https://arm.sputniknews.ru/20261125/sa-kancni-chary-kpatzhvi-ara-abrahamjany-shnvorhavvorel-e-gagik-tsarukjani-70-amjaky-109729949.html
Սա էլ կանցնի, չարը կպատժվի. Արա Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը
Սա էլ կանցնի, չարը կպատժվի. Արա Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՔԿՀ-ում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ... 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T08:44+0400
2026-11-25T08:44+0400
2026-11-25T09:27+0400
տեսանյութեր
գագիկ ծառուկյան
արա աբրահամյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109729419_0:0:1280:720_1920x0_80_0_0_6f54b0ce6a49660a880adaa563b757ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՔԿՀ-ում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։Արա Աբրահամյանը Ծառուկյանին համարել է Հայաստանի Հանրապետության ամենաարժանի քաղաքացիներից մեկը և նշել, որ ամեն հայ մարդ կերազեր անել նրաարածի գոնե մի մասը։Նա ընդգծել է նաև Ծառուկյանի ներդրումը երկրի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հայրենիքում իրականացված ծրագրերի գործում։Խոսելով Ծառուկյանի ներկայիս վիճակի մասին՝ Աբրահամյանը հորդորել է նրան չկորցնել հույսը, համբերատար լինել և վստահություն հայտնել, որ ստեղծված դժվարությունները հաղթահարելի ենՈւղերձում ՌԴ-ում հայերի միության նախագահն առանձնահատուկ անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ Հայաստանում մնալու և հայրենիքի զարգացմանը նպաստելու որոշմանը։ Շեշտել է՝ գործարարն արտերկրում ևս աշխատելու հնարավորություններ է ունեցել, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Հայաստանում։Արա Աբրահամյանը նաև քննադատել է Ծառուկյանի ձերբակալության հանգամանքներն ու այդ ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը:«Ձեր ձերբակալության ժամանակ կամ կալանավայրում ձեր նկատմամբ պահվածքն ամոթալի է: Ամոթ նրանց (նկատի ունի իրավապահներին-խմբ.), ամոթ վարչապետին, որ թույլ է տվել այդպես վերաբերվել Ձեզ հետ, հազար ամոթ»,- նշել է Աբրահամյանը:Ուղերձի վերջում նա Գագիկ Ծառուկյանին առողջություն և համբերություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի։Հիշեցնենք` ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армяне России поздравляют Гагика Царукяна с юбилеем!
Sputnik Արմենիա
Армяне России поздравляют Гагика Царукяна с юбилеем!
2026-11-25T08:44+0400
true
PT2M34S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109729419_286:0:1246:720_1920x0_80_0_0_66c0ae92a44435747690b5faa99a1742.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, գագիկ ծառուկյան, արա աբրահամյան
տեսանյութեր, видео, գագիկ ծառուկյան, արա աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՔԿՀ-ում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց։
Արա Աբրահամյանը Ծառուկյանին համարել է Հայաստանի Հանրապետության ամենաարժանի քաղաքացիներից մեկը և նշել, որ ամեն հայ մարդ կերազեր անել նրաարածի գոնե մի մասը։
Նա ընդգծել է նաև Ծառուկյանի ներդրումը երկրի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հայրենիքում իրականացված ծրագրերի գործում։
Խոսելով Ծառուկյանի ներկայիս վիճակի մասին՝ Աբրահամյանը հորդորել է նրան չկորցնել հույսը, համբերատար լինել և վստահություն հայտնել, որ ստեղծված դժվարությունները հաղթահարելի են
«Այսօր, այո՛, դժվարության մեջ եք, կալանավայրում, բայց մի բան եմ ուզում՝ դուք ձեր հույսը չկորցնեք, ամեն ինչ լավ է լինելու, սա էլ է անցնելու: Չարը պատժվելու է, անպայման»,– նշել է նա։
Ուղերձում ՌԴ-ում հայերի միության նախագահն առանձնահատուկ անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ Հայաստանում մնալու և հայրենիքի զարգացմանը նպաստելու որոշմանը։ Շեշտել է՝ գործարարն արտերկրում ևս աշխատելու հնարավորություններ է ունեցել, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Հայաստանում։
Արա Աբրահամյանը նաև քննադատել է Ծառուկյանի ձերբակալության հանգամանքներն ու այդ ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը:
«Ձեր ձերբակալության ժամանակ կամ կալանավայրում ձեր նկատմամբ պահվածքն ամոթալի է: Ամոթ նրանց (նկատի ունի իրավապահներին-խմբ.), ամոթ վարչապետին, որ թույլ է տվել այդպես վերաբերվել Ձեզ հետ, հազար ամոթ»,- նշել է Աբրահամյանը:
Ուղերձի վերջում նա Գագիկ Ծառուկյանին առողջություն և համբերություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի։
Հիշեցնենք` ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ
արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։