00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԳազի խողովակ
Գազի խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Բաժանորդագրվել
Իրականությունը բավականին ցավոտ հարված հասցրեց եվրոպացիների «էներգետիկ անցման» ծրագրերին։ Նախորդ տարվա ընթացքում գազի սփոթային գները գրեթե 10 անգամ ավելացել են ու շոգեքարշի պես իրենց հետևից տարել էլեկտրականություն, վառելիքի, փոխադրումների, մթերքի գները․․․
Վիկտորյա Նիկիֆորովա
Սկզբում զվարճանքը միայն բորսաներում էր։ Բայց մի երկու ամիս հետո այն հիմնովին կհարվածի շարքային եվրոպացու գրպանին։ Ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ հաջորդ տարի միջին բրիտանական տնային տնտեսությունն էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինի 1500 ֆունտ (150 հազար ռուբլի) ավել վճարել, քան նախկինում: Թեև մեկ կիլովատտը բնակչության համար առանց այդ էլ վեց անգամ թանկ էր, քան Ռուսաստանում, իսկ երկու միլիոն տնային տնտեսություն գումար չունենալու պատճառով էլեկտրականության վարձը չեն վճարել:
Президент США Джо Байден на встрече с президентом Израиля Реувеном Ривлином в Белом доме (28 июня 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
Սպասեք, իսկ ի՞նչ եղավ կանաչ էներգետիկան: Հողմակայաններն ու արևային վահանակները չեն բավարարում։ Այս տարի Եվրոպայում վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությունը նկատելիորեն նվազել է։ Հունվարին ԵՄ-ն ահռելի բլեքաուտի շեմին էր հայտնվել։
Ամռանը քամիների բացակայություն, բարձր ամպամածություն, ցուրտ ձմեռ, մտավախություն, որ հաջորդ ձմեռն ավելի ցրտաշունչ կլինի. պարզվեց` այս ամենը գնագոյացման շատ ավելի հզոր գործոններ են, քան ածխածնի հետքի նվազեցման ցանկությունները:
Հետևանքները չուշացան։ Էլեկտրաէներգիայի գների աճը պարարտանյութերի արտադրության գործարանների փակման պատճառ դարձավ։ Փոխադրման գները կտրուկ աճում են։ Վախեցած ֆերմերները, որոնց մեղադրում են ածխածնի արտանետումների ավելացման մեջ, ապահովության համար բարձրացնում են իրենց ապրանքների գները։ Մարդիկ կորցնում են աշխատանքը, իսկ հետո սարսափով նայում սուպերմարկետների գնապիտակներին։
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
ԱՄՆ-ն ամփոփում է մեծ պատերազմների արդյունքները. միլիոնավոր սպանվածներ, թալանված տրիլիոններ
Թվում է, թե էներգետիկ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը եվրոպացիների համար ակնհայտ է։ Զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ և ԱԷԿ պատվիրել. այսօրվա դրությամբ էներգիայի ավելի մաքուր և հզոր աղբյուրներ չկան։
Բայց ոչ, չի կարելի, ամերիկյան գործընկերները կարող է չհասկանան։ Եվ ահա Եվրոպայի իշխանությունները, իրենց բոլոր էկոգաղափարախոսությանը հակառակ, սկսում են զանգվածաբար անցնել ածուխի, որն ամենակեղտոտ, ամենավնասակար, արդարացի քննադատության ենթարկված վառելիքն է։
Եվրոպական միջին դասի կործանումն ողջ տարվա ընթացքում ռեկորդային տեմպերով էր ընթանում։ Դեռ 2020-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում երեխա ունեցող ընտանիքների 14 տոկոսը սննդի համար գումար չուներ: Այս ամառ նրանք արդեն 24 տոկոս են կազմում:
Կառավարությունը փորձում էր աջակցել աղքատներին։ Դպրոցներում անվճար սնունդ ստացող երեխաներին սկսել են կերակրել նաև արձակուրդներին։
Սովի մատնված ընտանիքներին սննդի կտրոններ են տրամադրում։ Մեկ շաբաթվա կտրոնը սկզբում թույլ էր տալիս երեք ֆունտ ստեռլինգի (մոտ 300 ռուբլի) սնունդ գնել։ Հիմա այն 4,25 ֆունտ «արժե»։ Այդ կտրոնով թույլատրվում է խանութից վերցնել կաթ, բանջարեղեն, միրգ, լոբազգիներ, ձավարեղեն, մանկական սնունդ։ Ոչ մի միս, ձուկ, պանիր, խոզապուխտ, քաղցրավենիք, նույնիսկ թխվածք։
Афганцы толпятся на летном поле кабульского аэропорта, чтобы бежать из страны (16 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց
Իրավապաշտպանները նշում են, որ այսօր ահռելի գնաճի ֆոնին այդպիսի ընտանիքները ստիպված են լինելու ընտրություն կատարել սննդի և ջեռուցման միջև։
Ավանդաբար Բրիտանիայում ամեն ձմեռ մի քանի տասնյակ հազար թոշակառու է մահանում։ Խնայելու նպատակով գիշերը անջատում են ջեռուցումը։ Առավոտյան նրանց մահացած են հայտնաբերում։ 2014-ին ավելի քան 40 հազար մարդ է մահացել այդ պատճառով։ Այս ձմռանը նման մահերի աճ է սպասվում։

