00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաքսիստները փակել են Բաղրամյան փողոցը. տեսանյութ

© Sputnik / Nelli DanielyanМитинг таксистов на улице Бейрута (16 мая 2018). Еревaн
Митинг таксистов на улице Бейрута (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի– Sputnik. Այսօր բողոքի ակցիա են իրականացնում նաև անհատ տաքսիների վարորդները։ Այս պահին նրանք փակել են Բաղրամյան փողոցը և պահանջում են հավասար պայմաններ ստեղծել անհատ տաքսիստների և տաքսի ծառայությունների միջև` հատկապես ի նկատի ունենալով Յանդեքս ու GG ծառայությունները։

Активисты рвут плакаты, прикрывающие стройку в центре Еревана - Sputnik Արմենիա
Երևանում ակտիվիստները պոկում են այգու շինարարական պաստառները. տեսանյութ

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ով ղեկավարում է բողոքի ակցիան,  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծառայությունների մեծ մասը գրանցված չեն, իսկ անհատ տաքսիստներից լիցենզիայի վճարում են պահանջում։ «Եթե չես վճարում մեծ թվով տույժ- տուգանք է գալիս։ Շատ անհատ տաքսիստներ վաղուց դադարեցրել են գործունեությունը, բայց օրենքի չիմացության պատճառով չեն տեղեկացրել, ու հիմա միլիոններով պարտքեր են կուտակվել։ Պահանջում ենք չեղարկել այդ անհիմն տուգանքները։ Պահանջում ենք նաև, որ չեղյալ հայտարարեն ամեն անհիմն ճանապարհային խախտումների և կարմիր գծերի համար կուտակված մեծ տուգանքները»,–ասաց Հովհաննիսյանը։

Բողոքները ներկայացնելու նրանք համար պահանջում են համատեղ հանդիպում – քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Գևորգյանի, Ոստիկանապետի Վալերի Օսիպյանի և ՊԵԿ նախագահի հետ։

Ի դեպ, տաքսիստները ճանապարհը փակեցին այն բանից հետո, երբ Տիգրան Հովհաննիսյանը հեռախոսազրույց ունեցավ Տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնյայի հետ, ներկայացրեց հանդիպման պահանջը, իսկ վերջինս ասաց, որ իրենց հանդիպմանը պատրաստվելու համար ժամանակ է պետք։

Մեր թղթակցի հաղորդմամբ, ոստիկանությունը այս պահին ցուցարարների նկատմամբ ոչ մի բան չի ձեռնարկում, հսկում է երթևեկությունը և ամեն բան անում են բախումները կանխելու համար։

Ոստիկանության կարգավորմամբ` վերևից իջնող մեքենաները Դեմիրճյանով են շրջանցում փողոցը, որովհետև օպերայից մինչև Բաղրամյան–Դեմիրճյան հատվածը տաքսիստները մեքենաներով փակել են։

© Youtube/ Sputnik AрменияՏաքսիստները փակել են Բաղրամյան պողոտան
Տաքսիստները փակել են Բաղրամյան պողոտան - Sputnik Արմենիա
Տաքսիստները փակել են Բաղրամյան պողոտան
Լրահոս
0