00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հիմարները» կապը կտրել են. ամերիկացիները Ռուսաստանի հետ պատերա՞զմ են ուզում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԱմերիկացի զինվորականներ
Ամերիկացի զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Ամերիկացի զինվորականներ
Բաժանորդագրվել
Ուկրաինայի հարցը, ըստ էության, պատմություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների, առաջին դեմքերի բանակցությունների, երկու տերությունների ռազմական և դիվանագիտական ակտիվության մասին։ Ուկրաինական իրավիճակի մասին առավել մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Ուկրաինայի հետ կապված ամբողջ ընթացիկ պատմության մեջ բավական մեծ կեղծավորություն կա։ Մենք քննարկում ենք Դոնբասի խնդիրը, Մինսկի պայմանավորվածությունների չկատարումը, հարևանների՝ ՆԱՏՕ մտնելու կրքոտ ցանկությունը, թեկուզ խրտվիլակի կերպարով։ Սակայն բոլորն էլ իրենց մտքում հիանալի հասկանում են, որ Ուկրաինան այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի։
Վերջին երեսուն տարվա ընթացքում դա ֆանտոմ-երկիր է եղել, ուրվական երկիր, սարսափելի և զվարճալի տեսիլք, որն իր ասեղնագործություններով, «մովա»-ներով (ուկրաիներեն` «լեզու») և ջահերով երթերով ուրվագծվում է հին խորհրդային գազատարների շուրջբոլորը։ Առաջ երկիր-խողովակ էր։ Հիմա խողովակը դատարկվել է, և այդ ամբողջ ուրվականը ծխի նման ցրվել է։ Մնացել է միայն «Յուքրեյնը»՝ օկուպացված տարածք, ճամպրուկ՝ առանց բռնակի, որը ամերիկացի տերերը վերջին օրով նետելուց առաջ պայթուցիկով են լցնում։ Այն նույնիսկ շախմատի զինվոր չէ, այլ շաշկու օղակ, որին իրենց Մեծ խաղում շարժում են Ռուսաստանն ու Ամերիկան։
Ճիշտ այնպես, ինչպես Վրաստանում 2008թ․-ին, սա պատմություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Դրանք մեր առաջին դեմքերի բանակցություններն են, մեր վերջին զգուշացումները, մեր ռազմական և դիվանագիտական ակտիվությունը։ Համապատասխանաբար, մեր օրերի գլխավոր հարցը․ ի՞նչ են այդ ամենի մասին մտածում ամերիկացիները։ Պատրաստվո՞ւմ են արդյոք պատերազմել իրեն Յուքրեյնի համար։ Եվ եթե այո, ապա որքա՞ն լրջորեն։
Հրդեհ նավթագործարանում - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ռուսաստանի դեմ էկո-ահաբեկիչներ են պատրաստում
Աղմուկ է բարձրացրել սենատոր Ռոջեր Ուիքերի հայտարարությունը, որը խոստացել էր զորքեր ուղարկել Ուկրաինա և մտածել Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին։ «Ոչ մի դյույմ հետ»,-հայտարարել էր նա անցած հանգստյան օրերին Twitter-ի իր էջում։
Բայց այնտեղ նա միակ էքսցենտրիկը չէ։ Սենատոր Ջոնի Էռնստը «Պաշտպանության նորություններում» (Defencenews) մի ամբողջ ծրագիր էր հրապարակել ռուսական գոյություն չունեցող ագրեսիայի դեմ պայքարի համար։ Նա պահանջում է, որ Յուքրեյնում ռոտացիոն հիմքով մշտապես գտնվեն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները, այնտեղ զորավարժություններ և հրահանգավորումներ անցկացնեն։
Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար
Բայց ո՛չ, ժողովրդավարական ճակատում պատկերն ավելի տխուր է։ Նախագահ Բայդենն արդեն խոստացել է ամերիկյան զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի բանակների ուժեղացման համար։ Իսկ նրան շրջապատող դեմոկրատ-նեոպահպանողականները՝ Վիկտորյա Նուլանդի գլխավորությամբ, էլ ավելի մեծ եռանդով են մարտի նետվում, քան դասական հանրապետական բազեները։
Երկու կուսակցություններն էլ ռազմատենչ տրամադրություն ունեն, և FoxNews-ի արծիվ Թաքեր Կարլսոնը նկատելի կարոտախտով նշում է․ «․․․Եթե կա մի բան, որի համար Թրամփը հավերժական գովքի է արժանի, ապա այն բանի համար, որ չորս տարի շարունակ այդ բոլոր հիմարներին սանձած էր պահում։ Թրամփի օրոք անիմաստ պատերազմներ չկային»։
Գազի խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
Իսկապես, Թրամփն Ուկրաինայի մասին առհասարակ մոռացել էր, իսկ նշանակալի խաղացողների հետ, օրինակ՝ Չինաստանի, գերադասում էր բացառապես առևտրական պատերազմներ մղել։ Հիշեք, թե որքան նրբագեղորեն նա նահանջեց ՉԺՀ-ի հետ իրական հակամարտության առաջին իսկ ակնարկից հետո։ «Խաղաղություն, բարեկամություն, ծամոն․․․»։ Ինչպե՞ս ստացվեց, որ պրոֆեսիոնալ կապալառուն միջազգային գործերից ավելի լավ էր գլուխ հանում, քան պրոֆեսիոնալ քաղգործիչները։
Արդեն բազմիցս նշվել է, թե որքան շատ է Յուքրեյնի ներկայիս իրավիճակը հիշեցնում Կարիբյան ճգնաժամի սկիզբը։ Ամերիկյան տեղեկատվական քաղաքականությունը նմանատիպ ճգնաժամային օրերին ուղղակի դասական երկբևեռ խանգարում է։ Ծայրահեղությունից ծայրահեղություն անսպասելի և ոչնչով չարդարացված անցումներ` մե՛րթ «ռուսները գալի՜ս են», «ով կարող է, թող փրկվի», «բոլորս մեռնելո՜ւ ենք», մե՛րթ հակառակը՝ «կռմբակոծե՛նք մինչև վերջ»։
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
1960թ․-ին սենատոր Ջոն Քենեդին Պենտագոնի համար բյուջեից փողեր էր «քերում»՝ գործընկերներին վախեցնելով, թե դա բառացիորեն գոյատևման հարց է։ Քենեդին պնդում էր, որ ԽՍՀՄ-ը նկատելի առավելություն ունի մեծ հեռահարության հրթիռների ոլորտում։ Եթե այդ առավելությունը կուտակվի և ռուսները որոշեն, որ կարող են մի հարվածով խոցել բոլոր կարևոր թիրախները, իսկույն ևեթ իրենց ունեցած ամբողջ միջուկային զենքով կդխկացնեն Նահանգներին։ Ուրեմն ավելի շատ հատկացումներ են պետք։
Եկավ 1961թ․-ի հունիսը։ Քենեդին արդեն նախագահ էր և Վիեննայում հանդիպեց Խրուշչովին։ Ինչպես հիմա Ուկրաինան են քննարկում, այն ժամանակ էլ առաջնորդները քննարկեցին մեկ այլ լիմիտրոֆի ճակատագիրը՝ բանակցությունները Արևմտյան Բեռլինի մասին էին։
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
ԱՄՆ-ն ամփոփում է մեծ պատերազմների արդյունքները. միլիոնավոր սպանվածներ, թալանված տրիլիոններ
Ամերիկացի լրագրողը հիշում է, որ Վիեննայում «նախագահի թիմը սկսեց խորհրդային գործընկերների մոտ բացեիբաց գլուխ գովել միջուկային սպառազինության մեջ Ամերիկայի առավելություններով և ակնարկել, թե Ամերիկան կիրականացնի առաջին հարվածը, որպեսզի ԽՍՀՄ-ին պատասխանի հնարավորություն չտա․․․»
Վիեննայում հանդիպումը սկսվել էր Ֆիդել Կաստրոյին տապալելու ամերիկյան գործողության խայտառակ ձախողումից հետո։ Պուտինի և Բայդենի դեկտեմբերյան բանակցությունները տեղի ունեցան Աֆղանստանից ամերիկյան զորքերի խայտառակ փախուստից երեք ամիս հետո։
Վիեննայում անցկացվող բանակցությունները փաստացի հաստատեցին ստատուս քվոն` Բեռլինում պատ կառուցեցին, Արևմտյան Բեռլինի թեման երեսուն տարով սառեցվեց։ Պուտինի և Բայդենի բանակցություններից հետո նույնպես առայժմ որևէ նշանակալի փոփոխություն չի եղել։
Հասարակ ամերիկացիները ի՞նչ են այսօր մտածում Յուքրեյնի մասին։ 2014թ․-ին Washington Post թերթը հրապարակեց «Ամերիկացիներն ուզո՞ւմ են պատերազմել հանուն Ուկրաինայի» թեմայով հարցման արդյունքները։ Այդ պահի դրությամբ պատերազմ էր ուզում հարցվածների միայն 13 տոկոսը։ Մասնակիցներին խնդրել էին նաև աշխարհի քարտեզի վրա գտնել Ուկրաինան։ Ընդամենը 16 տոկոսն էր գտել։ Հարցումը հետաքրքիր արդյունք էր ցույց տվել` որքան ավելի վատ էր մասնակիցը պատկերացնում, թե որտեղ է գտնվում Ուկրաինան, այնքան ավելի շատ էր ցանկանում զորքեր ուղարկել այնտեղ։
Առափնյա պահպանության նավը Կերչի նեղուցում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Ուկրաինական նավը փորձել է կրկնել «Կերչի ճեղքումը», բայց ՌԴ-ն կանխել է սադրանքի զարգացումը
Հարցման քարտեզն իսկապես տպավորիչ էր` ամերիկյան «Յուքրեյնը» տեղակայված էր մե՛կ Աֆրիկայում, մե՛կ Հնդկաստանում, մե՛կ Ալյասկայում, մե՛կ Իսլանդիայում։ Սա, իհարկե, սովորական անկրթություն չէ, սա այն տեղեկատվական փուչիկի ազդեցությունն է, որի մեջ սերնդեսերունդ ապրում են ամերիկացիները։ Դրա ներսում իրականությունը վաղուց արդեն ոչ մի ընդհանուր բան չունի աշխարհում գործերի դրության հետ։ Այնտեղ ուրիշ աշխարհագրություն է, ուրիշ քաղաքականություն, ուրիշ տնտեսություն, ամեն ինչն է ուրիշ։
Բայց շատ ավելի վատ է այն, որ այս «մատրիցան» ստեղծած էլիտաներն արդեն իրենք էլ են հավատում դրան, լիովին խորասուզվել են դրա մեջ, այդպես էլ ապրում են։ Այդ առումով Հարվարդի շրջանավարտներից շատերը ոչնչով չեն տարբերվում Միսիսիպի նահանգի Թուփելո փոքրիկ քաղաքում ապրող չկրթված սևամորթ կնոջից։
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
2014թ․-ից ի վեր ամերիկացիներին, իսկ նրանց հետ մեկտեղ նաև ոսկե միլիարդի բոլոր բնակիչներին ջանասիրաբար նախապատրաստում էին պատերազմական դժվարություններին։ Հոլիվուդը բլոքբասթերներ էր թխում տիեզերական աղետների մասին, որոնց ավերակներում հատուկենտ ողջ մնացածներին փրկում են ամերիկացի սուպերհերոսները։ Ծաղկում ու փթթում էր հետապոկալիպսիսի ժանրը։
Դժվար չէ նկատել, որ պոստ–ապի հոլիվուդյան տարբերակը միշտ խիստ հարմարավետ տեսք ունի։ Անպայման կա ինչ-որ գեներատոր, որը էլեկտրականություն է ապահովում, միշտ բենզին կա: Լամպերը վառվում են, օդափոխիչները պտտվում են, սառնարանը սառույցի խորանարդիկներ է տալիս կոկտեյլի համար։ Միայնակ հերոսը թափառում է դատարկված քաղաքներում, հիանալի սնվում է, երաժշտություն է լսում, և ակամայից գլխումդ միտք է ծագում, որ այսպես՝ առանց մարդկանց, նույնիսկ ավելի լավ է։
Սու-30ՍՄ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Ռուսներն ու մի շարք այլ ժողովուրդներ իրենց տարածքում պատերազմի մասին գենետիկ հիշողություն ունեն։ Նրանք հասկանում են, որ իրականում դատարկված քաղաքները ծածկված կլինեին փտող մարմիններով, իսկ հերոսը շատ արագ գլխին գնդակ կստանար որևէ ցնդած խելագարից կամ հանցագործից։ Բայց երբևէ տոտալ պատերազմի սարսափը չզգացած ամերիկացիները համատարած վստահ են, որ միջուկային պատերազմից հետո հենց այդպես էլ լինելու է` ռոմանտիկ և կադրից դուրս հնչող ջութակներով։
Մարդկանց շատ առումներով հետպատերազմական աշխարհի զրկանքների ու կարիքների է նախապատրաստում նաև «կլիմայական հռետորաբանությունը»։ Ամեն օր առաջադեմ ԶԼՄ-ները լուսադեմ քաղաքացիներին կոչ են անում անցնել սոյայի մսի ու տապակած մորեխների, հրաժարվել տավարի մսից, կաթից, պանրից, սուրճից ու գինուց։
