Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաններ են ընթանում: Թեմաները տարբեր են. Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ մարդիկ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բաղրամյան պողոտան փակել էին անհատ տաքսիստները, նրանք հանդիպում էին պահանջում որոշ պաշտոնյաների հետ հանդիպում, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները:
Զինկոմիսարիատի աշխատակիցները օպտիմալացման դեմ են բողոքում, իսկ «Սասնա ծռերի» կողմնակիցներն ուզում են, որ ամբաստանյալները ստորագրությամբ ազատ արձակվեն: