https://arm.sputniknews.ru/20251013/samvel-karapetjani-kalanqn-uzum-en-erkaradzgel-nran-nvor-meghadranq-e-arajadrvel-94544720.html
Սամվել Կարապետյանի կալանքն ուզում են երկարաձգել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել
Սամվել Կարապետյանի կալանքն ուզում են երկարաձգել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանի խոսքով` քննչական մարմինը խախտում է Սահմանադրությունը և միջազգային իրավունքով սահմանված նորմերը։ 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T11:12+0400
2025-10-13T11:12+0400
2025-10-13T11:45+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը։«Քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող՝ առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք` առանց որևէ առնչվող տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի»,- ասված է հայտարարությունում։Sputnik Արմենիան փորձեց մանրամասներ ճշտել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանից։ Նա 2 կարևոր հանգամանք առանձնացրեց։«Առաջինն այն է, որ նախաքննական մարմինը կայծակնային արագությամբ նախազգուշացրեց նախաքննական գաղտնիք հրապարակելու արգելքի վերաբերյալ։ Երկրորդը՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հենց օգտագործել ենք «տնտեսական բնույթի նոր մեղադրանք» ձևակերպումը և հատուկ մանրամասներ չենք ներկայացրել։ Մենք՝ որպես պաշտպաններ, տեղեկացված չենք եղել, բայց արդեն իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը դրա՝ կալանքի երկարացման միջնորդության մասին հիշատակել էր»,- ասաց Վարդևանյանը։Նա շեշտեց, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին, սակայն նոր դատական նիստի մասին մինչ օրս պաշտպանական կողմին որևէ բան չեն հայտնել։Պաշտպանական թիմի համար մինչ այս պահը հասկանալի չէ՝ որն է նոր մեղադրանքի հիմքը, և, ըստ Վարդևանյանի, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Փաստաբանները հայտարարություն են տարածել` հիշեցնելով, որ դատարանը սեպտեմբերին մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը՝ չհաստատելով փողերի լվացման կասկածը: Ի հեճուկս դատարանի այս որոշման՝ այդ դրվագով հարուցված գործը մինչ օրս չի կարճվել։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, մեղադրանք
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, մեղադրանք
Սամվել Կարապետյանի կալանքն ուզում են երկարաձգել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել
11:12 13.10.2025 (Թարմացված է: 11:45 13.10.2025) Արամ Վարդևանյանի խոսքով` քննչական մարմինը խախտում է Սահմանադրությունը և միջազգային իրավունքով սահմանված նորմերը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի
պաշտպանական թիմը։
«Քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող՝ առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք` առանց որևէ առնչվող տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի»,- ասված է հայտարարությունում։
Sputnik Արմենիան փորձեց մանրամասներ ճշտել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանից։ Նա 2 կարևոր հանգամանք առանձնացրեց։
«Առաջինն այն է, որ նախաքննական մարմինը կայծակնային արագությամբ նախազգուշացրեց նախաքննական գաղտնիք հրապարակելու արգելքի վերաբերյալ։ Երկրորդը՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հենց օգտագործել ենք «տնտեսական բնույթի նոր մեղադրանք» ձևակերպումը և հատուկ մանրամասներ չենք ներկայացրել։ Մենք՝ որպես պաշտպաններ, տեղեկացված չենք եղել, բայց արդեն իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը դրա՝ կալանքի երկարացման միջնորդության մասին հիշատակել էր»,- ասաց Վարդևանյանը։
Նա շեշտեց, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին, սակայն նոր դատական նիստի մասին մինչ օրս պաշտպանական կողմին որևէ բան չեն հայտնել։
Պաշտպանական թիմի համար մինչ այս պահը հասկանալի չէ՝ որն է նոր մեղադրանքի հիմքը, և, ըստ Վարդևանյանի, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։
«Մեզ համար ցանկացած մեղադրանքի բացահայտման համար պետք է երկու կոմպոնենտ ապահովված լինի՝ ի դեմս ՀՀ Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների։ Մեղադրանքը պետք է լինի հստակ և պետք է իր մեջ բացահայտի ենթադրյալ մեղադրանքի հիմքը, այսինքն՝ ինչում է անձը մեղադրվում։ Այս երկու կոմպոնենտն իսպառ բացակայում են։ Ինքնին արարքը, թե ինչ է անձը կատարել, սա պետք է լինի առաջնային հարցը»,- նշեց Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Փաստաբանները հայտարարություն են տարածել` հիշեցնելով, որ դատարանը սեպտեմբերին մերժել էր գլխավոր դատախազության միջնորդությունը՝ չհաստատելով փողերի լվացման կասկածը: Ի հեճուկս դատարանի այս որոշման՝ այդ դրվագով հարուցված գործը մինչ օրս չի կարճվել։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։