00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ մնաց փակ դռների հետևում

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումը կայացավ: Ի՞նչ ուղերձներ ուներ այս հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց դրական գնահատեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքն ու արդյունքը։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Մոսկվայում. Պուտինի և հայ գործարարների հետ հանդիպումների բացառիկ կադրերը

Պուտինի հետ հանդիպումից հետո նա գրեց Facebook-ում. «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Առաջիկայում պարզ կդառնա` այս գնահատականը հիմքեր ունի, թե ոչ:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով՝ հանդիպման պաշտոնական մասից կարելի առանձնացնել երկու հետաքրքիր ասպեկտ: Առաջինը ներքին գործերին չմիջամտելն է: Հայաստանի վարչապետը, նշելով, որ երկու երկրների հարաբերություններ չկան անլուծելի խնդիրներ, շեշտել է, որ երկրու երկրները հենվում են միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:

Երկրորդ պահը Հայաստանի պատրաստակամություն է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցությունը խորացնելու հարցում: Գալստյանը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունը, ձգտելով որոշակի որակական շտկումներ մտցնել երկկողմ հարաբերություններում, միաժամանակ հավատարմություն է ցուցադրում Մոսկվայի հետ միությանը՝ ի հեճուկս այն մտահոգության, որ այս ամիսներին արտահայտել են ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական օղակները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը - Sputnik Արմենիա
Փաշինյանի և Պուտինի հանդիպման տեսանյութը. ինչի՞ մասին են խոսել նրանք

«Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ արտաքին քաղաքականությունում կառուցվածքային փոփոխություններ չեն լինի: Բայց նա ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակալից ստուգում: Մասնավորապես, հարգել շահերը և չմիջամտել ներքին գործերին: Ներկա իշխանությունն ընդդիմության եղած ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չափազանց ասիմետրիկ են: Հիմա կձգտի որոշ շտկումների՝ միաժամանակ կասկածի տակ չդնելով այդ հարաբերությունների դաշնակցային ու ռազմավարական բնույթը: Իսկ ասիմետրիան ինչ-որ առումով բնական է՝ հաշվի առնելով երկու երկրների տարբեր քաշային կարգերը», — ասաց Գալստյանը:

Երկկողմ օրակարգում խնդրահարույց պահերից մեկը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված սյուժեն է: Հայրենիքում նա մեղադրվում է 2008 հետընտրական բողոքի ակցիաների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ և հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Սակայն օրերս Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ գրավոր ծանուցում է ստացել ռուսական կողմից նախարարի նկատմամբ հետախուզությունը դադարեցնելու մասին: Այլ կերպ ասած՝ Մոսկվան նրան չի հանձնի:

Գալստյանն այս հարցի առնչությամբ կարծում է, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ հարցեր են քննարկվել Կրեմլում, և կհայտնվեն արդյոք նոր դրվագներ «մարտի 1-ի գործում»:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 срнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը

Նրա կարծիքով՝ իրական քաղաքականությունում մի բան է պահանջելը, մեկ այլ բան՝ այդ պահանջների իրագործմանը հասնելը: Հայաստանն այս իրավիճակում պետք է Ռուսաստանին ապացուցի իր կարևորությունն ու արժեքը՝ որպես այլընտրանք չունեցող գործընկեր: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն այդ ցանկությունն ու ձգտումը ունի, բայց տվյալ փուլում կաշկանդված է գալիք ԱԺ արտահերթ ընտրություններով:

«Մինչև Փաշինյանը չունենա իր իշխանության ինստիտուցիոնալ ամրապնդում, չարժե հույսը դնել լուրջ արտաքին քաղաքական նախաձեռնությունների վրա: Կարծում եմ, որ դա հասկանում է նաև Կրեմլը: Ուստի ինչ-որ առումով սպասողական դիրք է բռնել», — ասաց մեր զրուցակիցը:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ երկրում իշխանափոխությունից հետո որոշակի անորոշություն է առաջանում այդ երկրի և գործընկեր պետությունների հարաբերություններում:

Լրահոս
0