00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կփոխվի հարկատուների կյանքը Հայաստանում, կամ ինչի համար ենք վճարելու 2018 թվականից

© Photo : official site of the SRC of RAЦентр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции
Центр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018 թվականից Հայաստանում կսկսեն գործել Հարկային օրենսդրության նոր շտկումները: Փոփոխվում են աշխատավարձի հարկերը, աճում է օղու ու ծխախոտի ակցիզային հարկը: Այս ամենի և շատ այլ բաների մասին՝ ստորև:

2018 թվականից մենք կսկսենք ապրել Հարկային նորացված օրենսդրությամբ: Այն միավորել է բոլոր օրենքները, որոնք վերաբերում են հարկերին և, իհարկե, դրանց չվճարման խախտումներին (առանց դրանց չի լինի):
Խոսենք և՛ բիզնեսի, և՛ մեզ ու ձեզ համար կարևորագույն փոփոխությունների մասին: Մի կողմ դնենք կարևորագույն փոփոխություններից մեկը (նախատեսվում է բարձրացնել հողի ու անշարժ գույքի հարկը (մոտեցնել կադաստրի ու շուկայական գները)), որովհետև այստեղ դեռ որոշումներ չեն կայացվել, ու խոսենք այն ամենի մասին, ինչն արդեն ուժի մեջ է մտել: Դրա համար սկսենք բոլորին վերաբերող եկամտահարկից:

Մեր սրտից պոկած գումարի վրա՝ ավելի քիչ «արյուն»

2018 թվականից բարձր աշխատավարձից կհարկվի ավելի շատ, իսկ ցածր աշխատավարձից՝ ավելի քիչ գումար: Եթե մենք ստանում ենք 150-200 հազար դրամ, ապա ամսական 1,5 — 2,5 հազար դրամ օգուտ կունենանք:
Իսկ ահա եթե մենք մեկուկես միլիոն ենք ստանում, ապա մենք մոտ 24 հազարով ավելի շատ գումար պետք է վճարենք: Այնուամենայնիվ, մաղթում ենք, որ ամեն մեկն այդպիսի աշխատավարձ ստանա ու ճակատագրից չբողոքի:

Ванадзор - Sputnik Արմենիա
«Աշխատավարձդ վերցրի՞ր։ Մնաս բարով». Հայաստանում շափյուղայի արտադրությունը «խեղդեցին»

Նախկինում եկամտահարկը հետևյալ կերպ էր գանձվում. մեր աշխատավարձի առաջին 120 հազար դրամից` 24,4%, իսկ մնացած գումարից՝ 26%: Ամսական ավելի քան երկուս միլիոն ստանալու դեպքում պահվում էր այդ գումարի 36%-ը:

Հիմա մեր աշխատավարձի ստորին հատվածի համար մենք վճարելու ենք ոչ թե 24,4%, այլ 23%: Ու առաջին 150, այլ ոչ թե 120 հազարի համար: Իսկ դրանից բարձրի համար վճարելու ենք արդեն ոչ թե 26%, այլ 28%: Երկու միլիոնից բարձրի դեպքում տոկոսադրույքը նույնն է մնալու` 36%։

Մի՛ վախեցիր մեքենայից

Եթե մենք չափից ավելի հաճախ ենք բնակարան կամ մեքենա վաճառում, պետք է հարկ մուծել: Բայց այստեղ մեզ նվեր են պատրաստել: 20%-անոց ՀՆԱ-ի փոխարեն հիմա ստիպված կլինենք վճարել միայն 10%-անոց եկամտահարկ:

Припаркованный автомобиль. Токио, Япония - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է հայերին դուր գալիս «ճապոնականը», կամ ի՞նչ ապագա կարող էին ունենալ «սխալ» մեքենաները

Իսկ հարկայինի համար ի՞նչ է նշանակում «չափից ավելի հաճախ»։ Նախկինում ստիպված էինք հարկ վճարել, եթե օրացուցային տարվա ընթացքում մեկից ավելի բնակարան կամ մեքենա էինք վաճառում:
Հիմա մեքենա վաճառելն ավելի հեշտ է դարձել. պետք չէ հարկ վճարել, եթե վաճառում եք գնելուց երեք (կամ ավելի) ամիս հետո (նախկին օրացուցային տարվա փոխարեն): Իսկ բնակարանի համար այժմ ժամկետը մեկ տարի է կազմում, բայց արդեն ոչ թե օրացուցային, այլ 12 ամիս:

Հարկայինը մեզ կպաշտպանի

Սովորական բան է. մեզ աշխատանքի են վերցրել, բայց չեն շտապում պայմանագիր կնքել: Եթե ստուգումներ լինեն, խնդիր չի ծագի. հատուկ այդ նպատակով աշխատանքի ընդունելու դիմում կազմել են, բայց տարեթիվը չեն նշել: Հարկայինը հացի փուռ է մտնում, տեսնում է՝ մենք ալյուրի մեջ թաթախված ենք, ու հարցական հայացքով նայում է փռի տիրոջը: Նախկինում նա միշտ կարող էր տակից դուրս գալ. «Ահա և աշխատանքի ընդունելու դիմումը: Ժամկետի սահմաններում՝ մինչև մյուս ամսվա 20-ը»: Իսկ որոշ խորամանկ գործատուներ այդ դիմումները գելային գրիչով էին լրացնում: Ասում են՝ ի տարբերություն գնդիկավոր գրչի, այստեղ նույնիսկ փորձաքննությունը չի կարող տարբերել գրվածի վաղեմությունը:

Тигран Саруханян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գործատուի ապօրինի որոշումներից պաշտպանվելու համար մի կառույցը բավարար չէ

Սակայն հիմա դիմումը պետք է հարկային ներկայացնել առնվազն աշխատանքի ընդունելուց մեկ օր առաջ: «Սև ռազմավարությունն»՚ արդեն չի օգնի: Համենայն դեպս, եթե ամեն ինչ օրենքով լինի:

Ծխել ու խմել եվրասիական ոճով

Հայաստանը նոր փաստաթղթով պարտավորվել է ալկոհոլի ու ծխախոտի ազգային ակցիզը մերձեցնել եվրասիականի հետ:
Այդ պատճառով 2018 թվականից Հայաստանում օղու ակցիզը 50-ից կբարձրանա մինչև 73%, իսկ պայմանական 1 լիտր 100%-անոց սպիրտի համար նվազագույն 500 դրամը կբարձրանա մինչև 725 դրամ։ Ռուբլու փոխարժեքով դա հավասար է Ռուսաստանի գնին, բայց այնտեղ հարկը գնից կախված չէ:

Բարձրանում է նաև ծխախոտի ակցիզի գինը՝ ֆիքսված 5 հազարից (հազար հատի համար) մինչև 15%, բայց 7 հազար 275 դրամից ոչ պակաս: Ընդ որում՝ մինչև 2021 թվականն օղու և ծխախոտի ակցիզի գինը աստիճանաբար աճելու է:

Իսկ գինու ու կոնյակի համար ակցիզի արժեքը չի բարձրանալու:

Электрические сети - Sputnik Արմենիա
Հայաստանն ավելի շատ էժան էլեկտրաէներգիա կստանա իրանական գազի շնորհիվ

Գազ տուր

Հայաստանում տասը մեքենայից մոտավորապես ինը գազով են երթևեկում: Հիմա հարկայինը «հասել» է նրանց: Սեղմված գազի ակցիզը երեք անգամ կավելանա` մեկ խորանարդ մետրի դիմաց 8,33 դրամից հասնելով 25 դրամի: Սա նախկին գնի` 180-200 դրամի գրեթե 15% տոկոսն է: Նոր ակցիզը հաստատ կանդրադառնա նաև վարորդների գրպանի վրա…

Իսկ դիզելային վառելիքի ակցիզը կիջնի ու մեկ լիտրի դիմաց 32,5 դրամի փոխարեն 13 դրամ կդառնա: Բայց վառելիքի այս տեսակի համար կսահմանվի ԱԱՀ, որից հետո դիզվառելիքը 5-6 տոկոսով կթանկանա։

Գազ մի՛ տուր

Իսկ ինչո՞ւ «գազ մի տուր»։ Էլեկտրական ու հիբրիդային շարժիչներով մեքենաները կազատվեն բնապահպանական հարկից, իսկ էլեկտրամոբիլների տերերը չեն վճարի որևէ հարկ ու տուրք: Հայաստանում արդեն մի քանի տասնյակ էլեկտրամոբիլ կա և լիցքավորման երեք-չորս կայան:

Ջրի ու քարի վճարումները կավելացնեն, պղնձինն ու ոսկունը՝ ոչ

Նախկինում բնօգտագործման վճարումները կառավարությունն էր սահմանում, հիմա Հարկային օրենսգրքում են ներառվել: Առայժմ գրեթե նույնն են, բայց բարձրացնող գործակիցներ են ավելացել` 2018-20 թվականներին՝ 1.1, 1.2 և 1.3. համապատասխանաբար:

Հայաստանի ու Իրանի սահմանին բացվեց «Մեղրի» ազատ առտրի գոտին - Sputnik Արմենիա
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին` բիզնեսի զարգացման նոր հարթակ. տեսանյութ

Իսկ ահա մետաղի հանքերի համար հարկը նույնն է մնում: Օգտակար գտածոների համար ռոյալթին հին բանաձևով են հաշվարկելու: Այս դեպքում, 10%-անոց նորմալ եկամտի դեպքում նրանք 5,25% ռոյալթի են վճարում: Սակայն ամեն անգամ մի բան է ստացվում. հանքերի եկամտաբերությունը կախված է մետաղի գներից ու հանքի հարստությունից:
Նրանք, իհարկե, նաև եկամտահարկ են վճարում և պոչամբարների տեղակայման համար բնապահպանական վճարներ կատարում: Որոնք, ինչպես և բոլորի համար, աճելու են:

Եկամտահարկ

Հիմնական միջոցների մաշվածության համար վճարների մասով վերադարձել են հին եղանակին՝ գծայինին (տարիների համաչափորեն մաշվածության), նոր միջոցի փոխարեն, որը մնացորդի նվազեցում էր ենթադրում:
Հարկային օրենսգիրքը մի քանի միջոց սկսել է ավելի վաղ կիրառել: Դրանցից մեկը եկամտահարկի կանխավճարի ազատականացումն է:
Հիմնարկությունները մեզ մոտ, ինչպես և այլ երկրներում, այս հարկը տարեվերջին են վճարում: Սակայն բյուջետային հավաքագրումները չուշացնելու համար հարկայինն այն աստիճանաբար է պահանջում: Եռամսյակը մեկ բիզնեսը պետք է մուծի անցած տարվա վճարած հարկի 18,75% տոկոսը:

Իսկ ի՞նչ է լինում այն դեպքում, եթե նախորդ տարի գործերը լավ էին, իսկ այս տարի՝ ոչ այնքան: Ինչո՞ւ է պետք առաջվա պես վճարել: Հարկայինը դրա հետ էլ է համաձայնել: Այդ պատճառով այստեղ թույլ են տվել այլ կերպ վճարել. նախորդ եռամսյակի եկամտի 2% —ի չափով:

Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ստուգումներ իրականացրեք օլիգարխների մոտ, կամ ինչից է բողոքում Հայաստանի փոքր բիզնեսը

Մյուս նորարարությունը գյուղատնտեսությանն է վերաբերում: Հիմա ագրարային ընկերությունները, եթե մթերքն աճեցնում են, ոչ թե վերամշակում, եկամտահարկ չեն վճարում։ Սակայն 2024 թվականից հարկերը նրանց էլ կհասնեն: Սա վերաբերում է միայն այն ընկերություններին, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը։

ԱԱՀ-ն ու շրջանառության հարկը

2015 թվականի հուլիսից ԱԱՀ-ն 58,35-ից դարձել է 115 միլիոն դրամ: Բիզնեսը, որի շրջանառությունն այդ նշաձողից ցածր է, շրջանառության հարկ է վճարում, իսկ որինը բարձր է՝ եկամտահարկ։
Ո՞րն է տարբերությունը: Եթե մենք շրջանառության հարկ ենք վճարում, պարտադիր չէ նշել՝ որտեղից ենք ապրանքը ձեռք բերել: Պետք չէ անհանգստանալ նաև, թե ինչպես մատակարարներից ստանալ ԱԱՀ դեբետը: Հարմա՞ր է:

Մեզ հարմար է, հաշվապահության առումով էլ` ավելի պարզ: Խոշոր ընկերությունները, մեզնից ապրանք գնելով, չեն կարող ԱԱՀ դեբետ ստանալ: Այդ պատճառով, եթե մենք մեր ապրանքով մեծ սուպերմարկետ գնանք, ամենայն հավանականությամբ կասեն. «Չենք կարող վերցնել, պարոն: Բարի եղեք գինը քսան տոկոսով իջեցնել»: Ու կվարվեն այդպես ոչ թե վատություն անելու, այլ պարզապես առանց դեբետի ԱԱՀ չմուծելու համար:

Հարկայինի գործն էլ մեզ հետ է բարդ։ Ապրանքը կա, իսկ որտեղից է այն կամ ումից է ձեռք բերվել հումքը, դե արի ու իմացիր: Մեր փաստաթղթերով չի երևում: Իսկ հարկայինը, ինչպես ընդունված է մտածել, պարզություն է սիրում:

Налоговая служба - Sputnik Արմենիա
Հիմա ձեզ մոտ ենք գալիս. հարկայինը որոշել է «մաքրել» բիզնես դաշտը

Դրա համար շրջանառության հարկն ուզում են թողնել փոքր ընկերություններին, որոնք իսկապես հաշվապահության ռեսուրս չունեն: Ու 2019 թվականից ԱԱՀ շեմը նորից կդառնա 58,35 միլիոն դրամը:

Գոնե մի թուղթ տուր

Փաստաթուղթ չկա՝ ապրանք չկա: Ապրանք չկա՝ հարկ չկա: Հարկայինն այդպիսի շրջադարձին համաձայն չէ: Բայց բիզնեսի, հատկապես փոքր բիզնեսի կյանքը հեշտացնելու համար գործարքները թույլ կտան հիմնավորել ոչ միայն ապրանքագրերով, այլ նաև ՀԴՄ-ներով: Այսինքն՝ ոչ միայն մանրածախ վաճառքը, այլ նաև բիզնեսի միջև գործարքները: Դրա համար ՀԴՄ-ի վրա պետք է նշվի հարկատուի համարը:

Դա հնարավոր կլինի հուլիսի 1-ից: Հարկայինն այդ նպատակով դրամարկղային սարքերի մեջ հատուկ գործառույթ կավելացնի:

Վերջում մաղթենք, որ բիզնեսը, հարկայինն ու հարկատուները հաշտ լինեն: Թող Շան տարում գայլերը կուշտ լինեն, ոչխարները՝ ողջ:

Լրահոս
0