00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի «ծարավ» գյուղերին Սևանի ջուրը չի հասնի. ինչպե՞ս լուծել գյուղացիների խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsСеван
Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոռոգման ջրից զրկված Արմավիրի 5 գյուղերին Սևանից բաց թողնվող ջրից ոչ մի կաթիլ չի հասնի: Ջրային կոմիտեի ներկայացուցիչը Sputnik Արմենիային պատմել է, թե ուր կգնա Սևանի ջուրը:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արմավիրում կան անջուր մնացած 5 գյուղեր, որոնց նույնիսկ Սևանը չի փրկի։ Սևանից ոռոգման նպատակով լրացուցիչ բաց թողնվող ջուրն այդ ամենամեծ կարիքն ունեցող գյուղերին չի հասնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը։

«Եթե մենք այնտեղ ջուր տանենք Սևանից, մոտ 80%-ը կկորցնենք, որն անիմաստ կլինի ու չի լուծի այդ խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս հինգ գյուղերն ավանդաբար իրենց հողատարածքները ոռոգել են Սևջուր գետի ջրով, բայց վերջին տարիներին Արարատի մարզում գործող ձկնաբուծարանների անխնա ջրօգտագործման հետևանքով գետը չորացել է, իսկ շրջակա գյուղերի նախկինում մշակվող 6000 հա հողատարածքներից ջրի սակավության հետևանքով այսօր մշակվում է ընդամենը 1200-ը, որոնց գոյությունը ևս այսօր վտանգված է:

Совхозный фруктовый сад. - Sputnik Արմենիա
Գյուղացիներն ըմբոստացել են. ե՞րբ է իշխանությունը լուծելու ջրի հարցը

Այս գյուղերի գոյությունը փրկելու միակ միջոցը, մասնագետների համոզմամբ, կարող է լինել 12 նոր խորքային հորեր հորատելը: Կարեն Դադոյանի խոսքով` մրցույթը հայտարարվել է, նախահաշիվը` կազմվել, շինարարներն էլ պատրաստ սպասում են, բայց գումար չկա: Փոխարենը նախկին հորատված հորերից ջուրն այսօր Արաքս գետով անխնա հոսում է դեպի Թուրքիա: Հայաստանի ռազմավարական ռեզերվ համարվող պաշարը վայրկյանում 50 խմ ջուր արագությամբ հեռանում է մեր երկրից:

«ԽՍՀՄ տարիներին որոշում կար, որ խորքային ջրերից կարելի է օգտագործել 34,7խմ/վրկ: Դա այն քանակն է, որով բնության բալանսը պահպանվում էր. որքան օգտագործվում էր, այնքան բնությունը լրացնում էր: Բայց սկսած 2004թ-ից, երբ ձկնաբուծարանները սկսեցին մեծ թափով զարգանալ, ջրառը կազմեց 55 խմ, որից 35-ը գնում է միայն ձկնաբուծարաններին, այն դեպքում, երբ դրանց համար նախատեսված է 12 խմ»,- ասաց Դադոյանը:

Իսկ ինչ վերաբերում է Սևանա լճից բաց թողնված լրացուցիչ ջրին, այն արդեն հասել է Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի գյուղերին։ Սևանի ջուրը հասնելու է մինչև Մեծամորի տարածաշրջան: Ինտենսիվ ոռոգման սեզոնին` օգոստոսի 25-ից հոկտեմբերի 1-ը այս տարածքի պահանջարկը 88 մլն խմ է, որից 40 մլն-ը գյուղացիները կստանան Սևանից, մնացած շուրջ 19 մլն-ը դաշտեր կհասնի պոմպակայանների լրացուցիչ աշխատանքի արդյունքում, 7 մլն խմ-ը` Ազատի ջրամբարից, ևս շուրջ 17 մլն խմ-ն էլ կապահովի Հրազդան գետի բնական հոսքի հաշվին։

«Մենք մեր հնարավորությունների առավելագույնը կապահովենք գյուղացիներին։ Մեր հնարավորություններն այսօր սրանք են»,- ասաց Կարեն Դադոյանը` հիշեցնելով, որ Սևանից մինչև գյուղացուն հասնելը ջրի 56 տոկոսն էլ կորչում է ճանապարհին։ «Ամեն համակարգ ունի իր կորուստները։ Դրանք բնական կորուստներն են, որոնք կան ամբողջ աշխարհում։ Բայց մեզ մոտ մեր համակարգերի հնության, մաշվածության պատճառով այդ թիվը շատ մեծ է։ 1991-92թթ-ին այդ համակարգերի վրա գրեթե ներդրումներ չեն արվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` օգոստոսի 31-ի դրությամբ Սևանից արդեն բաց է թողնվել 1 մլն 872 հազար խմ ջուր:

Հիշեցնենք` օգոստոսի 29-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման ու օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մինչ օրինագծի հաստատումը պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ ստիպված են կողմ քվեարկել առաջարկին, թեև դեմ են Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու գաղափարին։ Խորհրդարանականները կառավարությանը կոչ արեցին ուսումնասիրել ոռոգման համակարգում առկա, մասնավորապես, շուրջ 50 տոկոսի հասնող կորուստները։

Լրահոս
0