00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսովի ինստիտուտի փառահեղ անցյալը. ԿԳՄՍՆ-ն կկարողանա՞ փազլներից գրավիչ պատկեր հավաքել

© Sputnik / Asatur YesayantsԲրյուսովի ուսանողների բողոքի ակցիան
Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2022
Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան
Բաժանորդագրվել
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները դեմ են արտահայտվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական` նույնպես պետական, համալսարանի, ինչպես նաև նույնպես պետության հովանու ներքո գործող Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական ինստիտուտի հետ միավորմանը։
Բրյուսովցիները պատրաստվում են հանդիպել հանրապետության ղեկավարության (առնվազն ԿԳՄՍ նախարար Դումանյանի հետ) հետ, մինչդեռ առողջ դատող վերլուծաբանները պնդում են, որ հանդիպումը, եթե նույնիսկ կայանա, զրոյական արդյունք է ունենալու բողոքողների համար: Հայ վերլուծաբանները փորձառու ժողովուրդ են, գիտեն, որ եթե ինչ-որ որոշում կայացվում է վերևներում, ապա այդպես էլ լինելու է։
Ինչից բխում է հետևյալը։ Բրյուսովի անվան համալսարանը, որը ժամանակին Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտն էր, որը 1955 թվականին միացվեց Երևանի Ժդանովի անվան ռուսական պետական մանկավարժական ինստիտուտին, ինչից հետո ընդգրկվեց Երևանի Մոլոտովի անվան պետական համալսարանի կազմում` բանասիրական ֆակուլտետի տեսքով (1957 թվական), այնուհետև (1962 թվականին) դարձավ Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, և, վերջապես, Երևանի նույն Բրյուսովի անվան լեզուների և հասարակական գիտությունների պետական համալսարանի կարգավիճակ ստացավ, նոր անվանափոխությունից չի խուսափի։
Էականը, իհարկե, ձևը չէ, էականը բովանդակությունն է, բայց բուհի անվան այդքան հաճախակի փոփոխությունը պետք է խոսի այն մասին, որ բրյուսովցիները սովոր են ցուցանակի փոփոխություններին։
Մինչդեռ շատ երևանցիների հիշողության մեջ նշված ուսումնական հաստատությունը մնացել է որպես «Ռուսպեդ»(ռուսական մանկավարժական), որը «Արմպեդի» հետ միասին ընկալվում էր որպես անբաժանելի ամբողջություն։ Որովհետև երկու տեղում էլ կրթում էին նրանց, ովքեր հետո կրթելու էին մյուսներին. ճիշտ գրել, շատ կարդալ, գրագետ խոսել` ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, էլ չասած օտար լեզուների մասին։
Մի փոքր առանձին, բայց բնավ ոչ օտարի դիրք է զբաղեցնում ֆիզկուլտ ինստիտուտը, որն ավելի ուշ է ձևավորվել (1945 թվականին)` առանձնանալով Երևանի «Արմպեդից» և այդպիսով հաստատում է իր ազգակցական կապը այն հաստատությունների հետ, որոնք երկրի համար պատրաստում էին ոչ միայն գրագետ, այլև ֆիզիկապես ուժեղ երիտասարդների։
Արդյո՞ք կառավարությունը կկարողանա այս փազլներից գրավիչ պատկեր հավաքել, դեռ ոչ ոք չգիտի, բայց այն «նկարելու» մտադրության մեջ ոչ մի վատ բան չկա, առավել ևս, որ, ինչպես նախարար Դումանյանն է պնդում` որևէ մեկին տեղից չեն հանի և չեն հեռացնի, կկրճատեն միայն երկու ռեկտորի հաստիքները: Մեծ հաշվով, տանելի է։ Կարևորը գտնեն այնպիսի ռեկտոր, որն ի վիճակի կլինի ծառայել գործին, ոչ թե շողոքորթել իշխանությանը։
Սա առաջին հերթին, բայց երկրորդն էլ կա։ Ո՞վ է ասել, որ որոշ ժամանակ անց այդքան համարձակ ձևով միավորվող կառույցները (նախարարություններ,վարչություններ, ինստիտուտներ, տարածքային միավորներ) նախառեֆորմային վիճակի չեն բերվի հաջորդ կառավարության կողմից, ոչ թե ընդհանուր կրթության-գիտության-մշակույթի-սպորտի նախարարով, այլ առանձին կրթության, առանձին մշակույթի, առանձին սպորտի առանձին նախարարներով։
