00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
6 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:01
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վկան Սամվել Կարապետյանին հեռուստացույցով է տեսել. փաստաբանը զավեշտալի դրվագ պատմեց դատից

© SputnikՍամվել Կարապետյանը դատարանում
Սամվել Կարապետյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2026
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի քրեական գործը ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական հետապնդում է, և այդ մասին են վկայում հատկապես վկաների ցուցմունքները։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական գործի հետ գործ ունենք, որտեղ արվել է ամեն ինչ, որպեսզի ունենան մեղադրական բնույթի կցկտուր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ` փողերի լվացման մեղադրանքն ամեն կերպ ապացուցելու համար»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ որևէ փաստ կամ փաստաթուղթ գոյություն չունի, որ Սամվել Կարապետյանն այդ ամենի հետ առնչություն ունի։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրացրեց գործընկերոջ խոսքը` մի զավեշտալի դրվագ առանձնացնելով այսօրվա դատական նիստից։ Նրա խոսքով` վկաներից մեկը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին միայն հեռուստացույցով է տեսել։
«Սամվել Կարապետյանի մեղքն այս պահի դրությամբ այն է, որ որոշ վկաներ նշում են, որ ճանաչել ու տեսել են Սամվել Կարապետյանին հեռուստացույցով` որպես բարերարի ու հայտնի մարդու։ Ըստ մեղադրանքի կողմի` Կարապետյանի մեղադրանքն այդքանով արդեն իսկ հաստատված է»,– նշեց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին քննարկելու են իր միջնորդությունն այն մասին, որ Սամվել Կարապետյանը հիմա ապօրինաբար է գտնվում կալանքի տակ։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն:
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հունիսի 18-ին նա կալանավորվեց։
Հոկտեմբերին Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց, ավելացվեց ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։
Նոյեմբերի 4–ի վաղ առավոտից, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։
Լրահոս
0