00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվել է

© Photo : ScreenshotСамвела Карапетяна перевозят из Следственного комитета в Антикоррупционный суд (4 ноября 2026). Еревaн
Самвела Карапетяна перевозят из Следственного комитета в Антикоррупционный суд (4 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2026
Բաժանորդագրվել
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին ձերբակալել էին նոյեմբերի 4–ին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը երեկ երեկոյան էր ներկայացվել։ Կեսգիշերն անց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դատարանում հավաքված աջակիցներին հայտնեց, որ միջնորդությունը դեռևս որևէ դատավորի մակագրված չէ և կոչ արեց տուն գնալ։ Թե երբ է դատական նիստը կայացել, առայժմ հայտնի չէ։
«Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Կուսակցությունում վստահ են, որ իշխանությունները, ըստ էության, կրկնում են այն նույն սցենարը, ինչը գործի դրեցին 2025թ-ին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Պնդում են, որ ինչպես չհաջողվեց կազմաքանդել եկեղեցին, այնպես էլ միասնական ընդդիմությունը թույլ չի տալու գործող իշխանությանը երկիրը տանել նոր զիջումների։
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Լրահոս
0