00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ամփոփում է մեծ պատերազմների արդյունքները. միլիոնավոր սպանվածներ, թալանված տրիլիոններ

© AFP 2024 / SPENCER PLATTРазрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
Այն տարածքներում, որտեղ Ամերիկան ոտք է դնում, տոտալ քաոս է առաջանում, իսկ տեղի քաղաքական գործիչների շարքում իրենց հարմար ընտրություն իրականացվում։ Չափազանց պայմանական իշխանությանը մոտ են թողնում միայն ամենաշատ վաճառվողներին, կարճ ասած` ազգի դավաճաններին։
Վիկտորյա Նիկիֆորովա. ՌԻԱ Նովոստի
ԱՄՆ–ում տխուր տարեդարձի են պատրաստվում`լրանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20 տարին։ Հոլիվուդի աղետ–ֆիլմերի բոլոր կանոններով անհայտ սցենարիստների կողմից բեմադրված ապոկալիպտիկ այդ իրադարձությունն առիթ դարձավ, որ Ամերիկայի կառավարությունը պատերազմ հայտարարի միջազգային ահաբեկչությանը և զինված ներխուժում սկսի այլ երկրներ։
Երկվորյակ աշտարակների մեջ մխրճվող ինքնաթիռներ, կրակից փախչող ողջ–ողջ վերևի հարկերից ցատկող մարդիկ, միաժամանակ երեք (թեև երրորդին որևէ մեկը կարծես չէր հարվածել) երկնաքերերի փլուզում. միջազգային հանրությունն ամերիկացիներին օժտեց ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարելու մանդատով։ Այդ օրվանից շուրջ 20 տարի է անցել։ Կարելի է ամփոփել արդյունքները։
Толпы людей показывают свои документы военнослужащим США у аэропорта (26 августа 2021). Кабул - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
ԱՄՆ հայտնի Բրաունի համալսարանում հաշվարկել են, որ այս ընթացքում ամերիկացիների կողմից օկուպացված երկրներում սպանվել է առնվազն մեկ միլիոն մարդ։ «Պատերազմի գինը» համալսարանական նախագծի հիմնադիրներից մեկը` Նիտա Քրոֆորդը, ընդգծում է, որ դա զգալի նվազեցված թիվ է։ Զոհերի թվում ընդգրկել են միայն նրանց, ովքեր սպանվել են անմիջապես բախումների ժամանակ։ Ցուցակում չեն ներառվել այն մարդիկ, որոնք զոհվել են պատերազմի տարատեսակ հետևանքներից` սով, ծարավ, հիվանդություններ, բուժօգնության բացակայություն։ Դրանք առաջացել էին ենթակառուցվածքների տոտալ ավերման հետևանքով։
Այլ իրավապաշտպանների գնահատականների համաձայն` զոհերը շատ ավելի շատ են եղել։ «Հանուն սոցիալական պատասխանատվության բժիշկները», օրինակ, հաշվարկել են, որ մոտ 1 մլն մարդ սպանվել է միայն Աֆղանստանում, Իրաքում և Պակիստանում 2001-2015 թվականների ընթացքում։
Հետաքրքիր է Բրաունի համալսարանի զեկույցում արտացոլված մահերի պատկերը. զոհվածներից 387 հազարը խաղաղ բնակիչներ են, շուրջ 200 հազարը`ամերիկացիների կողմից կռվող տեղացի զինվորականներ և ավելի քան 300 հազարը` տեղացի պարտիզաններ, որոնց ամերիկացիները «ահաբեկիչ» են անվանում։ Նիտա Քրոֆորդը նշում է, որ հետմահու ահաբեկիչների շարքին դասված մարդկանց մեծ մասը սովորական խաղաղ բնակիչներ էին։
Հիշատակման արժանի է այն, որ «ահաբեկչության դեմ պատերազմի» ընթացքում ԱՄՆ-ի շուրջ 7 հազար զինծառայող է զոհվել, պայմանագրայիններից` մոտ 8 հազար մարդ։ Այսինքն` գրեթե 100 անգամ քիչ, քան օկուպացված երկրների բնակիչները։ Հարց է առաջանում` և ի՞նչ, սրա համա՞ր էր միջազգային հանրությունը ԱՄՆ–ին ժամանակին մանդատ շնորհում։
Թալիբները վերահսկողության տակ են վերցրել աֆղանական Փանջշեր նահանգը. Մուջահիդ
Ոչ, նախագահ Ջորջ Բուշն ամենևին էլ չէր ասում, որ իր բանակը խաղաղ բնակիչների ցեղասպանությամբ է զբաղվելու։ Նա երդվում էր, որ ամերիկացիներն Իրաքում, Աֆղանստանում և հետագայում ամենուր «ազգային դեմոկրատական պետություններ» են ստեղծելու։ Բոլորին թվում էր, որ աշխարհի ամենահարուստ երկիրը դրա համար օժտված է բոլոր հնարավորություններով։ Դե ինչ, Միացյալ Նահանգներն ուզում է համաշխարհային ոստիկանի դեր ստանձնե՞լ, թող ստանձնի։
Ենթադրվում էր, որ ամերիկացիները կմտնեն խնդիրներ ունեցող երկրների տարածք, կմաքրեն այն իրական ահաբեկչական խմբավորումներից և համագործակցություն կսկսեն տեղացի քաղաքական գործիչներին, որպեսզի նրանց վրա հենվելով, կամաց -կամաց բարեփոխեն պետությունները: Օրինակ` նման քայլ կլիներ Աֆղանստան հրավիրել նախկին թագավոր Զահիր շահին։ Նա զգալի ճանաչում էր վայելում և կարող էր միավորել երկիրը։
Ситуация в Афганистане после смены власти - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Արևմուտքում վախեցած են․ թալիբները կարող են հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը
Բայց` չէ, ամերիկացիները դա չարեցին։ Նրանք տեղացի քաղաքական գործիչների շարքում ընտրություն արեցին բացասական իմաստով։ Բնականաբար բավականին պայմանական իշխանությանը մոտ թողեցին ամենավաճառվողներին, ամենաանտաղանդներին, ժողովրդի ատելիներին։ Կարճ ասած` ազգի դավաճաններին։
Օգոստոսին Աֆղանստանի վերջին նախագահ Աշրաֆ Ղանիի հիմնական մտահոգությունը երկրից արագ փախչելն էր։ Ընդ որում` նրա անվտանգության աշխատակիցները դոլարներով լցրած պարկերն էին հապճեպ խցկում 4 մեքենաների և ուղղաթիռի մեջ։ Ուղղաթիռից դոլարները թափվում էին։ Ազգային առաջնորդի կերպար`խոսքերն ավելորդ են։
Իրականում ամերիկացիների միակ մտահոգությունն օկուպացված տարածքներում լիակատար քաոս ստեղծելն էր, այնուհետև շահույթ ստանալն ապօրինի ցանկացած գործողությունից` թմրանյութերի առուվաճառք, սեփական զենքի վաճառք։
Նույն Բրաունի համալսարանը հաշվարկել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության դեմ պատերազմի» վրա ավելի քան 8 տրիլիոն դոլար է ծախսել։ Դա շատ խորամանկ քայլ։ Ֆորմալ առումով գումարները գնում էին օկուպացված տարածքների զարգացմանը։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանք նպատակին չեն ծառայել։ Իրաքն ու Լիբիան աղքատության մեջ կորան։ Աֆղանստանում բնակչության մեկ երրորդը սոված է։ Բյուջեից մեծածավալ գողությունը կարող էր հետաքրքիր քրեական գործերի առիթ դառնալ։
Բացի այդ, Աֆղանստան ամերիկացիների ներխուժումից հետո այդ երկիրը թմրանյութերի հսկայական լաբորատորիայի վերածվեց։ Այն ապահովում է աշխարհում հերոինի արտադրության 90 տոկոսը։ Աֆղանները կարծում են, որ թմրանյութերի առուվաճառքից ստացված շահույթի առյուծի բաժինը հենց ամերիկացի ուժայիններին է գնում։ Այսինքն` տրիլիոնավոր ներդրումները պարզապես խծկվեցին մասնավորների գրպանները և շահույթով հետ վերադարձան ԱՄՆ։
Այո, իսկ ահաբեկչությո՞ւնը։ Չէ՞ որ այդ ամենն արվում էր դրա դեմ պայքարի համար։ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում ահաբեկչությունների թիվն այդ ընթացքում մի քանի անգամ աճեց և պարզապես վերածվեց քաղաքացիական պատերազմի` բոլորը բոլորի դեմ։ Հայտարարված ազգային պետությունների փոխարեն առաջացան տարածքներ, որտեղ միմյանց դեմ կռվում են տարբեր ցեղեր, կլաններ և հրոսակախմբեր։
Նրանց կողմից ահաբեկչական հռչակված կազմակերպությունների առաջնորդների հետ ամերիկացի ուժայինները բավական խուճուճ հարաբերություններ են պահպանում։ Սկզբում նրանք բանտ նստեցրին «Թալիբանի» * առաջնորդներին։ Այնուհետև հանկարծ նրանց ազատ արձակեցին, և ահա այսօր այդ մարդիկ Քաբուլ են մտնում և գլխավորում աֆղանական կառավարությունը։
«Իսլամական պետության»* ավազակներին ամերիկացի զինվորականները քողարկում էին Սիրիայում տեղի ունեցող բախումների ժամանակ։ Այս մասին բազմիցս խոսել են ռուսաստանցի զինվորականներն ու դիվանագետները։ Կարճ ասած` «վեհ, վեհ հարաբերություններ»։
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
«Ահաբեկչության դեմ ողջ պատերազմը» հանգում էր նրան, որ ամերիկացիները երկիրը երկու մասի էին բաժանում և իրենց դրածոներին դրդում հարձակման տեղի պարտիզանների վրա։ Ընտրյալ տեղական «էլիտան» նրբանկատորեն վերահսկում էր գործընթացը։ Արյունալի այս քաոսում ամերիկյան բիզնեսը, ուժայիններն ու ռազմարդյունաբերությունը տասնամյակներով շահույթ էին դիզում։ Նաև հասարակ ամերիկացիներին էր որոշ բաներ բաժին ընկնում. ժամացույցի նման աշխատում էին ռազմական գործարանները, զարգանում էր ռազմարդյունաբերությունը, ամերիկյան զենքի համար մեծ պահանջարկ էր ապահովվում համաշխարհային շուկայում։
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Այս ամենի գինը անմեղ մարդկանց կյանքերն էին։ Ամերիկյան տնտեսությունը բառացիորեն արյունը դոլարի էր վերածում և ապրում տարածքների թալանի հաշվին։ Ամերիկացի քաղաքական գործիչներն այս ամենը քաջ գիտակցում էին։ 1996 թվականին CBS հեռուստաալիքի հաղորդավարը հարցրեց Մադլեն Օլբրայթին. «Իրաքում, (ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով – խմբ.), ՅՈւՆԻՍԵՖ–ի տվյալներով, մոտ կես միլիոն երեխա է զոհվել։ Դա ավելի շատ է, քան Հերոսիմայում։ Մի՞թե այդ ամենն արժեր անել ստացածի դիմաց»։ «Դժվար ընտրություն է, – պատասխանել է Օլբրայթը։ Բայց, այո, այդ ամենն արժեր դրան»։
Մի քանի տարի առաջ իրաքցի երեխաների կյանքերը խլում էին ոչ թե ամերիկյան պատժամիջոցները, այլ ամերիկյան փամփուշտները։ Իսկ օրեր առաջ ամերիկյան ռումբը ավտոմեքենա պայթեցրեց Քաբուլում։
Ենթադրաբար այն ականապատված էր։ Պայթյունի հետևանքով մերձակայքում գտնվող մոտ 20 քաբուլցի է զոհվել։ Այդ թվում` 6 երեխա։ Ամենափոքր աղջնակը 2 տարեկան էր։
«Համաշխարհային ոստիկանը» սկսեց ավելի շատ Սթիվեն Քինգի «Հուսահատություն» ֆիլմի հերոսին հիշեցնել` իր շուրջը բոլորին սպանող դիվահար ոստիկանին։ Գրողին ամերիկացիները ֆանտաստ են համարում, բայց իրականում նա իսկական ռեալիստ է։
Այսպես կոչված ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականների կատարած հանցագործությունները իհարկե միջազգային մանրակրկիտ ուսումնասիրության են արժանի։ ԱՄՆ–ն ժամանակին բավական հեռատեսորեն խուսափեց Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին մասնակցելուց։ Սակայն ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ–ները շարունակում են ամերիկյան օկուպացիայի սարսափելի տարեգրությունը գրել։ Դա զոհերի առաջ մեր ընդհանուր պարտքն է։
Իսկ «համաշխարհային ոստիկանին» ժամանակն է շտապ պաշտոնանկ անել։ Այսօրվա դրությամբ ժողովրդավարացնող ամերիկյան տոմահավկներից ազգերին միակ փրկողը Ռուսաստանն է մնում։ Ռուսաստանցի զինվորականները կանգնեցրին «վերահսկվող քաոսը» Սիրիայում։ Ռուսաստանցի դիվանագետները թույլ չտվեցին, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ սկսվի։ Ռուսաստանը կանգնեցրեց արյունահեղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք խաղաղություն և անվտանգություն ենք արտահանում, ամերիկացիները` արյունալի քաոս։
Ամերիկյան հեգեմոնիայի առավել համառ երկրպագուներին, որոնց չի կանգնեցնում անգամ երեխաների արյունը իրենց փամփուշտների վրա, կցանկանայինք հիշեցնել, որ Վաշինգտոնի գործունեությունը վերջին շրջանում սարսափեցնում է նույնիսկ հենց իրենց` ամերիկացիներին։
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների ուղղությամբ
«Նախկինում Վիետնամում և Կուբայում, հիմա Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ստորացված ամերիկյան կայսրությունը կույր է մնում իր անկման, անզորության և վայրենացման նկատմամբ, – գրում է հայտնի ամերիկացի լրագրող Քրիս Հեդջեսը։ Նրանք, ովքեր ստվերում մնալով մանիպուլյացիաների են ենթարկում կայսրությանը, կարող են ուրախանալ աֆղանների մահերով և համոզել իրենք իրենց, որ «այդ ամենն արժեր դրան»` չեն հասկանում, որ այն կախաղանները, որոնք իրենք կառուցում են, հենց իրենց համար է նախատեսված»։
* Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություններ։
Լրահոս
0