https://arm.sputniknews.ru/20251120/azatutjun-qaghbantarkjalnerin-datakhazutjan-dimac-akcia-e-yntanum-96043482.html
«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին». դատախազության մոտ ակցիա անողները շարժվեցին դեպի դատարան
«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին». դատախազության մոտ ակցիա անողները շարժվեցին դեպի դատարան
Sputnik Արմենիա
Հավաքվածները նշեցին, որ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի և դավանանքի համար։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T15:58+0400
2025-11-20T15:58+0400
2025-11-20T16:45+0400
հհ դատախազություն
կալանք
բողոքի ակցիաներ երևանում
հհ վարչապետի ընտրություն
սրբազան պայքար
արծվիկ մինասյան
իշխան սաղաթելյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96045870_0:0:1920:1080_1920x0_80_0_0_433382815ba9ca684548a1e1050d2795.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին». քաղաքացիներն այս և այլ գրառումներով պաստառներ պարզած` բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց։Նրանք ձեռքերում պահում են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։«Այս իշխանությունը, որը հաճախ խոսում է ժողովրդավարության մասին, ցանկացած ընտրություն` կլինի Բրյուսովի ռեկտորի ընտրություն թե համայնքի ղեկավարի, եթե իր քիմքին հաճելի չէ, ապա այլ որոշում է կայացնում, և այդ մարդիկ առնվազն բանտարկվում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Հավաքվածները նշեցին, որ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի և դավանանքի համար։«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երեք առաջնորդներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, ապօրինի ազատազրկված են, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել ու հետապնդվում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետներ և ՏԻՄ աշխատակիցներ», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։Ակցիան շարունակվեց «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց` դատախազության դիմաց են, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրենքը՝ Սահմանադրությունը։«ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– ասաց Մինասյանը։ Դիմելով դատախազներին` Արծվիկ Մինասյանը հորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականությունը և ՀՀ Սահմանադրությունն անշեղորեն կատարելու երդումը։Նա տեղակացրեց, որ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։ Ակցիան շարունակվեց երթով դեպի Շենգավիթի դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը։Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96045870_52:0:1492:1080_1920x0_80_0_0_7ee5bbaa0386545e7410dc01831729ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, կալանք, բողոքի ակցիաներ երևանում, հհ վարչապետի ընտրություն, սրբազան պայքար, արծվիկ մինասյան, իշխան սաղաթելյան, տեսանյութեր, տեսանյութ
հհ դատախազություն, կալանք, բողոքի ակցիաներ երևանում, հհ վարչապետի ընտրություն, սրբազան պայքար, արծվիկ մինասյան, իշխան սաղաթելյան, տեսանյութեր, տեսանյութ
«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին». դատախազության մոտ ակցիա անողները շարժվեցին դեպի դատարան
15:58 20.11.2025 (Թարմացված է: 16:45 20.11.2025) Հավաքվածները նշեցին, որ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի և դավանանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին». քաղաքացիներն այս և այլ գրառումներով պաստառներ պարզած` բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց։
Նրանք ձեռքերում պահում են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Այս իշխանությունը, որը հաճախ խոսում է ժողովրդավարության մասին, ցանկացած ընտրություն` կլինի Բրյուսովի ռեկտորի ընտրություն թե համայնքի ղեկավարի, եթե իր քիմքին հաճելի չէ, ապա այլ որոշում է կայացնում, և այդ մարդիկ առնվազն բանտարկվում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հավաքվածները նշեցին, որ Հայաստանում ավելի քան 30 քաղբանտարկյալ կա, որոնք դատապարտված են գաղափարի, խոսքի, համոզմունքի և դավանանքի համար։
«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երեք առաջնորդներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, ապօրինի ազատազրկված են, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել ու հետապնդվում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետներ և ՏԻՄ աշխատակիցներ», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիան շարունակվեց «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց` դատախազության դիմաց են, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրենքը՝ Սահմանադրությունը։
«ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– ասաց Մինասյանը։
Դիմելով դատախազներին` Արծվիկ Մինասյանը հորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականությունը և ՀՀ Սահմանադրությունն անշեղորեն կատարելու երդումը։
Նա տեղակացրեց, որ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։
Ակցիան շարունակվեց երթով դեպի Շենգավիթի դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։