Բնականաբար, հարց է ծագում` ինչպե՞ս է ապրելու երկրագնդի մնացած բնակչությունը, եթե ոսկե միլիարդը մորեխների անցնի։ Ի՞նչ են ուտելու այն երկրների բնակիչները, որտեղ նախկինում միս, գինի ու սուրճ էին արտադրում։ Եվ ի՞նչ պետք է կատարվի արտադրության, գյուղատնտեսության, մատակարարումների շղթայի հետ, որպեսզի ամբողջ աշխարհը հասնի այդպիսի կյանքի։ Մեզ ասում են` բնապահպանական աղետ։ Բայց արդյոք բնապահպանական աղետը գլոբալ միջուկային պատերազմի քաղաքավարի այլաբանությունը չէ՞։
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Իսկ այն մղձավանջը, որ այսօր կատարվում է Եվրոպայում, գրեթե Վեյմար է։ Կարիքը, ցուրտն ու սովը պետք է վարժեցնեն եվրոպացիներին և նախապատրաստեն այն բանին, որ անգամ պատերազմն ավելի լավ է, քան այն խաղաղությունը, որում նրանք ապրում ենք։ «Ավելի լավ է սարսափելի վերջը, քան անվերջ սարսափը» սկզբունքով։ Ինչևէ, Ամերիկայում նման զրկանքները նույնպես սարերի հետևում չեն։
Որքան ավելի վատ են մարդիկ ապրում, այնքան ավելի շատ են տրամադրված պատերազմի։ Պատերազմը միակ սոցիալական վերելակն է, ավելին՝ կուշտ ուտելու միակ հնարավորությունը։ 20 տարի առաջվա բարեկեցիկ Ուկրաինայում ոչ մեկը ՆԱՏՕ գնալ չէր ուզում։ Այսօրվա աղքատ Ուկրաինայում այդ գործին աջակցում է բնակչության գրեթե կեսը։
Նույն բանն էլ Ամերիկայում է։ Պարզվում է` 2021թ․-ին ամերիկացիների արդեն կեսը համաձայն է, որ իրենց զինվորներին ուղարկեն Ռուսաստանի դեմ կռվելու։ Թեև հարցումն անցկացվել է այս տարվա հուլիսին։ Հավանաբար Աֆղանստանից փախչելուց հետո արդյունքներն այլ կլինեն։ Հասկանալի է նաև, որ ամերիկացիները սիրում են թվեր նկարել ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ վիճակագրության մեջ, մի խոսքով՝ ամենուր։
Javelin–ի արձակած հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Սակայն ընդհանուր առմամբ զանգվածային գիտակցության միլիտարիզացիան ընթանում է կատաղի տեմպով, և դա միանգամայն բացատրելի է։ Ամերիկացի ժողովրդի կյանքը սրընթաց վատանում է։ Չտեսնված գնաճը սպառնում է վարկաբեկել դոլարը և երկիրը վերջնականապես աղքատության մեջ գցել։ Փրկվելու միակ հնարավորությունն այնպիսի հարուստ երկրների կողոպուտն է, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։
Ամերիկյան էլիտաներն իրենց իսկ ծուղակն են ընկել։ Աֆղանստանում իրենց թուլությունը ցույց տալով` նրանք հասկանում են, որ հաջորդ ձախողումն իրենց ոչ ոք չի ների։ Խորհրդային տարիներին ամերիկացիները հավատում էին դոմինոյի սկզբունքին․ նրանք վախենում էին, որ եթե որևէ երկիր վարակվի կոմունիզմի ախտով, ապա նրա բոլոր հարևաններն անպայման ԽՍՀՄ-ի ազդեցության տակ կընկնեն։
Այսօր Ամերիկային ազդեցության կորուստ է սպառնում հենց նույն դոմինոյի սկզբունքով։ Վաշինգտոնում չեն կարող չտեսնել, որ բարի թայվանցիները դարակներից հանում են չինական դրոշները, իսկ իրական ուկրաինացիները՝ ռուսական դրոշները։ «Իսկական կատաղիները քիչ են», մարդիկ տխմար չեն, որ կռվեն Վաշինգտոնի համար։ Լիմիտրոֆային տարածքների բնակչությունը դարերով սովորել է ոչ թե ինքնաձիգներով, այլ ծաղկեփնջերով դիմավորել բանակներին։ Կարծում եմ՝ մեծամասնությունն արդեն գնել է ծաղկեփնջերը։
Իսկ այս ուղղություններով ձախողումից հետո Վաշինգտոնին սպասում է նաև մյուս բոլոր, այսպես կոչված, դաշնակիցների զանգվածային փախուստը։ Եվ ամերիկացիներն ավելի չար թշնամիներ չեն ունենա, քան իրենց նախկին վասալները։
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Լրահոս
0