https://arm.sputniknews.ru/20261104/samvel-karapetjanin-ev-evs-8-andzi-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-dataran-108932821.html
Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով հանրային քրեական հետապնդում է... 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T20:45+0400
2026-11-04T20:45+0400
2026-11-04T20:45+0400
հհ քննչական կոմիտե
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դատարան
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_c84a4054102321cca8b229301dd8dab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53873d10e49023aee0a242cf7f168de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան, կալանք
հհ քննչական կոմիտե, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան, կալանք
Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր
վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա
ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: