ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում «ԳԱԶելով» մահացու վրաերթի են ենթարկել 3-ամյա աղջնակի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 09։00-ի սահմաններում: 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալլա Վ․-ին։
Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դժբախտ դեպք Արցախում. Երևանի բնակիչը «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին