00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի է՞ Մոսկվային կշտամբել Փաշինյանի հանդեպ անզգույշ վերաբերմունքի համար

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծել է Փաշինյանի և Պուտինի երրորդ հանդիպման արդյունքը։

Սերգեյ Մարկեդոնով, ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Սեպտեմբերի 8-ին կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը` ՀՀ գործադիրի ղեկավարն արձանագրեց․ «Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։ Ավելի ուշ նա Facebook-ի իր էջում գրեց. «Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ ոչ մի ուղղությամբ»։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Պուտինին Երևան է հրավիրել

Դիվանագիտության լեզուն, հատկապես հրապարակային ոլորտում օգտագործվողը, հաճոյախոսություններ ու հիացած գնահատականներ է ենթադրում, բայց փորձը ցույց է տալիս՝ միշտ չէ, որ դա վկայում է վեճերի, հակասությունների ու տարաձայնությունների բացակայության մասին։ Ու այդ առումով Նիկոլ Փաշինյանն իրավացի է, երբ ասում է, որ «․․․աստված հեռու պահի այն հարաբերություններից, որտեղ հարցեր չկան, դա կնշանակեր, որ ընդհանրապես հարաբերություններ չկան»։

Այս պահին ընդհանուր օրակարգում Մոսկվայի ու Երևանի համար ո՞ր հարցերը կարող են համարվել առավել կարևոր։ Ու ինչպե՞ս գնահատել բարձր մակարդակով անցկացված հայ-ռուսական բանակցությունների արդյունքները։

Մանրուքներ և նրբություններ

Ողջույնի խոսքով դիմելով Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս հանդիպումը ՌԴ նախագահի հետ արդեն երրորդն է վերջին չորս ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ այդ կանոնավորությունն ընդգծում է մեր երկրների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Փաստացի դժվար է վիճել այդ տեսակետի հետ։ Օգոստոսի 17-ին լրացավ ՀՀ նոր իշխանության կառավարման հարյուր օրը։ Ու որքան էլ ասում էին, թե այն կարող է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը, նման բան չեղավ։ Երևանի ներկայացուցիչները մշտապես շեշտել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, ներառյալ՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ Բրյուսելում կայացած բանակցություններում կամ Երևանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ մնաց փակ դռների հետևում

Սակայն յուրաքանչյուր պատմության մեջ կան մանրուքներ ու նրբություններ, որոնք չի կարելի անտեսել։ Պետք է նշել, որ Փաշինյան-Պուտին հունիսյան ու սեպտեմբերյան բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք «մտահոգել» են ՌԴ ղեկավարությանը. դրա մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարը։ 2008 թվականի մարտի 1-ի գործը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակելը, ՀԱՊԿ-ի քարտուղար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը. այս բոլոր իրադարձությունները, թեև առաջին հայացքից զուտ Հայաստանի ներքին գործերն են, իրականում մի շարք խնդիրներ են ջրի երես հանում։

Դա նաև վերաբերմունք է ինտեգրացիոն միավորման ներքին գործընթացային հարցերին։ Պատահական չէ, որ Խաչատուրովի գործը քննարկվում էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև, ընդհանուր առմամբ, Եվրասիական ինտեգրացիայի համատեքստում։ Խաչատուրովը Մոսկվայի, Մինսկի ու Աստանայի համար ոչ միայն հայ գեներալ է, այլ առաջին հերթին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այդ իրավիճակը Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների թեմա դարձավ։ Չմոռանանք, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի հաստատումը բավականին մեծ դիվանագիտական ջանքեր էր պահանջել։

Պակաս կարևոր հարց չէ արտաքին քաղաքականության ժառանգականության հարցը։ Կարելի է անվերջ ասել, որ նոր իշխանությունները նույնիսկ չեն մտածում ուղղությունները փոխելու մասին. քաղաքականության, ինչպես նաև տնտեսության մեջ վարկային պատմություն կա։ Դրանից չի կարելի ջնջել այն ջանքերը, որը Ռոբերտ Քոչարյանը գործադրում էր Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները կառուցելու հարցում։ Հենց նրա նախագահության օրոք է Երևանը միացել ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն Ազգային ժողովում առաջարկում էին ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար։ Այդ համատեքստում արդյո՞ք կարելի է մեղադրել Մոսկվային, որ Երևանում տեղի ունեցած փոփոխությունները «մտահոգություն» կամ առնվազն զգուշավորություն են առաջացնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը - Sputnik Արմենիա
Փաշինյանի և Պուտինի հանդիպման տեսանյութը. ինչի՞ մասին են խոսել նրանք

Այս մոտեցումը ռուսական նորարարություն չէ։ Հիշենք՝ ինչ վիճաբանություններ էին ընթանում ամերիկյան փորձագետների շրջանում, երբ վրացական քաղաքական ասպարեզում հայտնվեց Բիձինա Իվանիշվիլին։ Ինչքան էին խոսում, որ Ռուսաստանում գումար վաստակող օլիգարխը կշրջի Վրաստանի ղեկը դեպի եվրասիական ինտեգրացիա ու կհրաժարվի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կողմ շարժվել։ Հիմա այդ մտավախությունների հետքը կորել է։ Հենց «Վրացական երազանքի» օրոք Թբիլիսին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքեց, Շենգենի երկրների հետ առանց վիզայի ռեժիմ մտցրեց, ու ամրապնդեց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Սակայն Իվանիշվիլիի առաջին քայլերը Վրաստանի ռազմավարական գործընկերների մոտ հարցեր ու մտավախություններ էին առաջացնում։

Հեռանալ արհեստական երկընտրանքներից

Ինչու՞ Մոսկվան պետք է հավատա խոսքերին ու հայտարարություններին։ Ցանկացած հարաբերություններ արարքներով են ստուգվում։ Չի բացառվում, որ մի քանի տարուց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը հիշվի Ռուսաստանի ու Հայաստանի կապերի աննախադեպ ամրապնդմամբ։ Հատկապես, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոսում է երկկողմանի հարաբերությունները խթանելու ու ունեցած ներուժը հնարավորինս լավ օգտագործելու մասին։ Սակայն այդ սցենարն իրականություն դարձնելու համար պետք է անել այն, ինչը զինվորականները հարթեցում են անվանում։ Դրա համար չափազանց անհրաժեշտ է պարզաբանել ունեցած տարաձայնությունները։ Այդ համատեքստում պատահական չէ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ ընդգծեց, որ անհրաժեշտ է հարգել «միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»։ Եթե խոսքն այն մասին է, որ որևէ մեկը խորհուրդ է տալիս այս կամ այն նախարարին նշանակել, դա մի հարց է, բայց եթե խոսում ենք ներքաղաքական օրակարգի ու ինտեգրացիոն նախագծերի, անվտանգության ու երկրների միջև վստահության վրա դրա ազդեցության մասին, դա լրիվ այլ պատմություն է։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 срнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը

Հասկանալի է, որ Մոսկվան վախենում է քաոսից, աճող պոպուլիզմից ու այն որոշումներից, որոնք ընդունվում են ոչ թե ռազմավարական գործոնները հաշվի առնելով, այլ պահի ազդեցության տակ: Միաժամանակ զանգվածային բողոքի ակցիաների հետ սերտորեն կապված Հայաստանի նոր իշխանությունը սնվում է փողոցի տարերքի լեգիտիմությամբ։ Դրանից դժվար է միանգամից լիովին անցնել պրագմատիկայի լեզվին, որը բարդ բազմաքայլ գործողություններ է ենթադրում, այլ ոչ թե հեշտ լուծումներ։ Նշենք, որ նոր իշխանություններին մոտ ռեսուրսները (սոցիալական ցանցերը, բլոգերները, տելեգրամ-ալիքները) դրդում են վարչապետին ավելի խիստ դիրքորոշում դրսևորել Մոսկվայի հետ բանակցություններում։ Որ նրա համար երբեմն դժվար է առանձնացնել սեփական քաղաքական գիծը հասարակական կարծիքից, որը ակնկալում է արագ արդյունք, չափազանց մեծ սպասումներ ունի, ու տեղյակ չէ ռազմադիվանագիտական նրբություններից, որոնք երկու գույներով չեն սահմանափակվում։

Պետք է նաև ուշադրություն դարձնել այն փաստին, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդել էին ՌԴ նախագահի հանդիպումները Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների հետ, այսինքն՝ այն երկրների, որոնք Հայաստանի համար շատ կարևոր են ինչպես երկկողմ հարաբերությունների, արցախյան հակամարտության, այնպես էլ՝ «Մեծ Մերձավոր Արևելքի» համատեքստում։ Սրանով ի ցույց է դրվում, որ այդ հարցերը կարևոր են հայ-ռուսական հարաբերություններում։

Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Ի՞նչ է ակնկալում Ստեփանակերտը Փաշինյան–Պուտին հանդիպումից

Ինչևիցե, երբ որոշակի հարցեր են առաջանում, բարձագույն մակարդակով հանդիպումը շատ կարևոր է։ Սա այն դեպքն է, երբ քանակը չի նշանակում, որ տուժում է որակը։ Սակայն պետք չէ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումից հապճեպ եզրակացություններ անել` ո՛չ հիացական, ո՛չ էլ տագնապալի։ Բոլոր գաղափարներն ու եզրակացությունները պետք է գործով ապացուցվեն։ Այսօր մենք տեսնում ենք ինչպես նախորդ իշխանությունների ուղղվածության հաջորդականությունը, այնպես էլ այն որոշակի դիսկոմֆորտը, որը մինչև վերջ չլուծված բախումների հետևանք է։ Մենք տեսնում ենք զգուշավորություն ու չափազանց մեծ ակնկալիքներ, նաև երկկողմ օրակարգի սահմանափակություն։ Գործնականում ռազմատեխնիկական համագործակցությունը բոլոր ոլորտներից առաջ է, ու դեռ չի ստացվում հեռանալ «ռուսական անվտանգություն» vs «եվրոպական բարգավաճում» երկընտրանքից, որը մեծ մասամբ արհեստական է։ Ու այդ խնդրի լուծումից չի կարելի ձերբազատվել, հատկապես, եթե խոսքը երկու կողմերի ներուժն ավելի ակտիվ օգտագործելու մասին է։

Լրահոս
0