է տալիս

© Sputnik / Andranik GhazaryanՄարդիկ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ
Մարդիկ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Մարդիկ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ
Բաժանորդագրվել
Այսօրվանից Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու համար ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել մի քանի պարզ կանոններ։
Չինացիները պարզել են` ինչպես կարելի է դիմադրել «հայկական» շոգին. տեսանյութ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ի, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև 40–42 աստիճան տաքություն։
Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` դնելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,
օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքը` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը,
անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
այն տարածքներում, որտեղ կան օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը
Լրահոս
0