Իսկ առայժմ «Ռուսպեդի» մասին։ Ուսանողներին դուրս թողնելը հեշտ էր. մի անգամ չհանձնեցիր, երկրորդ անգամ չվերահանձնեցիր` բարի գալուստ ջարդված լապտերների փողոց։ Ծանոթով գնահատական ստանալ դեռ կարելի էր, բայց փողով երբեք (ժամանակները, երբ կաշառքը որքան փոքր էր, այնքան ստորացուցիչ էր, դեռ առջևում էին): Իսկ այն ժամանակ ավելի հեշտ էր սովորել և ստանալ։
Այդ հնգամյակի «արմպեդ»-լեզվաբանականի մեկ այլ առանձնահատկությունը. բանասեր աղջիկները աչքի էին ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ, բայց եթե ասեմ, որ դա միայն ուսանողներն էին նկատում, իսկ դասախոսները կողքով էին անցնում, կստեմ` կողքով չէին անցնում։
Չնայած բանասիրականի գեղեցկուհիներն իրենց մարտավարական-տեխնիկական բնութագրերով մրցակցությունից դուրս էին, բայց մենք, որ տեսքով առանձնապես անճոռնի չէինք, հո չէի՞նք կարող մեր առաջադիմությունը կախվածության մեջ գցել կանացի հմայքներից։ Ամեն դեպքում սովորել պետք էր։
Մի բան էլ։ Սկսնակ բանասերների համար կարդալը նույնպիսի առօրյա գործ է, ինչպես պոլիտեխնիկի ուսանողների համար գծագիր գծելը։ Հարցն այլ է. դու դա ստիպվա՞ծ ես անում, թե՞ հաճույք ես ստանում։ Բանասիրականում սովորեցնում էին կարդալ հաճույքի համար` մեկ և իսկական գրականությունը տարբերել ոչ իսկականից` երկու։ Եթե միայն դա լիներ և ուրիշ ոչինչ չլիներ, արդեն իսկ շնորհակալություն արժեր հայտնել։
Թե ինչի է վերածվում բանական էակը, երբ նրա գրապահարանը դատարկ է, կարելի է տեսնել հեռուստացույցի հանդեպ համազգային կապվածության արդյունքում։
Երբ լսարան էին մտնում Համազասպ Համբարձումյանը (ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հայրը), Լազար Այվազյանը, Սեդա Մանուկյանը (Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի դուստրը), այդժամ մեր գրապահարաններում հայտնվում էին «Վարպետն ու Մարգարիտան», «Տասներկու աթոռը», «Թիբոների ընտանիքը» և ոչ թե զանազան «Ցեմենտներ», «Հիդրոցենտրալներ» և պարտադիր դասական գրականության այլ թղթակույտեր։
Ճիշտ է, ընթերցանությամբ տարվելը, որից միայն օգուտ կա, երբեմն ավարտվում էր քրեական պատասխանատվության ենթարկվելով, որովհետև «ինքնաստեղծ» գրքերը ազատ պտտվում էին ֆակուլտետում:
Պիտանի բաներից է՞լ ինչ կար ֆակուլտետում. բացարձակ անտարբերություն ազգային պատկանելության նկատմամբ։ Դա բուհ էր գալիս դպրոցից, որտեղ նույնպես ոչ մեկին հետաքրքիր չէր, թե ով ինչ ծագում ունի։ Հարգանք գիտական կոչումների և աստիճանների նկատմամբ, որովհետև իրական էին։ Դասախոսի հետ զրուցելը լսարանից դուրս, այն էլ ոչ թե կուրսային աշխատանքի, այլ կյանքի մեծ փորձ էր համարվում։
Դասախոսներն ուսանողներին մեծամասամբ «դուք»-ով էին դիմում։ Դա հարգանք էր սովորեցնում։
Անուններ, որոնք անցյալ են տանում և հաճելի է նրանց հիշելը` յուրահատուկ մոգականություն ունեն։ Թվարկում եմ։ Ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, դոցենտներ. Հրանուշ Մարգարյան, Էդուարդ Ջրբաշյան, Հովհաննես Ինջիկյան, Ելիզավետա Եսայան, Գևորգ Բրուտյան, Սալոմե Արեշյան... բացի այդ, Բրյուսովի անվան համալսարանի մուտքի մոտ հուշատախտակին փորագրված, բուհի (այն ժամանակ` «Ռուսպեդի») շրջանավարտ, հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անունը։
Լրահոս
0