00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Իրանի նախագահը. ՀՀ վարչապետը մանրամասներ հայտնեց

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է ՀՀ–ԻԻՀ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ժամանակը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան–Իրան բարեկամական հարաբերություններին։ Նա այդ մասին հայտարարեց Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
«Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը` աշխատանքներ իրականացնելու մեր երկրների հարաբերություները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ Իրանի նախագահի հետ հանգամանալից քննարկել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության համար առանցքային են և ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ ՀՀ–ի և ԻԻՀ–ի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունեն կենսական նշանակություն»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Փեզեշքիանին է ներկայացրել Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերի բովանդակությունն ու նշանակությունը տարածաշրջանի համար` միաժամանակ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը գործնականում նոր դռներ կբացի նաև ՀՀ–ի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում` Նախիջևան–Ջուլֆա երկաթգծի միջոցով։ Դա, Փաշինյանի մեկնաբանությամբ, կնշանակի Իրանի համար երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և դեպի Սև ծով։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։
Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։
Լրահոս
0