https://arm.sputniknews.ru/20261105/miajn-multi-tabak-dzernarkutjunum-pchanum-e-37-miliard-drami-apranq-pastaban-108950936.html
Միայն «Մուլտի Տաբակ» ձեռնարկությունում փչանում է 3,7 միլիարդ դրամի ապրանք. փաստաբան
Միայն «Մուլտի Տաբակ» ձեռնարկությունում փչանում է 3,7 միլիարդ դրամի ապրանք. փաստաբան
Sputnik Արմենիա
Ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, որն արձանագրվել է «Մուլտի Տաբակ» ընկերությանը հասցված վնասը, որպեսզի սկսվեն վնասի փոխհատուցման պահանջով գործընթացներ։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T11:38+0400
2026-11-05T11:38+0400
2026-11-05T11:40+0400
գագիկ ծառուկյան
փաստաբան
էմին խաչատրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108907798_0:84:1600:984_1920x0_80_0_0_b20acb745f3e80c4c16cfcf1389b27f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Միայն «Մուլտի Տաբակ» ձեռնարկությունում փչանում է 3,7 միլիարդ դրամի ապրանք։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Էմին Խաչատրյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու որոշման հրապարակումից հետո։Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր (նախագահ՝ Սամվել Շահվերդյան) բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով։Խաչատրյանը նշեց, որ թեև առաջին ատյանի դատարանը Ծառուկյանին պատկանող ընկերությունների կապարանակնքման և դրանց գործունեության կասեցման մասով քննիչների գործողությունները ոչ իրավաչափ է համարել, իսկ երեք ձեռնարկությունների մասով գլխավոր դատախազության բողոքները Վերաքննիչ դատարանը մերժել է, այդուհանդերձ, այս ձեռնարկությունները շարունակում են փակ մնալ, քանի որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում և մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108907798_89:0:1512:1067_1920x0_80_0_0_da805040e5ddef0629e08fe31024e0ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, փաստաբան, էմին խաչատրյան
գագիկ ծառուկյան, փաստաբան, էմին խաչատրյան
Միայն «Մուլտի Տաբակ» ձեռնարկությունում փչանում է 3,7 միլիարդ դրամի ապրանք. փաստաբան
11:38 05.11.2026 (Թարմացված է: 11:40 05.11.2026) Ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, որն արձանագրվել է «Մուլտի Տաբակ» ընկերությանը հասցված վնասը, որպեսզի սկսվեն վնասի փոխհատուցման պահանջով գործընթացներ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Միայն «Մուլտի Տաբակ» ձեռնարկությունում փչանում է 3,7 միլիարդ դրամի ապրանք։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Էմին Խաչատրյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու որոշման հրապարակումից հետո։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր (նախագահ՝ Սամվել Շահվերդյան) բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
կալանքը երկարաձգեց 3 ամսով։
Էմին Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն իսկ ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, արձանագրվել է գործարարին պատկանող ընկերությանը հասցված վնասը նաև տեսանյութերով, և շուտով կսկսվեն վնասի փոխհատուցման պահանջով գործընթացները։
Խաչատրյանը նշեց, որ թեև առաջին ատյանի դատարանը Ծառուկյանին պատկանող ընկերությունների կապարանակնքման և դրանց գործունեության կասեցման մասով քննիչների գործողությունները ոչ իրավաչափ է համարել, իսկ երեք ձեռնարկությունների մասով գլխավոր դատախազության բողոքները Վերաքննիչ դատարանը մերժել է, այդուհանդերձ, այս ձեռնարկությունները շարունակում են փակ մնալ, քանի որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում և մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ
արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։