00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական նավը փորձել է կրկնել «Կերչի ճեղքումը», բայց ՌԴ-ն կանխել է սադրանքի զարգացումը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԱռափնյա պահպանության նավը Կերչի նեղուցում
Առափնյա պահպանության նավը Կերչի նեղուցում - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Բաժանորդագրվել
Կիևի ռեժիմը հակված է անխոհեմ որոշումների, սադրանքների և քաոսի։ Դա արտացոլվում է Ուկրաինայի ԶՈւ գործողությունների վրա, սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Մոսկվան կոշտ կերպով կասեցնում է ուկրաինական սադրանքները ցամաքում, ծովում, և Ռուսաստանի սահմանների մոտ «ՆԱՏՕ-ի՝ նռնակի հետ խաղերը»:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
«Դոնբաս» ռազմածովային նավատորմի կառավարման նավը, որը ջուրն է իջեցվել 52 տարի առաջ որպես ՊՄ-9 լողացող արհեստանոց, դեկտեմբերի 9-ին աշխուժորեն շարժվել է Ազովի ծովից դեպի Սև ծով՝ առանց նախնական հայտ ներկայացնելու Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը՝ Կերչի նեղուցով անցնելու համար: Անձնակազմն ակնհայտորեն մտադիր էր ավագ «գործընկերների» օրինակով «նավագնացության ազատություն» ցուցադրել ու խախտել Ռուսաստանի սահմանը:
Սադրանքը կանխել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության առափնյա պահպանությունը։ Ռուսական օրենսդրության պահանջների մասին հիշեցնելուց հետո «Դոնբասի» հրամանատարը փոխել է ուղղությունը և վերադարձել Մարիուպոլ նավահանգիստ։ Կերչ-Ենիկալսկի ջրանցքը չի դադարեցրել բնականոն աշխատանքը։
«Քաոս ստեղծել թիկունքում»․ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի վերաբերյալ նոր ծրագրեր ունի
Այդ սադրիչ գործողությունը պատահական չէ, որ համընկել է Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հետ: Հավանաբար, այդ կերպ Կիևը ցույց տվեց մարտական տրամադրվածությունը և Վաշինգտոնի կողմից Դոնբասում քաղաքացիական հակամարտության դիվանագիտական կարգավորման կուրսի մերժումը։ Զելենսկին հերթական անգամ ցանկացավ աշխարհին ցույց տալ «Մոսկվայի ագրեսիվ մտադրությունները»՝ կապելով այն «Դոնբասի» հետ, բայց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները վերահսկողության տակ վերցրեցին Ուկրաինայի խորամանկ ծրագիրը իրագործման վաղ փուլում, և Ուկրաինայի ԶՈւ սադրիչ գործողությունները զարգացում չստացան:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որևէ կերպ չարձագանքեցին ուկրաինական դեմարշին։ Փոխարենը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դեկտեմբերի 10-ին վճռականորեն արդարացրել է անկարգությունները զորքերում ու «կառավարման նավի» անիմաստ տեղաշարժերը։ «Նրանք նեղուցից 18 ծովային մղոն հեռավորության վրա էին։ Իսկ դա ավելի քան 33 կմ է։ Ռուսական կողմից հարձակում է տեղի ունեցել։ Հիբրիդային հարձակում»:
Javelin–ի արձակած հրթիռը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Արևմուտքում տարածված «հիբրիդային հարձակում» բառակապակցությունն օգտագործվում է ցանկացած հարմար դեպքում, երբ չեն ուզում ճշմարտությունն ասել ԵՄ-ում միգրացիայի, եվրոպական վառելիքային շուկայի իրավիճակի, Դոնբասում քաղաքացիական պատերազմի մասին։

