Վաղ առավոտից խուզարկություններ են Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
09:42 04.11.2026 (Թարմացված է: 09:50 04.11.2026)

Նարեկ Կարապետյանը` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ակցիային. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,–հավելել է նա։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հիմա գտնվում է տնային կալանքում։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեցայն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեցգործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։
Իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամաբ իշխանությունը նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսեց հուլիսի 23-ին։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանը, որը կալանավորված է հունիսի 3-ից։