https://arm.sputniknews.ru/20261105/aporini-qaghaqakan-drdapattsharnervov-vorvoshum-e-pashtpany-karapetjanin-kalanavvorelu-masin-108945588.html
Ապօրինի, քաղաքական դրդապատճառներով որոշում է. պաշտպանը` Կարապետյանին կալանավորելու մասին
Ապօրինի, քաղաքական դրդապատճառներով որոշում է. պաշտպանը` Կարապետյանին կալանավորելու մասին
Sputnik Արմենիա
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխել էին Քննչական կոմիտե։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T10:33+0400
2026-11-05T10:33+0400
2026-11-05T12:19+0400
սամվել կարապետյան
արմեն ֆերոյան
կալանք
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108945405_0:0:1280:721_1920x0_80_0_0_eae38de49e81e5e8d6b4122c9b4effb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործը ուսումնասիրել և քաղաքական դրդապատճառներն այս գործի մեջ չտեսնել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքի որոշման հրապարակումից հետո լրագրողներին այս մասին ասաց պաշտպան Արմեն Ֆերոյանը։Հայտնել ենք, որ դատարանն այսօր որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին։Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործը ուսումնասիրել և քաղաքական դրդապատճառներն այս գործի մեջ չտեսնել․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին
Sputnik Արմենիա
Որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործը ուսումնասիրել և քաղաքական դրդապատճառներն այս գործի մեջ չտեսնել․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին
2026-11-05T10:33+0400
true
PT0M45S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108945405_158:0:1121:722_1920x0_80_0_0_a5bf0929ca49525797d65e5dca1392b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, արմեն ֆերոյան, կալանք, դատարան, видео
սամվել կարապետյան, արմեն ֆերոյան, կալանք, դատարան, видео
Ապօրինի, քաղաքական դրդապատճառներով որոշում է. պաշտպանը` Կարապետյանին կալանավորելու մասին
10:33 05.11.2026 (Թարմացված է: 12:19 05.11.2026) Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխել էին Քննչական կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործը ուսումնասիրել և քաղաքական դրդապատճառներն այս գործի մեջ չտեսնել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքի որոշման հրապարակումից հետո լրագրողներին այս մասին ասաց պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Հայտնել ենք, որ դատարանն այսօր
որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին։
«Դատարանը բավականին երկարատև, մանրակրկիտ քննեց միջնորդությունը․․․ Միջնորդությունն ակնհայտ ապօրինի է, որևէ իրավական քննադատության չի կարող դիմանալ, բայց դատարանն անհասկանալիորեն որոշեց բավարարել այս միջնորդությունը, թեպետ մեկ ամիս ժամկետով։ Մենք գտնում ենք, որ դա ապօրինի որոշում է, անհիմն է, և մենք անպայման դա բողոքարկելու ենք։ Սա միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում»,- դատարանի մոտ հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա
ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ
միջնորդություն է ներկայացվել դատարան: