ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել սեպտեմբերի 8-ին։ Նա անմիջապես
ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ
գործարարների հետ։
Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։
ՀՀ վարչապետի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ
կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել
Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված
գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում
հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի
առաջնության բացման արարողությանը։