Նպատակը «Ծովային հարյուրակ» ստեղծելն է

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փորձը՝ ուղղված Կերչի նեղուցում վտանգավոր խառնաշփոթ ստեղծելուն, չափազանց պարզունակ է, իսկ հին լողացող արհեստանոցը երեք տարի է՝ օգտագործվում է որպես լողացող զորանոց Բերդյանսկում կառուցվող բազայի զինծառայողների համար: «Կառավարման նավն» իր կյանքում այնքան դժվարությունների է հանդիպել, որ Սև ծովից նավաքարշով է Ազովի ծով հասել։ Այդ պատճառով էլ ավելի զարմանալի է երեկվա «Դոնբասի» առաքելությունը, որը նախարարը չի բացատրել։ Իսկ մենք կփորձենք։
Կիևը վաղուց է երազում Կերչի նեղուցում իր նավի «հերոսական» խորտակման, Ուկրաինայի ԶՈւ-ի զանգվածային զոհերի և դրան անխուսափելիորեն հաջորդող «դժոխային» հակառուսական պատժամիջոցների մասին՝ այդ մտքով էլ ապրում է։ Եթե Մայդանում կազմակերպված «երկնային հարյուրյակը» 2014-ին օգնեց պետական հեղաշրջում իրականացնել, իշխանությունից հեռացնել Ուկրաինայի օրինական ընտրված նախագահին, ինչու 2021-ին «ծովային հարյուրյակով» չհարվածել Ռուսաստանին։
ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի թեմայով. Սպիտակ տան ներկայացուցիչ
Պատկերացնենք սցենարը․ Կերչի նեղուցում օրվա մութ ժամերին Ուկրաինայի ԶՈւ-ն չարտոնված ճեղքման փորձ է անում, խառնաշփոթ է սկսվում ու Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահները հավանական (նախազգուշական) հրաձգություն են սկսում, նավում նախապես անցքեր են արած լինում (ափսոս չէ, այն արդեն 52 տարեկան է), այն դրամատիկ կերպով ջրի տակ է անցնում Ղրիմի «Դոնբաս» կամրջի մոտ: Վարագույր, պատժամիջոցներ, ՆԱՏՕ-ի ծափահարություններ։
Կիևի ռեժիմի համար դժբախտաբար նույնիսկ Արևմուտքում շատերը տեսնում են «ուկրաինական հակամարտության» էությունը՝ հակառուսական հայտարարությունների, պահանջների և սպառնալիքների հիմք ստեղծելու խղճուկ փորձերը։ Այսպես, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սքոթ Բենեթը ՌԴ սահմաններին «Դոնբասի» մոտենալը գնահատել է որպես «փորձնական մանևր, որի նպատակն էր փորձարկել ռեակցիան, պաշտպանունակությունը, մտավոր ունակությունները, Ռուսաստանի ռազմական և քաղաքական պատասխանը ստուգելը»։ Ստուգեցին, և հետագայում անպայման նոր սադրանքներ կկազմակերպեն։ Մոսկվան հաշվի է առնում Սևծովյան տարածաշրջանում արևմտյան «գործընկերների» բոլոր հնարավորությունները։ Ոչ ոք չի մոռացել 2018 թվականի «Կերչի ճեղքումը»:
Украино-американские учения Fearless Guardian - 2015 - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը կարծում է, որ Կիևը մշտապես հրահրելու է Մոսկվային՝ ռազմական պատասխան տալու Ազովի ու Սև ծովերում։ «Տարածաշրջանային պատերազմն ինձ անխոսափելի է թվում»։ Շատ լուրջ կանխատեսում։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեկտեմբերի 9-ին ճեպազրույցի համար հավաքել է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կցորդներին ու հայտարարել ուկրաինական ուղղությամբ սադրանքների ցանկացած փորձ կանխելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ինչպես նաև հիշեցրել է ՌԴ ցամաքային ռազմավարական միջուկային ուժերի արձակման կայանքների ավելի քան 95%-ի մարտական կիրառման մշտական պատրաստականության մասին:

Որքան խիտ է խոտը, այդքան ավելի հեշտ է հնձվում

Ռուսաստանը սպառնալիքներին կոշտ արձագանքելու բոլոր հիմքերն ունի։ Դեկտեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռներ միաժամանակ եղել են ՌԴ սևծովյան օդային սահմանների մոտ՝ Ֆրանսիայի երկու կործանիչներ, ԱՄՆ ՌՕՈւ-ի RC-135 ու CL-600 հետախույզներ, ինչպես նաև ֆրանսիական վերալիցքավորող օդանավ՝ КС-135: Մեկ ամսում կատարվել է շուրջ 30 թռիչք՝ 2,5 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Նշենք, որ ռազմական հետախուզությունն իրականացվում է հարվածային ուժերի և միջոցների շահերից ելնելով։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը նշում է, որ 2021 թվականին 26 նավ, որոնք պատկանում են ՆԱՏՕ-ի ոչ սևծովյան պետություններին՝ Մեծ Բրիտանիային, Հունաստանին, Իսպանիային, Իտալիային, ԱՄՆ-ին, Սև ծովում մարտական խնդիրներ են իրականացրել: Նման մուտքերի քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 10 տոկոսով, գործողությունների սադրիչ բնույթը գերիշխում է։
Դրա հետ մեկտեղ Կիևը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարում է Դոնբասում մի քանի հարյուր «Ջավելինների» (հակատանկային հրթիռների) կիրառման մեկնարկի մասին, իսկ ԱՄՆ-ն ընդլայնում է սպառազինությունների մատակարարումները: Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Թոնի Ռադակինն ուղղակիորեն ասում է՝ իր երկիրը պատրաստվում է Երրորդ համաշխարհային պատերազմին, որը սկսվելու է Ուկրաինայում։
ՆԱՏՕ-ի «արևելյան թևը» ոչ պոլիտկոռեկտ կերպով դատապարտում է ԱՄՆ նախագահ Բայդենին՝ Ռուսաստանի հետ երկխոսության կոչ անելու համար։ Ռուսաստանի սահմանների մոտ այդ «սուսերով պարերը» հզորության իմիտացիա են և հավաքական Արևմուտքի խղճուկ փորձ՝ վերակառուցել անցյալ դարի «միաբևեռ» 90–ականները։ Մինչդեռ վաղ թե ուշ պետք է իրականություն վերադառնալ։ Եվ բոլորի համար ավելի լավ է՝ դիվանագիտական ճանապարհով, ոչ թե ագրեսորներին խաղաղություն պարտադրելու ուղղված Ռուսաստանի ԶՈւ կոշտ գործողությունների ձևաչափով։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին https://t.me/AKhrolenko
Լրահոս
0