00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկական խառնարան. Երևանում կարծում են «գտել» են խնդիրների լուծման կարճ ու հեշտ ճանապարհը

© Sputnik / Mikhail Chernyakhovsky / Անցնել մեդիապահոցАктивисты в здании столичной администрации (16 мая 2018). Ереван
Активисты в здании столичной администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հեղափոխական տրամադրությունները չեն մարել, թեև մեծ հաշվով, «թավշյա հեղափոխությունը», որի մասին այդքան երկար ու համառորեն խոսում էին Հայաստանում, արդեն կայացել է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հանրապետության հրապարակ դուրս եկած ժողովուրդը կարողացավ մի քանի օրում քաղաքական Օլիմպոսից գահընկեց անել իշխող Հանրապետական կուսակցությանն ու վարչապետի աթոռին նստեցնել իրենց թեկնածուին։

Թվում էր` այսպիսի փայլուն հաղթանակից հետո կրքերը երկրի ներքաղաքական ասպարեզում պետք է հանդարտվեին։ Բայց ոչ։

Министр обороны Армении Давид Тоноян - Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը միջամտել է. ի՞նչ ընթացք կստանա զինկոմիսարիատների օպտիմալացումը

Փողոցներ փակելու, հանրահավաքների ու ցույցերի միջոցով իրենց ուզածին հասած մարդիկ շատ արագ սովորեցին, որ այս ճանապարհով կարելի է ցանկացած խնդիր լուծել։ Պետք չէ ծանրաբեռնել ուղեղը` հարցերն ըստ օրենքի լուծելու համար, պետք չէ մտածել, որ խնդիրներով պետք է զբաղվեն համապատասխան վարչական կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված։

Իսկ փողոցներն ու կառավարական շենքերի դռները փակելը արտակարգ իրավիճակներում է կիրառվում։ Ինչպես եղավ, օրինակ, ապրիլի վերջին մայիսի սկզբին Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում։ Սակայն այդպես ավելի հեշտ էր ու նախընտրելի, քան իշխանական կառույցների որոշումներին սպասելը։

Եվ ահա ստացանք Երևանում տիրող ներկայիս իրավիճակը. փակ են միանգամից մի քանի կենտրոնական փողոցներ ու պողոտաներ, բազմաթիվ ցույցերի ու հանրահավաքների տեսքով կրքեր են բորբոքվում։ Մարդիկ փորձում են հեղափոխական ոգևորության ազդեցության տակ «սղացնել» այն հարցերը, որոնց պատճառով նրանք ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար փողոց էին դուրս եկել ու աջակցում էին «թավշյա հեղափոխությանը»։ Ու մերժում էին «ատելի ռեժիմը»։

Активисты требуют отставки градоначальника Тарона Маркаряна - Sputnik Արմենիա
«Մենք եկել ենք ձեր աշխատանքը խանգարելու». հրմշտոց Երևանի քաղաքապետարանում

Սակայն, հավանաբար, ո՛չ երևանյան տաքսիստները, ո՛չ զինկոմատի աշխատակիցները, ո՛չ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մերժողները, ո՛չ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները…բոլոր այն մարդիկ, որոնք այսօր փողոց էին դուրս եկել, մտադիր չեն սպասել, որ նախարարության նոր աշխատակիցները գոնե հարմարվեն իրենց աշխատասենյակներում, փողոցային կրքերի ու հեղափոխական հույզերից հետո շունչ քաշեն ու սկսեն հստակ բաներով զբաղվել։

Էլ չենք խոսում «Սասնա Ծռերի» կողմնակիցների մասին, որոնց ի սկզբանե խոստացել էին, որ Հայաստանում քաղբանտարկյալ չի լինելու։ Իսկ հետո պարզվում է, որ ՊՊԾ–ի վրա զինված հարձակում կատարած մարդիկ ամենևին էլ քաղբանտարկյալ չեն։ Ամեն դեպքում, պետք է դրանից գլուխ հանել, քանի որ այնտեղ քրեական գործողությունների մի ամբողջ փունջ է` սկսած անօրինական զենք կրելուց մինչև ոստիկանի սպանություն։

Սակայն «Սասնա ծռերի» կողմնակիցները մտադիր չեն դրա մասին խոսել. դա երկար է ու ձանձրալի, իսկ հաջողությունն էլ երաշխավորված չէ։ Շատ ավելի հեշտ է իշխանության վրա ճնշում գործադրելը։

Տաքսիստներն իրենց հերթին ուզում են, որ նրանց խախտումների տուգանքները չեղարկվեն. դրա համար պետք էր փակել Բաղրամյան պողոտան։

Митинг таксистов на улице Бейрута (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տաքսիստները փակել են Բաղրամյան փողոցը. տեսանյութ

Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջող ու քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարները ներխուժել են վարչական շենք, ինչ-որ պահի փակել փողոցն ու բախման մեջ մտել քաղաքապետի կողմնակիցների հետ (որոնք նույնպես քիչ չէին)։

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներն ուզում են «ներկայիս» աշխատակից դառնան, ծայրահեղ դեպքում պատրաստ են բավարարվել իրենց ֆինանսական խնդիրների արագ լուծմամբ, իսկ այդ խնդիրները քիչ չեն։

«Սասնա ծռերի» կողմնակիցները, որոնք պահանջում են, որ «քաջերին» քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակեն, իրենց ուզածին չհասնելով, փակեցին մայրաքաղաքի ամենալայն ճանապարհներից մեկը` Արշակունյաց պողոտան։

Իսկ մայրաքաղաքի զինկոմիսարիատներում աշխատող բանակի սպաները հավաքվել էին Բաղրամյանի պողոտայում` վարչապետի նստավայրի դիմաց, ու պահանջում էին, որ զինկոմատների թվի կրճատման մասին որոշումը չեղարկվի։ Այդ որոշման համաձայն` զինծառայողների հավաքի 45 կետերից մնալու է 31–ը։

Նոր կառավարությունը պետք է վայրկենական լուծի բոլոր այս հարցերը, հենց հիմա, քանի որ մարդիկ չեն կարող ու չեն ուզում սպասել։ Այդ պատճառով էլ փակում են փողոցները` իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով. կյանքը ցույց տվեց, որ այդպես ավելի հեշտ ու ճիշտ է, քան բանավիճել, սպասել, խնդրի արագ ու իրական լուծման։

Լրահոս
0