ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հուլիսի 30-ին, ժամը 00:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը պարզել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1995 թ.–ին ծնված Ն.Պ.-ին։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին։ Երիտասարդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա մահը: