00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի 2800–ամյակի նվերը` քաղաքապետի հրաժարականը պահանջելու առի՞թ

© Photo : 360 storiesСквер за памятником Мясникяна
Сквер за памятником Мясникяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Մյասնիկյանի արձանի հետևի այգին աղմկոտ իրարանցման կենտրոնում է հայտնվել։ Արդյունքում` ցուցարարները, զինվելով հատած ծառերի ճյուղերով, քաղաքապետարանի շենք են ներխուժել ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջել։ Ամեն ինչ սկսվեց սոցիալական կայքերում տարածված հատած ծառերը պատկերող լուսանկարից։

Արդեն երկու օր է հասարակությունն ակտիվորեն քննարկում է ավելի քան 20 ծառի ոչնչացումը Մյասնիկյանի արձանի հետևի այգում։ Օգտատերերը վրդովված մեկնաբանում են ու պահանջում պատժել այդ որոշմանը հավանություն տված մարդկանց։

Ի պատասխան այդ մեկնաբանությունների` քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ ըստ բարեկարգման ծրագրի` հին ու փտած ծառերի փոխարեն չորս անգամ ավելի շատ երիտասարդ ծառ է տնկվելու։

Митингующие перед зданием мэрии столицы (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խառնաշփոթ քաղաքապետարանի մոտ, ակցիա և հակաակցիա. կրքերը թեժանում են

Սակայն փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի փաստարկները չհամոզեցին ակտիվիստներին, որոնք քանդել են շինարարական գոտու ցանկապատը, քաղաքապետարան գնացել ու Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջել։ Կոռուպցիայի, փող լվանալու ու պաշտոնի չարաշահման մեղադրանքներին ավելացավ նաև այգու ոչնչացման մեղադրանքը։

Քաղաքապետի ու ցուցարարների հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Սակայն «Մերժենք Տարոնին» ակցիան բախվեց «Տարոնը մեր վարչապետն է» ակցիային. մի քանի տասնյակ մարդ դուրս էին եկել ներկայիս քաղաքապետին պաշտպանելու։ Նրանց շարքում, ինչպես պարզվեց ավելի ուշ, Ավան համայնքի հաստատությունների աշխատակիցներն էին։ Քաղաքապետը հենց ավանում է բնակվում։

Մարգարյանն ավելի ուշ հայտարարություն արեց ու նշեց, որ նոր իշխանությունը չպետք է ճնշում գործադրի տեղական կառավարման մարմինների վրա, ու որ նա հրաժարական չի տալու։

Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զառուհի Փոստանջյանը դեռ այս տարվա փետրվարին ասում էր, որ Մյասնիկյանի այգու հետևի այգին հատելու որոշմամբ քաղաքապետարանը «հանցանք է գործում»։ Սակայն որոշումը կայացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Փոխքաղաքապետ Կամո Արեյանն, ի պատասխան քննադատությանը, նշել է, որ հարցն ուսումնասիրելուց հետո մասնագետները եզրահանգել են, որ այգու ծառերը փտած են, ու քաղաքապետարանը որոշում է կայացրել նոր, երիտասարդ ծառեր տնկել` հների փոխարեն։ Այն ժամանակ այս թեման այդքան բուռն քննարկումների առիթ չէր դարձել։ Նույնիսկ Ավագանու «Ելք» խմբակցությունը այգու վերականգմանը կողմ է քվեարկել։ Սակայն այսօր «Ելքի» կողմնակիցները Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողների առաջին շարքերում են։

© Sputnik / Shushanik Sargsyan«Կռվախնձոր». ի՞նչ է կատարվում Երևանի այգում
«Կռվախնձոր». ի՞նչ է կատարվում Երևանի այգում - Sputnik Արմենիա
«Կռվախնձոր». ի՞նչ է կատարվում Երևանի այգում

Փաստացիորեն այգին արդեն հատվել է։

Այգու բարեկարգման գործով զբաղվում է «Վարդանյան ընտանիք» հիմադրամը։ Հիմնադրամն իր հերթին հրապարակել է մի տեսանյութ, որում պատասխանում է վրդովված քաղաքացիների բոլոր հարցերին։ Տեսանյութում նշվում է, որ այգու վերականգման համար 1,5 միլիարդ դրամ է ծախսվելու։ Այգին Երևանի 2800–այակին նվեր կլինի։ Բարեգործական հիմնադրամը պարտավորվել է ավարտել բարեկարգման աշխատանքները մինչ 2018 թվականի սեպտեմբեր։

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտնել է, որ այգում մեծ կանաչ գոտի է լինելու ու այգու միկրոկլիման պահպանվելու է։ Դենդրոլոգ Ալեքսանդր Գյուրջինյանը վստահեցնում է, որ այգում, ավելի քան 60 տեսակ ծառ է լինելու։

«Վարդանյան ընտանիք» հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այգում արգելվելու է ցանկացած կոմերցիոն գործունեությունը։ Քաղաքապետն անձամբ խոստացել է, որ այգում ոչ մի սրճարան չի լինելու։

© Facebook/ Ani Seize KhachatryanԵրևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին - Sputnik Արմենիա
1/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
© Sputnik / David GalstyanԵրևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին - Sputnik Արմենիա
2/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
© Sputnik / David GalstyanԵրևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին - Sputnik Արմենիա
3/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
© Sputnik / David GalstyanԵրևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին - Sputnik Արմենիա
4/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
© Sputnik / David GalstyanԵրևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին - Sputnik Արմենիա
5/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
1/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
2/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
3/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
4/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին
5/5
Երևանի 2800 ամյակին նախատեսվող այգին

Թե որքան համոզիչ են քաղաքապետարանի ու բարեգործական կազմակերպության փաստարկները, ցույց կտա ժամանակը։ Սակայն այսօր արդեն նախատեսված է հերթական բողոքի ակցիա անցկացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Լրահոս
0