00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը` պաշտոնանկության, կեղծ դեղերի, ապահովագրության և բժշկական սխալների մասին

© Sputnik / Aram Nersesyan Левон Алтунян
Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկն այն մարդն է, որի առջև պետք է խոնարհվել, սակայն միայն այն դեպքերում, երբ նա իրոք հավատարիմ է Հիպոկրատի երդմանը։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ բժշկական սխալն անդառնալի հետևանք է ունենում։

Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը ոլորտի խնդիրների շուրջ զրուցել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ։

-Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը չի սիրում դիմել բժշկի և այդ քայլին է գնում միայն ծայրահեղ վիճակում։ Մենք հաճախ սիրում ենք ասել, որ պետք է հիվանդությունը ոչ թե բուժել, այլ կանխարգելել։ Այսօր մենք ունե՞նք այդ մեխանիզմները, մեր հասարակությունն ինչո՞ւ չի դիմում դրան, արդյո՞ք սոցիալական վիճակն է նպաստում դրան։

— Այստեղ այնքան էլ սոցիալական վիճակի հարցը չէ, որքան վարքագծի ու սովորույթների։ Մեր հասարակությունը նույնիսկ ֆիզկուլտուրայով զբաղվելու սովորություն չունի, չասեմ` պարբերաբար բուժզննումներն ու այլ միջոցառումները, որոնք թույլ կտան կամ կանխել, կամ վաղ շրջանում հայտնաբերել եղած հիվանդությունը։ Հետևաբար մենք ունենք այն, ինչ ունենք։ Հիվանդը դիմում է բժշկի հիվանդության կլինիկայի արտահայտման փուլում։ Հատկապես ուռուցքային հիվանդությունների դեպքում մեկ-երկու ամսվա ուշացումը կարող է որոշիչ լինել։ Այդ ուղղությամբ բավականին աշխատանք արվել էր նախկինում առողջապահական ոլորտում։ Այսօր մենք զարգացնում ենք «Առողջ ապրելակերպ» ծրագիրը, որի ներքո նախատեսված են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Օրինակ` ադինամիայի դեմ պայքարը, ֆիզիկական կուլտուրայի զարգացումը, պայքար յուղոտ սննդի օգտագործման, աղի չարաշահման դեմ։

-Որքանո՞վ է մեր հասարակությունը ներգրավված այդ ծրագրերում։

— Դրանք դեռ թղթի վրա են, մենք այդ ծրագրերին կծանոթանանք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ ծրագրերի զարգացումը մենք նախատեսել ենք այս տարվա վերջին կամ մոտակա հինգ տարիների ընթացքում։ Մենք նախատեսում ենք 30 տոկոսով իջեցնել ծխողների քանակը, մոտավորապես կիսով չափ կրճատել աղի օգտագործումը։ Մեր հիմնական նպատակն է 5-7 տոկոսով նվազեցնել սրտանոթային և ուռուցքային հիվանդացությունը ՀՀ-ում։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Լևոն Ալթունյան. «Բժիշկների և հիվանդների միջև կա վստահության փոխադարձ կորուստ»

-Պետք է նկատել, որ այսօր հասարակության մեջ, բացի այն, որ հիվանդները չեն դիմում բժշկի, կա վստահության կորուստ բժշկի հանդեպ։ Դա սուբյեկտի՞վ մոտեցում է, թե՞ օբյեկտիվորեն կա այդպիսի հանգամանք, երբ բժիշկը երբեմն վատ վերաբերմունքի, վատ մասնագիտական մոտեցման արդյունքում վանում է հիվանդին։

— Ես, ճիշտն ասած, այդպես կտրուկ չէի ասի հասարակության կողմից բժշկի հանդեպ վստահության կորստի մասին։ Մի կողմից պետք է ասեմ, որ լավ բժիշկներ կան, մարդիկ դիմում են նրանց, և հերթեր են առաջանում այն բժիշկների մոտ, որոնք տալիս են լավ արդյունք, որոնք բարեհամբույր են, որոնց հետ շփվելը հաճելի է, նրանց կատարած բուժումը տալիս է այն արդյունքները, որը սպասում է հասարակությունը և քաղաքացին։ Այո, կան Ձեր ասած երևույթները, բայց մյուս կողմից ես կուզեի նշել բժիշկ-հասարակություն համատեղ վստահության կորստի մասին։ Այդ է պատճառը, որ այսօր լավագույն ուսանողներն ու լավագույն երիտասարդ բժիշկներն անգլերեն, գերմաներեն են ուսումնասիրում, որպեսզի աշխատանք գտնեն արտասահմանում։ Հասարակությունը չի հավատում, որ բժիշկը կտա այն ամենը, ինչ նա սպասում է բժշկից, բժիշկն էլ չի հավատում, որ հասարակությունը պատրաստ է իրեն տալ բարեկեցություն, ընտանիքին` ֆինանսական և այլ տիպի կայունություն։ Այս համատեղ վստահությունը վերականգնելու մասին պետք է խոսվի, և ոչ միայն բժիշկը պետք է ամեն անգամ ապացուցի, որ ինքը փիղ չէ։

-Մենք ամեն անգամ խոսում ենք բժշկի հանդեպ անվստահության կամ համակարգի անկայուն վիճակի, թերությունների մասին, բայց նաև ունենում ենք ձեռքբերումներ։ Հատկապես վերջերս Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում մենք ունեցանք ոսկրածուծի փոխպատվաստման հնարավորություն, և այդ կենտրոնը գիտեմ, որ միակն է տարածաշրջանում։ Այս ձեռքբերումների կողքին ունենք նաև այդ թերացումները։ Ինչպե՞ս անել, որ համաչափ զարգացում լինի և վստահությունը բարձրանա։

— Համաչափ զարգացման համար պետք է առողջապահական հարմոնիկ զարգացման ծրագիր, որն այսօր մշակվում է։ Հիմնականում բնակչությունը դժգոհություն է հայտնում առաջնային օղակի կամ այն օղակների աշխատելաոճից, որոնք դեռ չեն հասունացել պրոֆեսիոնալ տեսանկյունից, կուզեի հատկանշել ուռուցքաբանության ոլորտը։

Ինչ վերաբերում է Ձեր նշած արյան կենտրոնին, այսպիսի ծրագրեր անհրաժեշտ են, որպեսզի երկրի բժշկությունը գնա առաջ, նրանք բավականին ծախսատար են, առաջին տարիներին չեն կարող դիտվել որպես ինչ-որ բիզնես մոդելներ, որոնց հաշվին կարելի է գումարներ վաստակել, սակայն նրանք զարգանալով քաշում են իրենց հետևից ամբողջ առողջապահության ոլորտը։ Այստեղ պետք է դիտել այս ներդրումները որպես առաջատար ֆլագմանյան ներդրումներ, որոնց հետևից կգնա մեր ամբողջ համակարգը։ Մենք կատարել ենք ոսկրածուծի 2 փոխպատվաստում, կատարել է Համբուրգից հրավիրված պրոֆեսորը, որը նաև դառնալու է այս ծրագրի ղեկավարը, վերահսկելու է բժիշկների վերապատրաստման որակը, բուժքույրերի ունակություններն ու վերջնական արդյունքները։ Այս ամենն այն գրավականն է, որ մի քանի տարի հետո մեր կենտրոնը կարող է հավակնել տարածաշրջանային ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի անվանը։ Մենք հավակնում ենք, որ մեզ կդիմեն Վրաստանից, Իրանից, Ղազախստանից։ Այս հարցում դեր կունենա նաև բժշկական զբոսաշրջությունը։

-Մենք միջազգային չափանիշներին համապատասխան կլինիկաներ պահելու և զարգացնելու հնարավորություն ունե՞նք։ Նկատի ունեմ, որ մենք դեռ հեռու ենք բուժսպասարկման բարձր որակ ապահովելուց։

Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Ալթունյան. Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը կստանա տարածաշրջանային նշանակություն

— Դուք գիտեք, որ նույն արյան կենտրոնը կառուցել են իտալացիները և համապատասխանում է աշխարհի ամենախիստ չափանիշներին, կարելի է ասել` դա միջազգային մակարդակի կենտրոն է։ Ինչ վերաբերում է անձնակազմի պատրաստվածությանը, նրանց մակարդակը վերահսկվում է Արևմտյան Եվրոպայի առաջատար կենտրոնների առաջատար մասնագետների կողմից։ Հույս ունենք` ոչինչ չի խանգարի, որ մենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում ունենանք կադրային և տարածքային, սարքավորումներով հագեցած միջազգային մակարդակի արյան կենտրոն։ Այսպիսի փարոսային ծրագրեր մենք նախատեսում ենք մեզ համար սուր ասպարեզներում։

-Քանի որ անդրադարձանք սուր ոլորտներին, խոսենք նաև սրտանոթային հիվանդությունները կանխարգելող պետական ծրագրին։ Ի՞նչ արդյունքներ տվեց այն, արդյոք վիրահատություններ կատարելիս իրո՞ք ճիշտ են թիրախավորվում հիվանդները։

— Ծրագիրը հաջողված է, եթե հնարավոր է գոնե 80 տոկոսով թիրախավորել և տրամադրել պետպատվերն այն հիվանդներին, որոնց համար նախատեսված էր։ Պետպատվերի գումարների կառավարման հարցն ամենասուր հարցերից է այսօր։ Եթե այն ավարտվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մենք ընկնում ենք ցայտնոտի մեջ և որոնում ենք, թե որ ծրագրերից մի քիչ տնտեսենք, որպեսզի սրտի վիրահատությունների ծրագիրը չկանգնի։

Մենք այսօր մշակում ենք ապահովագրական փաթեթներ։ Մի մասով ապահովագրությունը մենք նախատեսում ենք կատարել պետբյուջեի գումարների հաշվին։ Այդ ապահովագրությունը կտրամադրվի սոցիալապես անապահով խավերին, մյուս մասով քաղաքացիներն ինքնուրույն պետք է ձեռք բերեն ապահովագրական փաթեթներ, որոնց ներքո արդեն սրտի և նմանատիպ այլ վիրահատությունները ներառված կլինեն։ Այդ քայլը թույլ կտա մեզ բյուջեի գումարներն ուղղել զուտ սոցիալապես անապահով խավերի բուժման նպատակով։

Սա այն է, ինչ որ հռչակել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր 20/20 ծրագրում։ Ծրագրի հիմնական նպատակն է` սոցիալական բոլոր խավերին ապահովել տվյալ երկրում առկա բժշկական ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն։ Դրա համար էլ որոշեցինք մշակել այդ ծրագիրը և պետբյուջեի գումարներն ուղղել դեպի սոցիալապես անապահով խավեր։

-Դուք խոսեցիք ապահովագրության ոլորտից, ինքներդ, մեծ փորձ ունենալով այդ ոլորտում, կհամաձայնեք ինձ հետ, որ մեր հասարակությունն այս առումով էլ շատ ակտիվ չէ և չի սիրում ապահովագրել իր առողջությունը։ Կարելի՞ է այս դեպքում էլ ստիպել հասարակությանը մտածել իր առողջության մասին ապահովագրության միջոցով։ Կա՞ն մեխանիզմներ։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Հայաստանի բոլոր բնակիչները կուզեին բժշկական ապահովագրություն ունենալ