Իսպանիայում ձմեռներն ավելի տաք են, բայց սննդի հետ կապված իրավիճակն ավելի հուսադրող չէ։ Միայն Մադրիդում այս տարվա սկզբին 186 հազար մարդ պարբերաբար անվճար սնունդ է վերցրել մթերային բանկերից։ Սա 25 տարվա ամենավատ ցուցանիշն է։ Սովյալների շրջանում ավելի ու ավելի շատ ծերեր են հայտնվում։ Նրանք սովորաբար իրենց թոշակը տալիս են աշխատանքից զրկված զավակներին ու թոռներին։ "Կնքամայր" բարեգործական կազմակերպության գնահատմամբ՝ օգնության դիմողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 63 տոկոսով:

Մադրիդի Սան Խուան դե Դիոս տաճարի վանահայր, որն անվճար սննդի բաշխում է կազմակերպում, BBC-ի լրագրողներին ասել է, որ ոմանք քաղաքի ծայրից ոտքով են գալիս իր մոտ՝ երկու ժամ ծախսելով ճանապարհի վրա, քանի որ ավտոբուսի գումար չունեն:
Էլեկտրաէներգիայի գների աճը ևս մեկ տհաճ հետևանք ունի: Այն եվրոպական ապրանքներն անմրցունակ կդարձնի համաշխարհային շուկայում։ ԵՄ-ի համար գլխավոր շուկան միշտ ամերիկյանն է եղել։
Բայց հիմա պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում։ Եվրոպացիներին «կանաչ»օրակարգ պարտադրելով՝ ամերիկյան իշխանությունն ամենևին չի շտապում անցնել արևի ու քամու էներգիայի։ Էժան էլեկտրաէներգիան նրանց մրցակցային առավելություն է տալիս ու թույլ է տալիս ԵՄ-ին դուրս գցել շուկայից։
Աճող աղետների ֆոնին նույնիսկ իրականությունից կտրված եվրոպական քաղաքական գործիչները որոշել են ինչ-որ բան ձեռնարկել։ Նրանք սկսել են մեղավորներ փնտրել։ Եվ անմիջապես գտել են։ Որքան էլ զարմանալի է, մեղավորը կրկին ռուսներն են։
Грузовик проезжает мимо резервуаров на нефтебазе Colonial Pipeline's Linden Junction в Вудбридже (10 мая 2021). Нью-Джерси - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Ամերիկացիները բենզինի փող չունեն՝ ռուսներն են մեղավոր
Բրիտանական խորհրդարանի պատգամավորները նամակ են գրել «Գազպրոմին»։ Փաստաթուղթը ամպագոռգոռ խոսքերով մեղադրում է ընկերությանը «շուկայում մանիպուլյացիա անելու« և գազի գինը բարձրացնելու մեջ։ Նույն ոգով է գործում Եվրախորհրդարանը։ Որոշ խորհրդարանականներ Եվրահանձնաժողովին կոչ են անում հակամենաշնորհային հետաքննություն անցկացնել և "Գազպրոմի" դեմ հայց ներկայացնել այն բանի համար, որ իրենց Եվրոպայում ամեն ինչ թանկացել է:
Բայց սպասեք։ Չէ որ խոսքը գազի սփոթային գնի մասին է, այն կարճաժամկետ պայմանագրերի մասին, որոնք «Գազպրոմը» երբեք չի ցանկացել կնքել։ Ընկերությունը նույնիսկ այդ թեմայով դատվել է ԵՄ-ի հետ, բայց պարտվել է այդ գործում։

«Գազպրոմը» միշտ առաջարկել է երկարաժամկետ պայմանագրեր կնքել կայուն գնով, որը կախված չէ բորսայական փոփոխականությունից։ Սակայն այն ժամանակ եվրոպացիներին ձեռնտու էին սփոթային գները։ Եվ նրանք առաջ տարան իրենց որոշումը։ Իսկ հիմա փորձում են ռուսական ընկերությանը մեղադրել իրենց իսկ բացթողման համար, որը պայմանավորված էր ագահությամբ ու անհեռատեսությամբ։

Տարիներ շարունակ «Գազպրոմը» խաղում է եվրոպացիների պարտադրված կանոններով։ Այսօր նրանք վրդովվում են` ոչ, մենք այդպես չենք պայմանավորվել։ Տվեք մեզ ամեն ինչ ու անվճար։ Այս ամենը մի տեսակ Ուկրաինան է հիշեցնում։ Հայցն իհարկե հեռանկար չունի։
Ուրիշ ի՞նչ ելք ունեն եվրոպացիները։ Ամերիկյան հեղուկացված բնական գազ գնե՞լ։ Դե, անդրօվկիանոսյան գործընկերները «շուկայում մանիպուլյացիաներ» անելու վաստակավոր վարպետներ են։ Օգտվելով դաշնակիցների աղետալի վիճակից՝ նրանք այնպիսի գին կասեն, որ ԵՄ-ի այսօրվա բոլոր խնդիրները ծաղիկներ կթվան։ Ոչ, եթե սթափ դատենք, ոչ թե այնպես, ինչպես դա անում են եվրոպական վերնախավերի ներկայացուցիչները, ապա ռուսական գազի միակ այլընտրանքը ռուսական ատոմակայաններն են։ Իսկ ավելի լավ է` երկուսը միասին։
ԱՄՆ-ն գտել է կորոնավիրուսի համավարակի մեղավորին
Լրահոս
0