— Այսօր բժշկական ծրագրերով Հայաստանում ապահովագրված է 60-80 հազար բնակիչ։ Կարող եմ համոզված ասել, որ նրանց 99 տոկոսը գոհ է գործող ծրագրերից։ Ինձ հասած տվյալներով և շփվելով բնակչության հետ` ես պատկերացում ունեմ, որ Հայաստանի բոլոր բնակիչները կուզենային ունենալ ապահովագրական ծածկույթ։ Դա դրական տրիգեր է, որովհետև ապահովագրությունն ընկալվում է հիմնականում որպես դեպքի հատուցման պրոցես։ Կա նաև հակառակը` ապահովագրության համար վճարելու պրոցեսը։ Ցավոք, ամեն ինչի համար պետք է վճարել։ Անվճար բժշկություն գոյություն չունի, նույնիսկ եթե դա անվճար է, դրա համար վճարում է պետությունը։ Պետության միջոցները սահմանափակ են, և որպեսզի մենք ունենանք ժամանակակից, այսօրվա պահանջներին համապատասխանող բժշկություն, մենք պետք է ձևավորենք համապատասխան ֆոնդեր։ Այդ ֆոնդերը հնարավոր է ձևավորել միայն պետության և քաղաքացիների միջոցները միացնելով։ Դա է ապահովագրության նպատակը և իմաստը։

-Մենք ունենք ԱՊՊԱ համակարգի փորձը, որին ևս հասարակությունը շատ դժվարությամբ հարմարվեց, բայց պարտադիր ապահովագրական համակարգն այսօր գործում է։ Պարտադիր ապահովագրությունը բժշկության ոլորտում ընդունելի՞ է։

— Այսօր պարտադիր ապահովագրությունը բժշկության ոլորտում ընկալվում է որպես ամենաարդյունավետ և ամենախիստ վերահսկողություն տրամադրող համակարգ։ Պետությունը, վճարելով բժշկական ծառայությունների համար, հնարավորություն չունի ցանկացած, ամեն առանձին հիվանդին վերահսկել։ Այդ հնարավորությունն ունի ապահովագրական ընկերությունը։ Մենք աշխատանքներ ենք կատարում, որ մեր ծրագրերի մեջ ներգրավենք Կենտրոնական բանկին և առևտրային ապահովագրական կազմակերպություններին, որոնք պետք է իրենց վրա վերցնեն ծառայության հիմնական գործառույթները։

-Կցանկանայի կրկին անդրադառնալ պետպատվերի համակարգին։ Դա ցավոտ հարց է այն առումով, որ պետպատվերից օգտվողը երբեմն մտածում է, որ եթե պետպատվերով է դիմել բժշկի, նրա կողմից ստանալու է ոչ պատշաճ վերաբերմունք և անտարբերություն։ Այստեղ հաճախ գործում են կոռուպցիոն մեխանիզմները, այսինքն` եթե պետպատվերով է, դա չի նշանակում, որ պետպատվերն է գործելու ֆինանսական առումով։ Այս ոլորտում ի՞նչ է արվում։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Նախարար. «Փորձեք ժպտալ բժշկին, գուցե ստացվի փոխադարձաբար ժպիտ ստանալ»

— Ոչ մի երկրում պետպատվերով սպասարկող բժիշկն առանձնապես երջանիկ չէ։ Որտեղ էլ նայեք, պետպատվերով կամ պետական բազային ապահովագրական ծրագրերով սպասարկվող անձինք հերթեր են կանգնում, սպասում են ամիսներով, դեպքեր կան` տարիներով, որպեսզի պետական ապահովագրության կամ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստանան։ Դա փաստ է, և դրա դեմ ոչ մի բան հնարավոր չէ անել տվյալ դեպքում, որովհետև պետպատվերը դա պլանային տնտեսվարման բաղադրիչներից մեկն է, իսկ պլանային տնտեսվարումը չի նախատեսում ինդիվիդուալ մոտեցումներ։ Այդպիսի դեպքերի համար գոյություն ունի կամավոր բժշկական ապահովագրության համակարգը, որը թույլ է տալիս ավելի մեծ գումարներով ապահովել բուժման և բժշկական ծառայությունների ավելի լավ պայմաններ։ Մենք մեր պլաններում նախատեսում ենք, որպեսզի պլանային ապահովագրության կամ պետպատվերի շրջանակում մենք չսպասեցնենք մեր քաղաքացիներին և չվատթարացնենք հնարավոր սպասելիքները, այն է` բուժման արդյունքները։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ պետպատվերը հնարավորություն է տալիս բուժել սուղ ժամկետային պայմաններում։ Պետպատվեր տրամադրել
ու համար մենք հաշվարկում ենք ամենանորմատիվային ժամկետները, ամենաբյուջետային դեղորայքը։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, եթե հաճախորդն ուզում է, որ բժիշկը ժպտա… փորձեք ժպտալ բժշկին, գուցե ստացվի փոխադարձաբար ժպիտ ստանալ։

-Պետպատվերի հետ կապված` ես կցանկանայի անդրադառնալ առողջապահության էլեկտրոնային համակարգին։ Արդյոք սրա միջոցով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հնարավորություն կա՞։

— Գործող էլեկտրոնային համակարգի միջոցով բուժհաստատությունները և բժիշկները հաշվետու են նախարարությանը և պետական առողջապահական գործակալությանը, սակայն այդ հաշվետվությունները տրվում են տարին մեկ, և դրանց վերահսկումը չափազանց ծանր է։ Ներդրվող էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս օնլայն ռեժիմով վերահսկել կատարված աշխատանքները և դրանց որակը։ Բացի այդ, էլեկտրոնային համակարգը, որ ներդրվում է, թույլ կտա հետևել ամեն բժշկի սովորույթներին` ինչ դեղեր է դուրս գրում, ինչ քանակությամբ, ինչ բողոքների դեպքում և ամենը համեմատել այն պրոտոկոլների հետ, որոնք ներդրվում են բժշկության մեջ։ Կարելի է կառավարել ոչ միայն ֆինանսական կողմը, այլև մասնագիտականը։ Այս ամենը թույլ կտա խոսել, որ մենք ունենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, սակայն 100 տոկոսով խոսել այդ մասին, հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ համադրվի և՛ էլեկտրոնային առողջապահության, և՛ պրոտոկոլների, և՛ որակի կրկնակի վերահսկողության համակարգը, որը նոր մշակվում է Հայաստանում։

Аптека - Sputnik Արմենիա
Բժիշկը կնշի քիմիական ֆորմուլան, քաղաքացին կընտրի իր գրպանին հարմար դեղորայքը

-Չեմ կարող չխոսել նաև բժշկական սխալների մասին։ Վերջին շրջանում հաճախակի դեպքեր ունեցանք ծննդկանների հետ կապված։ Ի՞նչ է պետք այս դեպքերը նվազագույնի հասցնելու կամ առհասարակ բացառելու համար։ Դա կադրայի՞ն քաղաքականության խնդիր է։

— Անդրադառնալով մայրական մահացությանը` ուզում եմ մեջբերել հետևյալ թվերը, որպեսզի հասկանալի լինի` ինչի մասին ենք խոսում։ Եթե ունենք 9 դեպք 100 հազարի հաշվարկով, նշանակում է, որ եթե ՀՀ-ում ծննդաբերել է 50 հազար ծննդկան, մենք ունենք 4 դեպք։ Այս 4 դեպքի մասին է խոսքը, երբ մենք խոսում ենք մայրական մահացության մասին։ 2016 թվականին ՀՀ-ում մահացել է 4 ծննդկան այս կամ այն պատճառով։ Մենք այդ թիվը 1-2-ի հասցնելու խնդիր ունենք, որպեսզի մոտենանք Եվրոպական միության ցուցանիշներին։

Մասնագետի որակը շատ մեծ նշանակություն ունի, բայց դրա հետ մեկտեղ, բացի մասնագիտական որակից շատ մեծ նշանակություն ունի նաև նրա զբաղվածությունը հիմնական աշխատանքում։ Եթե մանկաբարձը, գինեկոլոգը կամ վիրաբույժը կատարում են շաբաթական մեկ վիրահատություն, նրանց մասնագիտական որակավորումը ժամանակի ընթացքում նվազելու է։ Որպեսզի մասնագետը զարգանա, նա պետք է զբաղված լինի իր հիմնական մասնագիտությամբ օրական առնվազն 7-8 ժամ։ Գերմանիայի լավագույն մասնագետները հիվանդանոցում են հայտնվում առավոտյան 7-ին և մեկնում են տուն երեկոյան 7-ին։ Շատ հաճախ մեր մարզային հիվանդանոցներում ժամը 1-ին, 2-ին բուժանձնակազմին արդեն հնարավոր չէ գտնել։

Նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Հայաստանի առողջապահական համակարգը դառնա եվրոպական բժիշկ-մասնագետների ասոցիացիայի անդամ։ Դա թույլ կտա մեզ մեր հետբուհական ուսուցումը բերել զարգացած երկրների մակարդակին։ Օրինակ` եթե կրեդիտ ստանալու համար բավական է լսել մեկ սեմինար, ապա զարգացած երկրներում պետք է սեմինարից հետո հանձնել թեստ կրեդիտները ստանալու համար։

-Մենք այսօր ունե՞նք այնպիսի բժիշկներ, որոնց համար արտասահմանից գալիս են Հայաստան բուժվելու։

Մենք ունենք պացիենտներ, ովքեր գալիս են Հայաստան բուժվելու։ Բուժում են ատամները, կատարում տարեկան բուժզննումներ, սրտի վիրահատություններ։ Հիմնականում այդ այցելուները հայեր են։ Մեր նպատակն է, որ որպես այցելուներ տեսնենք նաև այլազգիներին, որովհետև երկրում բժշկության զարգացման ցուցանիշը դա է։

-Կցանկանայի անդրադառնալ նաև դեղերի ոլորտին։ Երբեմն բժիշկները համագործակցում են որոշ դեղատների հետ, և պարտադրվում է հիվանդին կոնկրետ դեղ գնել կոնկրետ դեղատնից։ Բացի այդ մեզ անհանգստացնում են կեղծ դեղերի մասին լուրերը։ Այս ոլորտում ի՞նչ է արվում։

— Ձեր հարցի առաջին մասը, որը վերաբերում է բժշկի նշանակած դեղերին, պետք է կարգավորվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Ձեր նշած երևույթները կան։ Դրա դեմ պայքարին է ուղղված դեղերի շրջանառության մասին օրենքի այն պահանջը, որ դեղատոմսի մեջ բժիշկը պետք է նշի ոչ թե բրենդային անվանումը, այլ քիմիական ֆորմուլան, և դեղատանն այդ հիվանդին կտրամադրեն ցանկ, որի միջից ինքը կարող է ընտրել իր գրպանի համապատասխան դեղորայք։ Դա, մեր կարծիքով, կարող է կանխել հնարավոր ռիսկերի մինչև 90 տոկոսը։

-Պարոն Ալթունյան, Ձեր խոսքն ուղղեք մեր հասարակությանը, հիվանդներին ու բժիշկներին։ Ի՞նչ կցանկանայիք նրանց ասել։

— Հիվանդներին կուզեի ասել` առողջ եղեք, մտածեք ձեր առողջության մասին, առողջության մասին հոգալը քաղաքացու խնդիրն է։ Իսկ բժիշկներին` համբերություն։

-Լուրեր են շրջանառվում, որ շուտով լքելու եք առողջապահության նախարարի պաշտոնը։ Այս լուրերին ինչպե՞ս եք վերաբերվում և պատրաստվո՞ւմ եք արդյոք հեռանալ։

— Мне бы ваши проблемы… Ես մտածում եմ առողջապահության զարգացման մասին, աշխատում եմ այստեղ, եթե որոշվի, որ ես պետք է շարունակեմ իմ գործունեությունը, ես ուրախ կլինեմ տրամադրել իմ ուժերը ազգաբնակչության առողջությունը հոգալու ուղղությամբ։ Եթե որոշվի հակառակը, ես միշտ կգտնեմ ինձ հետաքրքիր, օգտակար և արդյունավետ զբաղմունք։

Լրահոս
0